Category: Azatutyun

  • Կիևը հայտնում է՝ Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի էներգետիկ հ…

    Կիևը հայտնում է՝ Ռուսաստանը զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա
    📌
    Ուկրաինացի պաշտոնյաները մեղադրել են Մոսկվային էներգետիկ ենթակառուցվածքները դիտավորյալ թիրախավորելու համար, ինչի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ ձմռան ցուրտ պայմաններում մնացել են առանց լուսավորության և ջեռուցման:
    📌
    Լեհաստանի իշխանությունները հայտարարել են, որ նախազգուշական միջոցառումների շրջանակում Ժեշովի և Լյուբլինի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը՝ Ռուսաստանի կողմից իրականացված հարվածների պատճառով:
  • Վաշինգտոնը «շատ լավ» բանակցություններ է ունեցել. Թրամփը՝ Թեհրանի հետ Օմանում երե…

    Վաշինգտոնը «շատ լավ» բանակցություններ է ունեցել. Թրամփը՝ Թեհրանի հետ Օմանում երեկվա անուղղակի բանակցությունների մասին
    ԱՄՆ նախագահը հայտնել է հաջորդ շաբաթ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու մասին:
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օմանում իրանական կողմի հետ բանակցություններից հետո հրա…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Օմանում իրանական կողմի հետ բանակցություններից հետո հրամանագիր է ստորագրել, որով 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանում Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների համար:
    Մասնավորապես մաքսատուրքերը տարածվելու են ցանկացած երկրի վրա, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ապրանքներ է գնում Իրանից:
  • ԱՄՆ-ն նախատեսում է Գազայի «Խաղաղության խորհրդի» առաջին նիստն անցկացնել փետրվարի …

    ԱՄՆ-ն նախատեսում է Գազայի «Խաղաղության խորհրդի» առաջին նիստն անցկացնել փետրվարի 19-ին:
    Այս մասին հայտնել Է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյային և չորս երկրների դիվանագետներին, որոնք խորհրդի կազմում են: Հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնի խաղաղության ամերիկյան ինստիտուտում:
  • Ձմեռային օլիմպիական խաղերը Իտալիայում մեկնարկեցինՀայաստանը 25-րդ ձմեռային Օլիմպի…

    Ձմեռային օլիմպիական խաղերը Իտալիայում մեկնարկեցին
    Հայաստանը 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին հանդես կգա 5 ներկայացուցչով, նրանք են՝ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Կարինա Ակոպովա — Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:
    Նիկիտա Ռախմանին և Կարինա Ակոպովա զույգը փետրվարի 15-ին կարճ ծրագրում պատրաստվում է սահադաշտ դուրս գալ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։
    Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ, պնդելով, թե այն «քաղաքականապես լարված և անջատողական է»։
    Օլիմպիադան կշարունակվի մինչև փետրվարի 22-ը, կմասնակցեն ավելի քան 2900 մարզիկներ 92 ազգային հավաքականներից, ինչպես նաև չեզոք կարգավիճակով մարզիկներ Ռուսաստանից և Բելառուսից:
    Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում:
  • Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերումՋեյ Դի Վենսը Հայաստան կժամանի փետր…

    Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում
    🔸Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի փետրվարի 9-ին
    🔸Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ
    🔸Հայաստանը բանակցում է ադրբեջանական ևս երկու տեսակի ապրանք ներկրելու շուրջ
    🔸Կարգալույծ հռչակված հոգևորականները դատի են տվել Կաթողիկոսին
    🔸Բաքուն բողոք է ներկայացրել Հայաստանի գեղասահորդների ընտրած «Արցախ» ստեղծագործության վերաբերյալ
    🔸Թրամփ. Իրանը չպետք է միջուկային զենք ունենա
    Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը:
    Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

  • Ազգային ժողովի ընտրությունները նշանակվեցին հունիսի 7-ինՆախագահ Վահագն Խաչատուրյա…

    Ազգային ժողովի ընտրությունները նշանակվեցին հունիսի 7-ին

    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հրամանագիր է ստորագրել:
  • Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան նոտա է հանձնվելԸստ ադրբեջանական…

    Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, նրան նոտա է հանձնվել
    Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը տևական ժամանակ հանդես է գալիս Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։
  • Բաքվում 10-րդ դասարանի աշակերտը որսորդական հրացանից կրակել է ուսուցչի վրա. վիճակ…

    Բաքվում 10-րդ դասարանի աշակերտը որսորդական հրացանից կրակել է ուսուցչի վրա. վիճակը ծանր է

    https://cdn4.telesco.pe/file/abf6e8651f.mp4?token=osfkmVAjCZBrrYa_GKOCUD1Bhci2nd_DFpfwnJQ8n2o_HRscpULjrK4r60LnUBYB1WB6Xrohauwu89WGAQZ6dDKrAEcjegSXJUpXMIpIvuYRtUT3BGMS2WWDKzioDlhNeUdkEsR71UQw1qlqV8iNY5tV_6mwiHllRSbpGEh5TUvIfsEF3fXNNom50Ja_49Fl4XeDoh7NlOHhz5xr0XuDL3yUFiKVtc_lYfV-Uhl579RbXcI7-VHFfQONPDQNnyiizLfN6p170-BtP9QQ-pApjhgCCJv-4p76eW5nY0wl95AfOSXR7vTjXW9gUJwytbqJdvOOHjuCdMdS3R5sJLUIuXLS317uBXtn3Ix1i7pa1qhd1f54lEQNF2YSISQX8TAfH5N1CWeMwKLq3tuKuy4eoaMhfmSP43PEd8PLZ3651aQReF_148pfAC0bxZCic1RpYA5EzwrcFw5JCMyHxRiUfcKirPVMgh2CxAxMwJKvtxnH_HV1Fg01qkRte1S68UkjcTmecFhwoqhomZ31xgaQfbuMy70d0ZyE-F8ndWaP4Pd0cRcQ_hu6DnXjwKFVCoNBxC-7G-7M3awTZCko8eSBHdF_hGoXd68p5UDrbyptUFYfzTDHAPT8Xav6hV1ow_vgXppDFkUj9ymIALgl0i5qRZ4Q3lzms2yl2HnOthJif3k

  • Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառվել է տնային կալանքՇիրակի թեմի առաջնորդ Միքա…

    Միքայել արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

    Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը վերացվեց: Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունն ու կիրառեց տնային կալանք։
    Սրբազանը մեկ ամիս առաջ վիրահատվել է, փաստաբանները պնդում են, որ առողջական խնդիրները թույլ չեն տալիս նրան պահել բանտում:
    Արքեպիսկոպոս Աջապահյանը ճաղերի հետևում է իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով: