⚡️Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և գեներեալ-մայոր Դավիթ Մանուկյանին դատապարտեց ցմահ ազատազրկման, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հանրապետական կուսակցության բողոքի ակցիան՝ ԱԺ դիմաց
Ակցիան ընթանում է՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի հայաստանյան այցին զուգահեռ: Կազմակերպիչները ակցիայի ընթացքում ոչ միայն Բաքվի բանտերում պահվող հայերի հարցն են բարձրաձայնում, այլ նաև պնդում, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական հետապնդման են ենթարկում ընդդիմախոսներին:
Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից
Գերատեսչությունից փոխանցել են. «Նախաքննությամբ պարզվել է, որ Հնդկաստանից Հայաստանի Հանրապետություն բնական մշակված ադամանդների ներմուծման համար պետական վերահսկողական ակտ կազմելու գործընթացում խոչընդոտներ չստեղծելու և նշված ապրանքատեսակի ներմուծման ընթացքն արագացնելու համար վերը նշված պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանում կաշառք է ստացել տնտեսվարողից»
Աբու Դաբիում սկսվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ օրը
Ինչպես նախորդ հանդիպման ժամանակ, այս անգամ էլ ռուսական պատվիրակությունը գլխավորում է Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովը։ Ամերիկյան պատվիրակության կազմում կրկին ընդգրկված են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։
Հայաստանում է ամերիկյան AECOM ընկերության թիմը՝ սկսելու TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները
«Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն և տարածաշրջանային ինտեգրում», — ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։
Երևանը պետք է հաշվի առնի, որ ԵՄ-ը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի. Օվերչուկ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրոպական Միության փոփոխվող բնույթը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի, TASS-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
ԱՄՆ-ի հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Մասկատում ուրբաթ օրը, ժամը 10:00-ին, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: «Ես շնորհակալ եմ մեր օմանցի եղբայրներին բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները կատարելու համար», — X-ում գրել է նա։
Կառավարությունից հայտնում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանձնվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։