Category: Azatutyun

  • Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը համաձայն չէ գնահատականների հետ, որ Հա…

    Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը համաձայն չէ գնահատականների հետ, որ Հայաստան «հիբրիդային արագ արձագանքման խումբ» ուղարկելու ԵՄ մտադրությունը միջամտություն է լինելու Հայաստանի ներքաղաքական կյանքին:
    Ավելին՝ այստեղ
    ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ» 👉 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
  • Երկու շաբաթից կներկայացվի ջրամատակարարման նոր գրաֆիկ, այսինքն, կլինեն անջատումն…

    Երկու շաբաթից կներկայացվի ջրամատակարարման նոր գրաֆիկ, այսինքն, կլինեն անջատումներ. Ջրային կոմիտեի նախագահ

    Պաշտոնյան նաև նշել է, որ «Վեոլիա ջուրը» ջրամատակարարման գրաֆիկի փոփոխության մասին որոշումը չի քննարկել կոմիտեի հետ և չի տեղեկացրել դրա մասին:
    Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի, հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։ Ավելի վաղ, «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացրել էր, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի և մարզերի…
  • Պապոյան․ Վրաստանը «ինչ-որ ռիսկեր» է տեսել և արգելել տասնյակ հայկական բեռնատարներ…

    Պապոյան․ Վրաստանը «ինչ-որ ռիսկեր» է տեսել և արգելել տասնյակ հայկական բեռնատարների շարունակել ճանապարհը դեպի Հայաստան

    «Մեզ համար էլ է անհասկանալի, այնուամենայնիվ ես խնդրել եմ պարզաբանում՝ այդ ի՞նչ ռիսկերի մասին է խոսքը, որ եթե իրականում կա նման բան, մենք նույնպես պատասխանենք, մեր տնտեսավորղներն էլ իմանան՝ ինչը կարելի է, ինչը՝ չէ», — ասել է Պապոյանը՝ հավելելով, որ վրացական կողմից դեռ պատասխան չեն ստացել:
  • «Մենք ծրագրեր, մտահոգություններ չունենք կապված ռուսական ռազմաբազայի ներկայության…

    «Մենք ծրագրեր, մտահոգություններ չունենք կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ»,- հայտարարել է վարչապետը Փաշինյանը՝ հավելելով՝ «մենք սերտ գործընկերներ ենք Ռուսաստանի հետ»։
  • Հույս ունենք, որ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կարող է գրանցվել. Ռուբի…

    Հույս ունենք, որ Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կարող է գրանցվել. Ռուբիո
    «Հույս ունենք, որ բանակցություններում առաջընթաց կարող է գրանցվել, քանի որ նախագահի նախընտրությունն է՝ առաջընթաց գրանցել դիվանագիտական ճակատում», — լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
    «Բոլորը պետք է իմանան, որ Իրանը շատ լուրջ սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար և դա արել է շատ երկար ժամանակ։ Նրանց միջուկային ծրագրի ոչնչացումից հետո նրանց ասվել էր չփորձել այն վերսկսել, և ահա նրանք այստեղ են։ Դուք կարող եք տեսնել, թե ինչպես են նրանք միշտ փորձում վերականգնել դրա տարրերը։ Նրանք հիմա չեն հարստացնում, բայց փորձում են հասնել այն կետին, որտեղ, ի վերջո, կարող են», — ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
    Ռուբիոն ընդգծել է՝ նրանք փորձում են հասնել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների։
  • Հույս ունենք տեսնել իրական փոփոխություններ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում…

    Հույս ունենք տեսնել իրական փոփոխություններ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում. Փաշինյան
    Հույս ունենք տեսնել իրական փոփոխություններ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ տրամադրությունը տարածաշրջանում փոխվում է, լարվածություն չկա:
    Վարչապետը հավելել է, որ վերջին տարիներին բավականին ակտիվ երկխոսություն կա Թուրքիայի հետ:
    «Ես մի քանի անգամ հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ։ Անցյալ տարի հունիսին առաջին երկկողմ աշխատանքային այցս տեղի ունեցավ Թուրքիա, մենք շատ դրական երկխոսություն ունենք, բայց մյուս կողմից իրավիճակը բավական հասունացել է, որպեսզի գործնական քայլի վերածվի։ Ինչպես գիտեք, Հայաստան-Թուրքիա սահմանը փակված է 90-ականների սկզբից և մենք հույս ունենք տեսնել սահմանի բացումը, կան նախագծեր տրանսպորտի հետ կապված», — ասել է Փաշինյանը։
  • Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկ…

    Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նրա խոսքով՝ մասնակցել են նաև Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և փեսա Ջարեդ Քուշները։
    «Մենք քննարկել ենք այն հարցերը, որոնց վրա մեր ներկայացուցիչները կաշխատեն վաղը Ժնևում՝ երկկողմ հանդիպման ժամանակ, ինչպես նաև մարտի սկզբին եռակողմ ձևաչափով բանակցային թիմերի հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Հուսով ենք, որ սա հնարավորություն կտա անցնելու առաջնորդների մակարդակով բանակցությունների։ Նախագահ Թրամփը աջակցում է գործողությունների այս հաջորդականությանը։ Սա բոլոր բարդ և զգայուն հարցերը լուծելու և վերջապես պատերազմը դադարեցնելու միակ միջոցն է», — նշել է Զելենսկին։
  • Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխությո…

    Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի, հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։
    Ավելի վաղ «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացրել էր, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի և մարզերի որոշ հասցեներում ջուրը կմատակարարվի ժամը 7:00-ից մինչև 24:00-ն։
  • Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերումԸնտրություններից առաջ թոշակները բա…

    Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

    🔸Ընտրություններից առաջ թոշակները բարձրանում են
    🔸Ռուբեն Վարդանյանը չի բողոքարկելու 20 տարվա ազատազրկման՝ Բաքվի դատարանի վճիռը
    🔸Պոլսո պատրիարքն առաջարկում է սինոդական կառույց ստեղծել՝ որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից ելք
    🔸Առողջապահական ապահովագրությունից դժգոհում են բժիշկները, նվազել է իրենց աշխատավարձը
    🔸Ի՞նչ են քննարկել Ազգային ժողովի փոխնախագահն ու Սաղմոսավանքի քահանան
    🔸Թրամփը կրկին սպառնում է՝ եթե Իրանի հետ միջուկային գործարք չկնքվի, հարցը կլուծվի ռազմական ճանապարհով:
    Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը
    Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

  • Ի՞նչ կարժենա թոշակների բարձրացումը. Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ թոշակի բարձրացումը…

    Ի՞նչ կարժենա թոշակների բարձրացումը. Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ թոշակի բարձրացումը «ընտրակաշառք» որակելը սխալ է👉 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ