Category: Azatutyun

  • Իրանի հարվածից հետո Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան մ…

    Իրանի հարվածից հետո Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել. ԱԳՆ
    Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել, հայտարարել է պաշտոնական Բաքուն Իրանի կողմից Նախիջևանին հասցված հարվածից հետո:
    Մեկ անօդաչու թռչող սարք ընկել է օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Շեքարաբադ գյուղի դպրոցի շենքի մոտ։
    Բաքուն Թեհրանից պարզաբանում է պահաջում: Իրանի դեսպանն արդեն հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ: Իրանական կողմին կարտահայտվի խիստ բողոք, և կներկայացվի համապատասխան բողոքի նոտա։
    Իրանից թռչող հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են հարվածել ադրբեջանական Նախիջևանի օդանավակայանին, Reuters-ին հայտնել է Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։ Աղբյուրը նշել է, որ միջադեպը հրդեհի պատճառ է դարձել: Աղբյուրի կողմից տրամադրված տեսանյութում…
  • Իրանը անօդաչուներով հարվածներ է հասցրել ՆախիջևանինԻրանից թռչող հրթիռներ և անօդաչ…

    Իրանը անօդաչուներով հարվածներ է հասցրել Նախիջևանին
    Իրանից թռչող հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են հարվածել ադրբեջանական Նախիջևանի օդանավակայանին, Reuters-ին հայտնել է Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։
    Աղբյուրը նշել է, որ միջադեպը հրդեհի պատճառ է դարձել՝ հավելելով, որ շուտով պաշտոնական հայտարարություն կտարածվի։ Պարզ չէ, թե քանի հրթիռ և անօդաչու թռչող սարք է բախվել այդ տարածքում։
    Աղբյուրի կողմից տրամադրված տեսանյութում երևում է, թե ինչպես է սև ծուխ բարձրանում Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալից, որը գտնվում է Իրանի սահմանից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա։
    Հարվածի մասին հայտնում են նաև ադրբեջանական ԶԼՄ-ները:
    Իրանը դեռևս չի մեկնաբանել այս հաղորդումները:
    Ավելի վաղ Թեհրանը հերքել էր Թուրքիայի ուղղությամբ հրթիռի հարձակումը, ինչի վերաբերյալ պնդումն արել էր Անկարան:

    https://cdn4.telesco.pe/file/59f469eb2a.mp4?token=Iov04KtPpywsepxA6UvKzv-M22hLg73xxok3oUw2dAxBJynJG—Kqwa7W0GsUucTJ9R6PNQJtu3L7bqL5J0czWFJ3E8iXmkMMEX6XHqunkmg9x1Z7ujI4R752EBUv0fO-b-QJlL9UbkxndD1CDHxGGHCHRYZOImBvBYIZ-f3GRaPrMHfce4Is-gNTqFYqV9lQbe5RS846EzvuRx7mhMzI0r17H7nlMymq-ec3isTm9TGnfJEN7w35vKccIlb6H-7UMhV6e668IqOTAO1xIoTv8v1DTc7r4UM_XjB9Hvql7weQUJDrGXxKuu8Q30UZlyze-BILnNjIZTGLSdnsrwHew

  • Իրանից թռչող հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են հարվածել ադրբեջանական Նախիջևանի…

    Իրանից թռչող հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր են հարվածել ադրբեջանական Նախիջևանի օդանավակայանին, Reuters-ին հայտնել է Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։
    Աղբյուրը նշել է, որ միջադեպը հրդեհի պատճառ է դարձել՝ հավելելով, որ շուտով պաշտոնական հայտարարություն կտարածվի։ Պարզ չէ, թե քանի հրթիռ և անօդաչու թռչող սարք է բախվել այդ տարածքում։
  • Այսօր Բաքվից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը:Նշվում է, որ Հ…

    Այսօր Բաքվից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը:
    Նշվում է, որ Հայաստան է ուղարկվել 1984 տոննա դիզելային վառելիք (31 վագոն):
  • Դուբայից այսօր առավոտյան չվերթ է ժամանել Երևան՝ համաձայն «Զվարթնոց» օդանավակայան…

    Դուբայից այսօր առավոտյան չվերթ է ժամանել Երևան՝ համաձայն «Զվարթնոց» օդանավակայանի:
    Սա Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունների մեկնարկից՝ ԱՄԷ-ի օդային տարածքի փակվելուց հետո, Դուբայից Երևան ժամանող առաջին չվերթն է:
  • Իրանցի պաշտոնյաների վերջը, որոնք հավակնում են փոխարինել տապալված առաջնորդներին, …

    Իրանցի պաշտոնյաների վերջը, որոնք հավակնում են փոխարինել տապալված առաջնորդներին, մահն է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
    Նա խոստացել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը «կշարունակեն առաջ մղել» իրենց ռազմական արշավը մերձավորարևելյան երկրի դեմ։
  • Կատարի իշխանությունները մարտի 5-ին հայտարարել են, որ Պարսից ծոցի այս երկրում ԱՄՆ…

    Կատարի իշխանությունները մարտի 5-ին հայտարարել են, որ Պարսից ծոցի այս երկրում ԱՄՆ դեսպանատան հարակից տարածքը տարհանվել է անվտանգության նկատառումներից ելնելով:
    Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ որպես նախազգուշական միջոց մոտակա շենքերի բնակիչներին ժամանակավորապես տեղափոխել են անվտանգ վայրեր և նրանց տրամադրել համապատասխան կացարան:
  • Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում. Հակամարտությունը շարունակվում է,…

    Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.
    🔸Հակամարտությունը շարունակվում է, հայ — իրանական սահմանը փակ է
    🔸Հայաստանցիները չեն կարողանում վերադառնալ արաբական երկրներից
    🔸Թաթոյանը պնդում է՝ ադրբեջանցիները ամրացել են Հայաստանի տարածքում
    🔸Ինչ գումար է առաջարկել Կառավարությունը ՀէՑ-ի համար
    🔸Վարդան Ղուկասյանը կմնա անազատության մեջ
    Հաղորդումը վարում է Տաթևիկ Լազարյանը
    Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

  • ԵՄ-ից հայտարարում են՝ ԱՄՆ-ի սպառնալիքները Իսպանիային սպառնալիք են ողջ Եվրամիությ…

    ԵՄ-ից հայտարարում են՝ ԱՄՆ-ի սպառնալիքները Իսպանիային սպառնալիք են ողջ Եվրամիությանը
    ԱՎԵԼԻՆ
  • «Եկեք նաև արձանագրենք, որ խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականութ…

    «Եկեք նաև արձանագրենք, որ խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք մեծ հավանականությամբ գնացել են այնտեղ զբոսաշրջային նպատակով: Կարող են, իհարկե, այլ պատճառներ լինել: Բայց կներեք, եթե մի մարդ, կոնկրետ, մասնավոր դեպք գիտեմ, եթե մի մարդ, որը մեկ ամիս է Շրի Լանկայում ինչքան հնարավոր է լողազգեստով նկար է գցել, նշանակում է՝ վճարունակ է չէ՞, տոմս կարող է առնել: Ինչի՞ մասին է խոսքը: Մի քիչ արդար չէ նաև պահանջը կառավարության նկատմամաբ՝ նաև էդ տոմսն առնել»,-ԱԺ-ում հայտարարեց արտաքին գործերի նախարար Միրզոյանը:
    Նա պատասխանում էր հարցին, թե ինչ միջոցներ է ձեռնարկում ՀՀ-ն Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով մնացած քաղաքացիների հետվերադարձը կազմակերպելու համար: