Category: Azatutyun

  • ՀՀ երկաթուղիների կառավարումը ՌԴ-ից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարո…

    ՀՀ երկաթուղիների կառավարումը ՌԴ-ից այլ երկրի հանձնելու պարագայում համակարգը կարող է «մեկ գիշերում փլուզվել»․ Շոյգու
    «Չեմ գնահատի այլ պետությունների իրավասությունները երկաթուղային տնտեսության կառավարման հարցում, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ և վաղուց աշխատում է Հայաստանում ոչ ամենապարզ պայմաններում»,-նշել Է Շոյգուն:
  • Երևանում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվելԱյն նախաձեռնվ…

    Երևանում հնչած կրակոցների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

    Այն նախաձեռնվել է սպանության փորձի, սպանության, խուլիգանության և հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հատկանիշներով:
  • Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերումԱջափնյակում կրակոցներ են հնչել, կա…

    Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում

    Աջափնյակում կրակոցներ են հնչել, կա զոհ, վիրավորներ

    Նիկոլ Փաշինյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու նախագահ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին
    Ընդդիմությունը խոստանում է առաջիկա ընտրություններում կրկնել Գյումրու սցենարը, այսինքն միավորվել ու իշխանություն վերցնել, իշխող ՔՊ-ից հայտարարում են՝ թույլ չեն տալու
    Տաքսու վարորդները սոցիալական պաշտպանություն են պահանջում
    ՔՊ-ական պատգամավորները «հրաժարվում են կատարել դատարանի վճիռն ու ներողություն խնդրել, քրգործ է հարուցվել
    Ժնևի բանակցություններն ավարտվել են
    Հաղորդումը վարում է Տաթևիկ Լազարյանը
    Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

  • «Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշ…

    «Պարզվել է, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է»։

    «Իրավապահների ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ», հայտնում են ՆԳՆ-ից:
    «Նախնական տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներ են, հիմնականում կրծքավանդակի և որովայնի շրջանում». Կուրղինյան
  • «Նախնական տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներ են, հիմնականում կրծքավանդակի…

    «Նախնական տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներ են, հիմնականում կրծքավանդակի և որովայնի շրջանում». Կուրղինյան
    Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ, վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է «Յոթը բերվել են «Արմենիա» ԲԿ, որից հինգը՝ շտապօգնության մեքենայով, երկուսը՝ տարբեր այլ մեքենաներով։ 7-ից երկուսի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, այդ երկուսից մեկը մահացել է վիրասրահում։…

  • Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ, վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է«Յոթը բերվե…

    Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ, վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

    «Յոթը բերվել են «Արմենիա» ԲԿ, որից հինգը՝ շտապօգնության մեքենայով, երկուսը՝ տարբեր այլ մեքենաներով։ 7-ից երկուսի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, այդ երկուսից մեկը մահացել է վիրասրահում։ Երեքը վիրահատվում են այս պահին, մյուս երկուսն էլ վերակենդանացման բաժանմունքում են, բայց էլի տարբեր միջամտություններ և բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Նախնական տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներ են, հիմնականում կրծքավանդակի և որովայնի շրջանում։ Մյուսների վիճակը՝ կայուն ծանր է, վերակենդանացման բաժանմունքում են», — «Ազատությանը» հայտնեց «Արմենիա» ՀԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը:

  • Unibank-ը հանվել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ցանկիցԲրյուսելը 103 կազ…

    Unibank-ը հանվել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների ցանկից

    Բրյուսելը 103 կազմակերպությունների ու անհատների շարքում առաջարկում էր պատժամիջոցներ սահմանել նաև 2001-ին Հայաստանում հիմնադրված Unibank-ի և ադրբեջանական Yelo Bank-ի նկատմամբ: Ադրբեջանական բանկն, ըստ «Ազատության» աղբյուրների, շարունակում է մնալ ցանկում:
  • «Հայկական երկաթուղիների մասին Երևանից հնչող հայտարարությունները տարօրինակ են և փ…

    «Հայկական երկաթուղիների մասին Երևանից հնչող հայտարարությունները տարօրինակ են և փոքր-ինչ անընդունելի», — հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները:
    Ավելին՝ այստեղ
  • Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում«Ինձ համար մեծ պատիվ …

    Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

    «Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է եղել տարիներ շարունակ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը և մեր երկրի գույները պաշտպանելը։ Ես շարունակելու եմ աջակցել հավաքականին արդեն նոր՝ երկրպագուի կարգավիճակով։ Մաղթում եմ մեր ազգային հավաքականին հաղթանակներ և մեծ ձեռքբերումներ»,- ՀՖՖ-ն մեջբերել է Տիգրան Բարսեղյանի հայտարարությունը:
  • «Բաքվի ռազմական դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներով 20 տարվա …

    «Բաքվի ռազմական դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտելը պարզապես արդարադատության ծաղր է»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը:
    Մեր մեծագույն ամոթը կլինի թույլ տալ, որ մեր քաղաքացիները «փտեն» Բաքվի բանտում.👉 Դավիթ Վարդանյանը՝ հոր դատավճռի մասին