🔺ԱՄՆ պետքարտուղարին Մյունխեն տեղափոխող ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Վաշինգտոն: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչին։ Նշվում է, թե պատճառը մեխանիկական անսարքությունն է: 📌Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ևս մեկնել է Մյունխեն՝ մասնակցելու անվտանգային ամենամյա համաժողովին։
🔺 Կիևը կփորձի խափանել Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սկսված երկխոսությունը դիվերսիաների և ահաբեկչության միջոցով, ասել է Մոսկվայում Լուգանսկի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
🔴 ԱՄՆ-ն ազատ է արձակել ՌԴ քաղաքացի Ալեքսանդր Վիննիկին Ալեքսանդր Վիննիկի փաստաբան Արկադի Բուխը Ռիա Նովոստի-ին հայտնել է, որ ռուսաստանցին ինքնաթիռով ժամանել է Թուրքիա, որտեղից նրան մեկ այլ չվերթով ուղարկել են Ռուսաստան։ 2017 թվականի հուլիսի 25-ին Ալեքսանդր Վիննիկը ձերբակալվել էր Հունաստանի հյուսիսային Խալկիդիկի թերակղզու հյուրանոցներից մեկում՝ ԱՄՆ պահանջով։