Category: Azatutyun

  • Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած դեպքով երկու անձ է ձերբակալվել,…

    Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած դեպքով երկու անձ է ձերբակալվել, նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել, հայտնում է Քննչական կոմիտեն:
    «Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ…
  • Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները«Ֆրանս…

    Բաքուն դատապարտել է Ֆրանսիայի «անընդունելի» և «սադրիչ» հայտարարությունները

    «Ֆրանսիացի նախարարի կողմից «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունների օգտագործումը՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող Ղարաբաղյան տարածաշրջանին անդրադառնալիս, անընդունելի է»,-հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ պատասխանելով Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությանը:
  • Զելենսկին զանգահարել է ԱլիևինՕրեր առաջ Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական հա…

    Զելենսկին զանգահարել է Ալիևին
    Օրեր առաջ Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցած Ուկրաինայի նախագահը X-ում արված գրառմամբ տեղեկացրել է. «Ես Իլհամ Ալիևի հետ քննարկեցի մի քանի շաբաթ առաջ Ադրբեջան կատարած իմ այցի ընթացքում մեր կողմից համաձայնեցված քայլերի իրականացումը։ Մենք շարունակում ենք աշխատել ինչպես Ուկրաինայի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանի մյուս երկրների հետ մեր համագործակցության ուղղությամբ՝ անվտանգությունն ու կայունությունը ամրապնդելու համար»:
    Ավելին՝ այստեղ
  • Մոսկվան Կիևում գտնվող դիվանագետներին տարհանման կոչ է անում Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտ…

    Մոսկվան Կիևում գտնվող դիվանագետներին տարհանման կոչ է անում
    Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դիվանագիտական առաքելություններին նախազգուշացրել է՝ հնարավորինս արագ տարհանել անձնակազմը Կիևից՝ զգուշացնելով, որ եթե մայիսի 9-ի Հաղթանակի օրվա միջոցառումները խափանվեն Կիևի կողմից, Մոսկվան ի պատասխան լայնածավալ հարված կհասցնի քաղաքին:
    Ուկրաինայից առայժմ չեն մեկնաբանել այս հայտարարությունը:
  • Մակրոնը հայտնել է, որ Փեզեշքիանի հետ քննարկել է Հորմուզի հարցըՀեռախոսազրույցի ըն…

    Մակրոնը հայտնել է, որ Փեզեշքիանի հետ քննարկել է Հորմուզի հարցը
    Հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության կարևորությունը։
    Մակրոնը հավելել է, որ Իրանի նախագահին կոչ է արել դիտարկել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկած ծրագրերը՝ ստեղծելու միջազգային առաքելություն, որը հիմք կստեղծի Հորմուզի նեղուցով անվտանգ անցում ապահովելու համար։
    «Ես Իրանի նախագահին կոչ եմ արել օգտվել այս հնարավորությունից, և մտադիր եմ այդ հարցը քննարկել նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,-ասել է Մակրոնը:
    Ավելին՝ այստեղ
  • Թրամփը կարծում է, որ Իրանի պատերազմը շուտով կավարտվի«Երբ նայում ես, թե ինչեր են …

    Թրամփը կարծում է, որ Իրանի պատերազմը շուտով կավարտվի

    «Երբ նայում ես, թե ինչեր են տեղի ունենում, մենք դա անում ենք մեկ շատ կարևոր պատճառով. մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան։ Այնպես որ, կարծում եմ, մարդկանց մեծ մասը հասկանում է դա։ Նրանք հասկանում են, որ այն, ինչ մենք անում ենք, ճիշտ է, և դա արագ կավարտվի», — նախօրեին ասել է ԱՄՆ նախագահը:
    Թրամփը նախօրեին լրագրողներին նաև հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ԱՄՆ-ն շատ լավ բանակցություններ է ունեցել Իրանի հետ՝ հավելելով, որ շատ հնարավոր է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնության գան։
  • «Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ …

    «Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)»,-հայտնում է դատախազությունը:
    «Ինչո՞ւ Վեդիի գործով կալանք չկա». հարց գլխավոր դատախազին 👇 https://youtube.com/shorts/xhIphT9D9lg
  • Մայիսի 8-ին և 9-ին, քարոզարշավի շրջանակում, ՔՊ-ն Սյունիքում կլինի, հայտարարել է …

    Մայիսի 8-ին և 9-ին, քարոզարշավի շրջանակում, ՔՊ-ն Սյունիքում կլինի, հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
    Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը. Կոպիրկին Այս մասին «Ազատությանն» այսօր ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա խոսքով՝ հրավերն ուղարկվել է բոլոր եղբայրական երկրներին: Դեսպանը, սակայն, նշել է, թե տեղեկություն…
  • Դավիթ Իշխանյանը հայտարարություն է հրապարակել ադրբեջանական բանտից«Հայաստանի Հանրա…

    Դավիթ Իշխանյանը հայտարարություն է հրապարակել ադրբեջանական բանտից

    «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին ուզում եմ բանավոր ձևով դիմել, որպեսզի ինքը միջնորդի և Ադրբեջանի համապատասխան կառույցներից, գուցե նաև իր գործընկերոջ միջոցով ստանա հայերեն և ադրբեջաներեն տարբերակներով մեր մեղադրական ակտերի ամբողջական տեքստերը և մեր դատավճռի ամբողջական տեքստը և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին», — նշել է Իշխանյանը։
  • Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը. ԿոպիրկինԱյս մ…

    Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը. Կոպիրկին

    Այս մասին «Ազատությանն» այսօր ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա խոսքով՝ հրավերն ուղարկվել է բոլոր եղբայրական երկրներին:
    Դեսպանը, սակայն, նշել է, թե տեղեկություն չունի՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին, թե ոչ: