Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ակցիաները։ Ռուսթավելի պողոտայում ցուցարարները սպասում են նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Իսկ Թբիլիսիի Ազատության հրապարակում կրկին հատուկ ջոկատայիններ և ոստիկանական ջրցան մեքենաներ կան:
⛔️Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաային։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ տարածելով հանդիպումից լուսանկար։ Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։
📍Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է այցելել Սիրիա, երբ հարմար պայմաններ լինեն։ Այս մասին հայտարարել է Սիրիայում Թուրքիայի դեսպան Բուրհան Քյորօղլուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ ⤵️Դեսպանը նշել է, որ Ազգային հետախուզության վարչության ղեկավար Իբրահիմ Կալինն արդեն այցելել է Սիրիա, և նախատեսվում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այցը։