Եթե Հրազդան կիրճի վթարված հատվածում գետի հունը չփոխվի, երաշխիք չկա, որ
ջրատարի վթարները չեն կրկնվի․ Կամո Արեյան
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով «Արզնի 2» ջրատարի վթարին, տեղեկացրեց․
«Ջրատարի վթարը կրկնվեց գրեթե նույն վայրում՝ Հրազդան կիրճի հատվածում, բարեբախտաբար, «Վեոլիա ջուր»-ը կարողացել էր փականը ճիշտ ժամանակին անջատել, որ ջրի վարակի դեպք չգրանցվեր Արաբկիր վարչական շրջանում, ձեռնարկվեցին անհետաձգելի բոլոր աշխատանքները, և հաջորդ օրվա երեկոյան՝ արդեն 23։00-ին, միացվեց ջրամատակարարումը ամբողջ համակարգում»։
Եթե Հրազդան կիրճի վթարված հատվածում գետի հունը չփոխվի, երաշխիք չկա, որ ջրատարի վթարները չեն կրկնվի․ Կամո Արեյան
Անդրադարձ