⚡️Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Հայաստանի Հանրապետությանը, և պիտի արձանագրեմ, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը» ջախջախված է, ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը
🔴Ղազախստանի նախագահ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ
⚫️«Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,-ընդգծել է Տոկաևը։ Տոկաևը ողջ հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ պետականության զարգացման ճանապարհին, ինչպես նաև խաղաղություն, հանգստություն և բարեկեցություն:
ԿԸՀ-ն անջատել է ուղիղ հեռարձակումները: ArmLur.am-ը տեղեկացավ, որ արդյունքները ԿԸՀ կայքում աղուսյակի տեսքով կթարմացվեն: Իսկ նախնական արդյունքները կհրապարակվեն առավոտյան: