📌20 տարվա բանակցություններից հետո Ղրղստանի և Տաջիկստանի սահմանը ամբողջապես դելիմիտացվել և դեմարկացվել է։ 🔺Այսօր տեղի է ունենում սահմանի բացման պաշտոնական արարողությունը:
📌Կանադայի ապագա վարչապետ Մարկ Քարնին մարտի 14-ին երդում կտա և կստանձնի կառավարության ղեկավարի պաշտոնը։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։ 🔺Նշվում է, որ արարողությունը տեղի կունենա Օտտավայի ժամանակով ժամը 11:00-ին Կանադայի գլխավոր նահանգապետ Մերի Սայմոնի նստավայրում: Քարնիի հետ միասին երդում կտան նրա կաբինետի անդամները, սակայն դեռ պարզ չէ, թե ով է ընդգրկվելու դրանում։
📌Արտակարգ դեպք Երևանում. Շենգավիթի ոստիկանները, վտանգելով իրենց կյանքը և ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ, կարողացել են կանխել հետագա ողբերգությունը. 🔺Տղամարդը, ով սպառնում էր նռնակները պայթեցնել, 1.5 ժամ տևած բանակցությունների արդյունքում հանձնվեց
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 🔺Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին