OԽ-2024. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ 📌Հայ ըմբիշը 1/8 եզրափակիչում 9:0 հաշվով հաղթեց Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սեունգջունին ու դուրս եկավ 1/4 եզրափակիչ:
ArmLur.am-ը ահազանգ է ստացել, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Հայկ Նահապետի արձանի մոտ գտնվող աստիճանները շատ վատ վիճակում են։ Մեզ ահազանգած քաղաքացին նշել է, որ աստիճաններից իջնելը վտանգավոր է, ոչ միայն նրա համար, որ բարձր են, այլև կիսաքանդ իրավիճակում են։ ArmLur.am-ի հետ զրույցում Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանից ասացին, որ այդ աստիճանները կիսաքանդված չեն, ընդամենը մի քանի սալիկ է պոկված և այդ ամենն անվտանգության տեսանկյունից ապահով է, այսինքն՝ ոչ ոքի համար վտանգ չի ներկայացնում։
Նա սկսել է արդեն իմ ձևերն անել, երեխաների գլուխն է շոյում, համբուրում է։ Ամբողջովին փորձում է պատճենել այն ամենը, ինչ մենք անում ենք։ Թող Բերքաբերի իր այցն ամբողջությամբ ցույց տա, մանրակրկիտ։ Թող ցույց տա, թե քանի ավտոբուս կարմիրբերետավոր էին բերել։ Դիլիջանում ամբողջ ճանապարհը փակել էին, անունը դնելով գինու փառատոն։ Բագրատ Սրբազան
📌Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն և այսուհետ կներկայացնի մեր երկիրը։ WTA դասակարգման աղյուսակում 21-ամյա թենիսիստուհին զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը։ Մինչև այս Ավանեսյանը ներկայացնում էր Ռուսաստանը։ Մեծ սաղավարտի հաջորդ մրցաշարում՝ US Open-ում նա հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։ ԱՄՆ բաց առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 26-ին։
Շվեդիան ժամանակավորապես փակում է Լիբանանում իր դեսպանատունը 📌 Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլսթրոմը նշել է, որ պատճառն անվտանգային իրավիճակն է:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Երուսաղեմում ձերբակալվել է Ալ-Աքսա մզկիթի իմամ շեյխ Իքրիմա Սաիդ Սաբրին` ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի մահը սգալու համար։
‼️Google-ը Ռուսաստանում շուտով կարգելափակվի, և դրա հետ մեկտեղ կարգելափակվի նաև Google Android-ը և IOS-ը, հայտարարել է Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Դիդենկոն: