🟨 Վլադիմիր Պուտինը ժամանել է Աստանա, որտեղ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: ▫️Նա մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Էրդողանի, Սի Ծինփինի և Ալիևի հետ:
Ռոնալդուն հայտնել է, որ սա իր կարիերայի վերջին Եվրոպայի առաջնությունն է 📌«Ես երբեք ջանք չեմ խնայի հանուն այս մարզաշապիկի, անկախ նրանից՝ կարոտեմ այն, թե՝ ոչ»,- ասել է մարզիկը, որը Սլովենիայի դեմ երեկվա խաղում չի իրացրել 11 մետրանոցը։
Մեղադրական եզրակացությամբ գործը ուղարկվել է դատարան. Սիրանուշ Սահակյանը՝ Բաքվում պահվող ռազմագերիների և պետական պաշտոնյաների գործով դատական պրոցեսների մասին
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1 աստիճանով, տեղումների քանակը նորմայից զգալի ավել
Եթե Հրազդան կիրճի վթարված հատվածում գետի հունը չփոխվի, երաշխիք չկա, որ ջրատարի վթարները չեն կրկնվի․ Կամո Արեյան Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով «Արզնի 2» ջրատարի վթարին, տեղեկացրեց․ «Ջրատարի վթարը կրկնվեց գրեթե նույն վայրում՝ Հրազդան կիրճի հատվածում, բարեբախտաբար, «Վեոլիա ջուր»-ը կարողացել էր փականը ճիշտ ժամանակին անջատել, որ ջրի վարակի դեպք չգրանցվեր Արաբկիր վարչական շրջանում, ձեռնարկվեցին անհետաձգելի բոլոր աշխատանքները, և հաջորդ օրվա երեկոյան՝ արդեն 23։00-ին, միացվեց ջրամատակարարումը ամբողջ համակարգում»։