Category: Azatutyun

  • Ոստիկանական բաժնում քաղաքացուն բռնության ենթարկած ոստիկան Հայկ Հակոբյանի նկատմամ…

    📌Ոստիկանական բաժնում քաղաքացուն բռնության ենթարկած ոստիկան Հայկ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվեց տնային երկամսյա կալանքը: «Ազատությանը» փոխանցեցին քննչական կոմիտեից:
  • Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն. Պապիկյանը՝ գնդերեցներին առնչվող հ…

    Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն. Պապիկյանը՝ գնդերեցներին առնչվող հրամանի մասին

    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանում էր հարցին, թե ինչու որոշվեց դադարեցնել Հայ Առաքելական եկեղեցու կողմից բանակում նշանակված հոգևորականների՝ գնդերեցների ծառայությունը:
    «Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, թե հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվում է, ճիշտ չեն։ Բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն ԶՈւ բարոյահոգեբանական գծով վարչությանը»,- նշեց Պապիկյանը:
  • ԱՄՆ-ն չի երկարաձգի New START-ը. Թրամփն առաջարկում է նոր ու ավելի լավ պայմանագիր …

    ԱՄՆ-ն չի երկարաձգի New START-ը. Թրամփն առաջարկում է նոր ու ավելի լավ պայմանագիր կնքել

    «Միացյալ Նահանգներն աշխարհի ամենահզոր երկիրն է։ Ես իմ առաջին ժամկետի ընթացքում ամբողջությամբ վերակառուցեցի երկրի զինված ուժերը, ներառյալ նոր և բազմաթիվ մոդեռնիզացված միջուկային զենքեր։ Ես նաև ավելացրի տիեզերական ուժերը, և հիմա շարունակում եմ վերակառուցել մեր զինված ուժերը աննախադեպ մակարդակներով»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը։
  • Իրանը և Միացյալ Նահանգներն այսօր Օմանում պատրաստվում են բարձր մակարդակի բանակցու…

    Իրանը և Միացյալ Նահանգներն այսօր Օմանում պատրաստվում են բարձր մակարդակի բանակցություններ անցկացնել
    Սպիտակ տան մամուլի քարտուղարը նախօրեին լրագրողներին ասել է, որ Թրամփը փորձում է պարզել, թե արդյոք հնարավոր է համաձայնության գալ, բայց նաև նախազգուշացրել.
    «Մինչ այս բանակցությունները տեղի են ունենում, ես կցանկանայի հիշեցնել իրանական ռեժիմին, որ նախագահը բացի դիվանագիտությունից իր տրամադրության տակ ունի բազմաթիվ տարբերակներ՝ որպես պատմության մեջ ամենահզոր բանակի գերագույն հրամանատար»:
  • Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը խաղաղության բանակցությունները «հա…

    Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը խաղաղության բանակցությունները «հավանաբար» կշարունակեն ԱՄՆ-ում
    📌ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է, որ Աբու Դաբիի «քննարկումները կառուցողական էին և կենտրոնացած էին այն բանի վրա, թե ինչպես ստեղծել պայմաններ երկարատև խաղաղության համար»։

    📌ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, որը մասնակցել էր ռուս պաշտոնյաների և Ուիթքոֆի հետ նախկինում կայացած բանակցություններին, ասել է, որ Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցների կիրառումը կախված կլինի բանակցությունների ընթացքից։

    📌Ռուսաստանի նախագահի բանագնաց Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ առաջընթաց և դրական տեղաշարժ կա։ Նա նաև նշել է, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսության հարցերով ԱՄՆ-Ռուսաստան աշխատանքային խմբի շրջանակում։
  • Սլովենիան կարող է արգելել 15 տարեկանից փոքրերի մուտքը սոցցանցերԱվելի վաղ անչափահ…

    Սլովենիան կարող է արգելել 15 տարեկանից փոքրերի մուտքը սոցցանցեր

    Ավելի վաղ անչափահասների համար սոցցանցերը արգելելու մտադրության մասին հայտարարել էին Իսպանիան, Ֆրանսիան։ Ավստրալիայում այդ արգելքն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերին։
  • Քրեական վարույթ ոստիկանական բռնության փաստով. ոստիկանը կձերբակալվի«Առերևույթ հան…

    Քրեական վարույթ ոստիկանական բռնության փաստով. ոստիկանը կձերբակալվի

    «Առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ», — ասված է Քննչականի պատասխանում:

    «Ազատության» անդրադարձը՝ այստեղ

  • Լավրով․ «Հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող հարձակումների մասին պնդումները տ…

    Լավրով․ «Հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող հարձակումների մասին պնդումները տարօրինակ են»

    Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ` Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումների մասին պնդումները տարօրինակ են։ Այս մասին ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է այսօր՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման մեկնարկին։
  • ՆԱՏՕ-ն զսպվածության կոչ է անում՝ New START-ի ավարտից հետոՆԱՏՕ-ն կոչ է արել «պատա…

    ՆԱՏՕ-ն զսպվածության կոչ է անում՝ New START-ի ավարտից հետո
    ՆԱՏՕ-ն կոչ է արել «պատասխանատվություն և զսպվածություն» դրսևորել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային զինանոցների սահմանափակումներ սահմանող New START պայմանագրի (New Strategic Arms Reduction Treaty — Ռազմավարական սպառազինությունների կրճատման նոր պայմանագիր) ժամկետը լրացել է, ինչն էլ նոր սպառազինությունների մրցավազքի վախեր է առաջացնում։
  • Մեղադրյալներից Մադաթ Բաբայանը դատապարտվեց 19 տարվա ազատազրկման:…

    Մեղադրյալներից Մադաթ Բաբայանը դատապարտվեց 19 տարվա ազատազրկման: