Category: Armlur.am

  • Ռուսաստանն ազատ է արձակել 14 տարվա ազատազրկման դատապարտված ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգ…

    🇷🇺Ռուսաստանն ազատ է արձակել 14 տարվա ազատազրկման դատապարտված ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելին։
    📌«Ֆոգելի ազատ արձակումը՝ ՌԴ-ի հետ փոխանակման շրջանակներում, վկայում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում առաջընթացի մասին»,- հաղորդել են Սպիտակ տնից։

  • ՖՈՏՈ․«Առանց կարծիքս հաշվի առնելու տարան հիվանդանոց». ինչո՞ւ են Հասմիկ Խոջյանին վ…

    ՖՈՏՈ․«Առանց կարծիքս հաշվի առնելու տարան հիվանդանոց». ինչո՞ւ են Հասմիկ Խոջյանին վիրահատել
    https://armlur.am/1441194/

  • «ՀՀ ԱԺ նախագահը» հերթական անգամ թքեց՝ կրկին բոլորիս երեսին:Եվ նա ու իր նմանները …

    «ՀՀ ԱԺ նախագահը» հերթական անգամ թքեց՝ կրկին բոլորիս երեսին:
    Եվ նա ու իր նմանները միշտ էլ կթքեն ու կհպարտանան իրենց այդ «հերոսական» կարողությամբ, քանի դեռ պատասխան չեն տվել իրենց բարոյական ու իրավական սխալների ու հանցանքների համար:
    Ցինիզմի ինչ մակարդակ պիտի ունենան իշխանությունները, որ, մի կողմից, Արցախը հանձնեն թշնամուն և հայտարարեն Հայաստանի չմիջամտելու մասին, իսկ, մյուս կողմից, կռված, հյուծված ու բառացիորեն միայնակ մնացած ժողովրդին լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ: Փաստորեն, պետք է անիմաստ կերպով կռվեինք մինչև վերջին մարդը, որ Մայր Հայաստանում հիմա մեր իրավունքների համար չպայքարեինք և միգուցե մեր հիշատակի առջև «գլուխ խոնարհեին»…
    Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյան

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ֆինանսների նախարար…

    🇺🇸🇺🇦Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի այցը Ուկրաինա մոտ ապագայում։ Այս մասին հայտնում է  РБК- Украина-ն՝ հղում կատարելով Թրամփի X-ի հրապարակմանը։
    Թրամփի խոսքով՝ Ուկրաինա այցի ընթացքում Բեսենտը կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
    https://armlur.am/1441157/

  • Եթե ​​ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ կեսօր չվերադարձնի մեր պատանդներին, զինադադարը կավարտվի…

    📍Եթե ​​ՀԱՄԱՍ-ը մինչև շաբաթ կեսօր չվերադարձնի մեր պատանդներին, զինադադարը կավարտվի, և Իսրայելի պաշտպանության բանակը կվերսկսի ինտենսիվ մարտերը։
    Բենիամին Նեթանյահու

  • Բաքվում ապօրինի պատանդառված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով հաջո…

    Բաքվում ապօրինի պատանդառված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 14-ին: Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

  • «Վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում կատար…

    📌«Վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում կատարված խաղադրույքների ընդհանուր գումարը աճել է աննախադեպ՝ 2037% ով՝ կազմելով շուրջ 67 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այդ գումարների ծագումը լուրջ հարցեր է առաջացնում, մասնավորապես՝ անհասկանալի է, թե ինչ աղբյուրներից են գոյանում այդ գումարները և ինչպես և ում են տրվել շուրջ 65 միլիարդ ԱՄՆ դոլար շահումները, ինչպես նաև՝ ինչ վերահսկողության մեխանիզմներ են ներդրված պետության, իրավապահ մարմինների և Կենտրոնական բանկի կողմից՝ այս գործընթացի կառավարման համար»․
    ԱԱԾ պահեստազորի սպաներ

  • «Գյումրիի, Հայաստանի գլխավոր պրոբլեմը երևույթ է, որի անունը նիկոլիզմ է և անձ է,…

    «Գյումրիի, Հայաստանի գլխավոր պրոբլեմը երևույթ է, որի անունը նիկոլիզմ է և անձ է, որն ապրում է Երևանի կառավարական ամառանոցներից մեկում։
    Հենց այդ գիտակցումն է, որն ինձ ստիպել է կայացնել իմ կյանքի վերաբերյալ հերթական շրջադարձային որոշումը․ ես որոշել եմ առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու»։
    Մխիթարյանն ընդգծել է՝ պաշտոնն իր համար ինքնանպատակ չէ, ինքն իրական այլընտրանք է առաջարկում։
    https://armlur.am/1441150/

  • Հնդկաստանի Պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը X-ում անդրադարձել է ՀՀ ՊՆ նախարար…

    📣Հնդկաստանի Պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը X-ում անդրադարձել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պպապիկյանի հետ հանդիպմանը․
    📍«Արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ «Աէրո-Հնդկաստան-2025»-ի շրջանակում: Քննարկեցինք մեր երկկողմ պաշտպանական համագործակցության շուրջ արձանագրված զգալի առաջընթացը, և երկուսս էլ պայմանավորվեցինք հետագա համագործակցության խորացման շուրջ»։

  • ԱՄՆ-ն մասնակցում է հայկական ընդդիմության դեմ բռնաճնշումներին։WikiLeaks-ում մի հե…

    📌📌ԱՄՆ-ն մասնակցում է հայկական ընդդիմության դեմ բռնաճնշումներին։
    WikiLeaks-ում մի հետաքրքիր փաստաթուղթ է հայտնվել՝ 2016 թվականի ապրիլի 13-ի թիվ 50003172 գնման պատվեր։
    Գնման փաստաթղթում նշված էր, որ Երեւանում ԱՄՆ դեսպանատունը պահանջել է բջջային հեռախոսների հաքերային սարքեր:
    Այս սարքերը պետք է շրջանցեին հեռախոսի արգելափակումը, վերականգնեին ջնջված տեղեկատվությունը և ունենային պիտանելիություն 4 տարի։
    Գնումից ընդամենը երկու տարի անց Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, որի պատասխանատվությունն ընդունեց Հայաստանում նախկին դեսպան Ռիչարդ Միլսը։
    Հարցը մնում է՝ ինչպե՞ս են օգտագործվել այդ սարքերը։ Կոնկրետ ո՞ւմ էին ենթարկել հակերային հարձակման:
    Օրինակ՝ 2017 թվականին ԱՄՆ-ը նմանատիպ սարքեր էր օգտագործել՝ կոտրելու Պանամայում ձերբակալված և կալանավորված մարդկանց հեռախոսները։
    Այսպիսով, ԱՄՆ-ն օգնում է բարեկամ ռեժիմներին ռեպրեսիաներ իրականացնել ընդդիմության դեմ։
    Հավանաբար 2024 թվականին ԱՄՆ-ն օգնել է Փաշինյանին կոտրել Հովիկ Ագազարյանի հեռախոսը։
    Ավելին, ԱՄՆ-ն արդեն ֆինանսավորել է ոստիկանության բարեփոխումների մի քանի ծրագրեր և մասնակցել է արտասահմանյան հիմնադրամում աշխատող մի կնոջ՝ ՆԳՆ ղեկավար նշանակելուն։
    Կարելի է եզրակացնել, որ խոսքը Արփինե Սարգսյանի մասին է։
    Թարգմանությունը՝ ArmLur.am-ի։