Ակնկալում ենք սերտ համագործակցել նոր Եվրոպական հանձնաժողովի հետ՝ ՀՀ-ԵՄ գործընկերությունը դեպի նոր բարձունքներ մղելու համար։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։
Անչափահասի նկատմամբ nտնձգության փորձ կատարած տղամարդը ձերբակալվել է Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մեկում քաղաքացիները մի տղամարդու բռնել և քաշքշում՝ նրան մեղադրելով անչափահաս տղայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Լրատվամիջոցների հետ զրույում Ներքին գորերի նախարարությունից հայտնեցին, որ տվյալ անձը տեղում ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմին:
Մանկապարտեզում այսօր մահացած 4-ամյա երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, այս մասին ArmLur.am-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ-ից։ ՆԳՆ-ից հայտնել են, որ ըստ իրենց հասած տեղեկությունների` երեխան վերջին շրջանում վատառողջ է եղել, հրաժարվել է սննդից։