❗️❗️ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան: ♦️Որոշ շրջանակներ մանիպուլյատիվ բնույթի վերնագրերով հոդվածներ են շրջանառում՝ նպատակ ունենալով անհարկի լարվածություն ստեղծել հանրության շրջանում: ՀՀ ՊՆ
🔴⚡️Դուբայում իշխանությունները կոչ են անում բոլոր բնակիչներին անհապաղ ապաստան գտնել։ Քաղաքի երկնաքերերի անմիջապես վերևում գործում է հակաօդային պաշտպանության համակարգ։
⚡️⚡️Իրանը հրթիռակոծում է ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմի բազան Բահրեյնում: Նախնական տեղեկություններով՝ վնասվել է նաև Բահրեյնի նավթային ընկերություններից մեկի օբյեկտը։
⚡️⚡️Բահրեյնում ամերիկյան բազայի ուղղությամբ 2 բալիստիկ հրթիռի հարվածից հետո ուժգին պայթյուն է տեղի ունեցել
♦️Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջան-Իրան պետական սահմանին բեռնատարների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է։ Ադրբեջանը 12 ժամով նաև փակել է Իրանի մոտակայքում հարավային օդային տարածքը
🔴Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Նախիջևանի վրա իրանական ԱԹՍ-ների հարձակումները Էրդողանը դատապարտել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը։
❗️❗️Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ ♦️Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, տրանսպորտային հաղորդակցությունների բնականոն գործունեությունն ապահովելու հետ կապված հարցեր։