Category: Azatutyun

  • Ռոբերտ Մելքոնյանն ու Վալերի Օսիպյանը «Մարտի մեկի» գործով մեղադրյալ«Մարտի 1»-ի քր…

    Ռոբերտ Մելքոնյանն ու Վալերի Օսիպյանը «Մարտի մեկի» գործով մեղադրյալ
    «Մարտի 1»-ի քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ,- հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

    Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց:

  • Վեց երեխա «կվերամիավորվի իր ընտանիքի հետ» Ռուսաստանում և ՈւկրաինայումՌուսաստանի …

    Վեց երեխա «կվերամիավորվի իր ընտանիքի հետ» Ռուսաստանում և Ուկրաինայում
    Ռուսաստանի նախագահի՝ երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան հայտարարել է, որ ևս վեց երեխա կվերամիավորվի իր ընտանիքի հետ Ռուսաստանում և Ուկրաինայում, և այդ գործընթացի համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին։
    Համաձայն երեխաների իրավունքների հարցերով հանձնակատարի՝ մեկ երեխա կվերադառնա Ռուսաստան, իսկ հինգ երեխաներ կվերամիավորվեն իրենց ընտանիքների հետ Ուկրաինայում։
  • Փետրվարի 15-ին կմեկնարկի BBC-ի դեմ Թրամփի հայցով դատավարությունըՖլորիդայի դաշնայ…

    Փետրվարի 15-ին կմեկնարկի BBC-ի դեմ Թրամփի հայցով դատավարությունը
    Ֆլորիդայի դաշնային դատավորը 2027-ի փետրվարի 15-ին նշանակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից BBC-ի դեմ ներկայացված 10 միլիարդ դոլարի զրպարտության հայցով դատավարության մեկնարկը։
    Բրիտանական հեռարձակողի դեմ հայցը Թրամփը ներկայացրել էր անցյալ տարի՝ կապված իր ելույթի մոնտաժման հետ։ Այդ ելույթը տեղ էր գտել BBC-ի հիմնական վերլուծական «Panorama» հաղորդաշարի վավերագրական ֆիլմում՝ ԱՄՆ Կապիտոլիումի անկարգություններից առաջ։
  • Սփյուռքի գործիչները կոչ են անում եկեղեցական կառավարման հարցերը լուծել ՀԱԵ մարմին…

    Սփյուռքի գործիչները կոչ են անում եկեղեցական կառավարման հարցերը լուծել ՀԱԵ մարմինների միջոցով
    Եկեղեցու ղեկավարության վրա «հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները» ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար, հայտարարել են Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ:
    👉Մանրամասները
  • Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում. • Սամվել Կարապետյանը՝ վարչապետի …

    Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում.
    • Սամվել Կարապետյանը՝ վարչապետի թեկնածու
    • Օվերչուկ. Կընդառաջենք եղբայրական ժողովրդին
    • Հակոբ Մովսեսը պաշտոնանկ կարվի՞
    • Թրամփի սպառնալիքներից հետո Իրանը քայլ արեց
    • Մխիթարյանը դեռ չի ավարտի կարիերան
    Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը։
    Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am/ հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

  • ՌԴ-ն ՀՀ-ի հետ բանակցություններ կսկսի հայկական երկաթուղիների երկու հատվածների վեր…

    ՌԴ-ն ՀՀ-ի հետ բանակցություններ կսկսի հայկական երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ

    Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, լրագրողներին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
    Ըստ նրա՝ նման որոշում է կայացվել «հայկական կողմի դիմումի համաձայն և ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական եղբայրական զգացմունքներից»: Այդ հատվածները կապահովեն միացումը Ադրբեջանի երկաթուղիներին Երասխի շրջանում, ինչպես նաև Ախուրյանի շրջանում Թուրքիայի երկաթուղիներին:
  • Թվայինի փոխարեն՝ թղթային. ինչպես ՊԵԿ-ը միլիարդավոր դրամներով կասկածելի գնմամբ դր…

    Թվայինի փոխարեն՝ թղթային. ինչպես ՊԵԿ-ը միլիարդավոր դրամներով կասկածելի գնմամբ դրոշմապիտակներ գնեց

    Պարզվում է՝ «Էյ էմ-փի ջի գրուպ» ընկերությունը թղթային դրոշմապիտակները մատակարարել է ՊԵԿ-ին, մինչ Կոմիտեի կողմից կհայտարարվեր գնման մրցույթ, և կընտրվեր դրա հաղթողը։ Ավելի ուշ հայտարարված ու անցկացված մրցույթում ընկերությունը մրցակից չի ունեցել։ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ
  • Դատարանը որոշել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ որ…

    Դատարանը որոշել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը, հայտնել է նրա փաստաբանը:
    🔶Ըստ մեղադրանքի՝ Մկրտիչ սրբազանը հոգևորականներին հարկադրել է մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հավաքներին, նաև 2021-ի ընտրություններին հրահանգել էր մասնակցել ընտրություններին և չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրանքն անհիմն է համարում:
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է…

    «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է
  • Մեկնարկել է Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության համաժողո…

    ⚡Մեկնարկել է Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության համաժողովը: Ամենաինտրիգային հարցն այն է, թե ով կգլխավորի ցուցակը, թեև Սամվել Կարապետյանի անունն է հնչում, բայց նա չի կարող լինել վարչապետի թեկնածու՝ այլ երկրի քաղաքացիություն ունենալու պատճատով:

    https://cdn4.telesco.pe/file/6a2fda8d8e.mp4?token=F7xUpCp6SmqItiGIosx_ANvPBizq8bcdlgPDvlZ8WrP7bwMZ10Fjdk3McPaB4UOoJvpPQx7NvXeoe9Pch_2baIQO7sPjU_YonUCJbKi_BWKSsUecejUMXm4hhj8w4CJ-5V6kHgOgO5D4Abe4gqTrD_U9o3dtEX2ffcab6Kb3ItyJHg040tidWM76MurIIKHWs6Um5NiVrnPE_LjKivJnt0B6DUUZDda9Cki56-i2xVvJqrRbD7AYbRVZEd4gkb2hXhpTb1nMn2X2xEY0Zr9xPNQZr9bikTuYCJI5AdZbQQVAaQjYwZrvgRgm4dcw8UVtc0yN126MRd343RnKlvQlG4WOpGPPJgrUDPjvR3m_yJOfwRxPGsEpzEljmzYPM_ib305LxFaLPd8quvZ40nG9StDJNw4Nax8aoRuL-b8n-6oBPvwGr8dv3EhiyaKqNfG_gV9yGSa5ZYGah72x-eD3NdPOT5KFLz0rHzzCgVpF21iBWL2Mh-pu7emhKtuQ6RrzYc-exPxNBiFoTJJ4PSz4BcA7I0RbPUvvLPVvJS478EhQjqh_St8RHpk-3Wpaz8lMgpmY2V0l6NDEKTgkiX0IrwOxzwQ6jsb7EQRO3f6H6YGX2g2aDZYSErWvG97giqxzjDm64dEXG5M0_9VmmbDUMpm4EEasNpxSft6FvnJPxA8