Category: Armlur.am

  • Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են…

    📌Հայաստանի եւ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչները մշտական ուղիղ կապի մեջ են իրար հետ, կողքի հայացքի համար սա գուցե կոնկրետ արդյունք չէ, բայց ինձ համար սա կոնկրետ արդյունք է: Մենք նախկինում նույնիսկ զրկված ենք եղել միմյանց տեսակետները իրարից ճշտելու հնարավորությունից:
    🔺Այս ընթացքում մի քանի հանդիպում ենք ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, հեռախոսազրույցներ ենք ունեցել, նաեւ ԱԳ նախարարներն են շփվել ու շարունակում են շփվել։ Պետք է ջանքեր գործադրել, որ այս դինամիկան շարունակվի, կանգ չառնի: Սա էլ կախված է երկու երկրների առաջնորդների, կառավարությունների քաղաքական կամքից: Ես տեսնում եմ քաղաքական կամք, այլ բան, որ դա նույնպես փոխադարձաբար պետք է զարգանա։
    Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում

  • Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, ՀՀ…

    ⚡️🔴 Մեզ համար անհասկանալի և անընդունելի է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, ՀՀ-ն այդ արտահայտության հետ որևէ առնչություն չունի։
    🔺Նման արտահայտությունը ՀՀ-ում ընկալվում է որպես տարածքային նկրտում ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։
    Նիկոլ Փաշինյան

  • Հարցին, թե Հայաստանը և Թուրքիան ապագայում կկարողանան համագործակցել 3-րդ երկրում,…

    📌🇦🇲🇹🇷Հարցին, թե Հայաստանը և Թուրքիան ապագայում կկարողանան համագործակցել 3-րդ երկրում, Փաշինյանը պատասխանեց․

    Միջազգային ասպարեզում համագործակցության շատ կոնկրետ փաստեր ունենք։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ընտրություններում մենք շատ կոնկրետ համագործակցության օրինակ ունեցանք, և դա լավ օրինակ է, ինչը ցույց է տալիս, որ այն հարցը, որը բարձրաձայնում եք, կապված ապագայի հետ, այսօր իրողություն է։
    🔺Ինչ վերաբերում է երրորդ երկրներին․ այդտեղ առանձնահատկությունն այն է, որ այդ 3-րդ երկրների ինքնիշխանությամբ մենք բնականաբար սահմանափակված ենք և 3-րդ երկրների գործերին միջամտելու մասին չի խոսքը։ Իհարկե, մենք հետաքրքրված ենք Սիրիայի հարցում, որտեղից ցավոք որոշ անհանգստացնող լուրեր սկսեցին գալ։
    🔺Ինչպես կարող ենք համագործակցել․․նման խոսակցություն կա Հայաստանի և Թուրքիայի միջև, որը ծավալուն խոսակցություն չի։ Այնուամենայնիվ, այո՛, այդ օրակարգը կա՝ հարգելով բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, նրանց իրավազորությունը։

    Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում

  • Փաշինյանը մեղադրել է Ադրբեջանին․Ադրբեջանը ինքն իրեն հակասում է։ 2020,2021 թվական…

    📌Փաշինյանը մեղադրել է Ադրբեջանին
    Ադրբեջանը ինքն իրեն հակասում է։ 2020,2021 թվականներին և դրանց հաջորդած շրջանը պաշտոնական մակարդակով անվանում են հետկոնֆլիկտային շրջան։ Հետկոնֆլիկտային շրջան․․․, բայց իրենք ամեն օր խոսում են կոնֆլիկտի լեզվով։
    Այսինքն, Ադրբեջանի այս երկու խոսույթները չեն բռնում իրար հետ։
    Ամեն օր կոնֆլիկտի լեզու, ամեն օր ագրեսիվ հռետորաբանություն, ամեն օր, շատ հաճախ, ուժի սպառնալիք և Արևմտյան Ադրբեջանի խոսույթ, որը կասկածի տակ է դնում Հայաստանի պետության գոյությունը։ Զուգահեռ մեզ հրավիրում են քննարկման, կներեք իմ կարծիքով, դա առնվազն տարօրինակ է։
    Նիկոլ Փաշինյան

  • Միջին վիճակագրական ընկալումը Հայաստանում այն է, որ Թուրքիան սպառնալիք է ՀՀ անվտա…

    📌Միջին վիճակագրական ընկալումը Հայաստանում այն է, որ Թուրքիան սպառնալիք է ՀՀ անվտանգության համար։
    🔺Մենք պատճառահետևանքային կետը կորցրել ենք, և անցել ենք բարդությունների և կատակլիզմների միջով, բայց հիմա այս հարցի ձևակերպումը փոխելու հնարավորություն կա։
    Նիկոլ Փաշինյան

  • Պետք է պատմության և այսօրվա միջև սահմանազատում իրականացնել։ Չի կարելի պատմությու…

    Պետք է պատմության և այսօրվա միջև սահմանազատում իրականացնել։ Չի կարելի պատմությունն ու այսօրը ընկալել նույն կերպ։
    Նիկոլ Փաշինյան

  • Հայաստանի հետ բոլոր պայմանավորվածությունները պարտադիր պետք է ամրագրվեն թղթի վր…

    ‼️ Հայաստանի հետ բոլոր պայմանավորվածությունները պարտադիր պետք է ամրագրվեն թղթի վրա, քանի որ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը զրոյական է:
    Իլհամ Ալիև

  • Հարցին, թե Թրամփի քաղաքականությունը Իրանի և Իսրայելի նկատմամբ ինչպես կանդրադառնա…

    🇦🇲🇺🇸🇮🇷Հարցին, թե Թրամփի քաղաքականությունը Իրանի և Իսրայելի նկատմամբ ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա, և արդյոք այդ հարաբերությունները ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերությունների վրա, Փաշինյանը պատասխանեց․
    🔺Մենք նախորդ տարի ճանաչեցինք Պաղեստինի անկախությունը։ Սա տարածաշրջանացման մեր քաղաքականության արտահայտումն է։ Այս որոշման մեջ ամենևին երկրորդական դեր չի խաղացել մեր անմիջական հարևանների դիրքորոշումը։ Իհարկե տարածաշրջանային իրադրությունները մեզ մտահոգում են և անհանգստացնում են, և, բնականաբար, ինչ-որ դրական զարգացում է տեղի ունենում, մենք փորձում ենք մեր ուժերի ներածին չափով նպաստել այդ զարգացմանը։
    🔺Մենք լավ հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ, նաև ստորագրեցինք ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ։ Մենք լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ։ Բնականաբար նրանց հարաբերություններում մի փոքր լարումը անհանգստացնում է մեզ։

  • Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությու…

    📌Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։
    Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր։ Այդ հարցերի շուրջ աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։
    Նիկոլ Փաշինյան

  • Հայաստանի և Թուրքիայի միջև այսօր կա ուղիղ երկխոսություն. դիվանագիտական ներկայացո…

    ‼️‼️‼️Հայաստանի և Թուրքիայի միջև այսօր կա ուղիղ երկխոսություն. դիվանագիտական ներկայացուցիչները մշտապես ուղիղ կապի մեջ են իրար հետ:
    Նիկոլ Փաշինյան