Category: Azatutyun

  • Գարեգին Բ-ն ցավակցել է Իրանի նախագահինԱմենայն հայոց կաթողիկոսը մարտի 2-ին ցավակց…

    Գարեգին Բ-ն ցավակցել է Իրանի նախագահին

    Ամենայն հայոց կաթողիկոսը մարտի 2-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ երկրի ղեկավարության և քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ, հայտնում է Երևանում Իրանի դեսպանատունը։ Նախօրեին Հայաստանի վարչապետն էր ցավակցական հեռագիր հղել Իրանի նախագահին։
  • Կաց. Խամենեիի իրավահաջորդը կլինի «վերացման անվիճելի թիրախ»Իսրայելի պաշտպանության…

    Կաց. Խամենեիի իրավահաջորդը կլինի «վերացման անվիճելի թիրախ»
    Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով՝ ով էլ շարունակի Իրանի քաղաքականությունը, «որը, ուղղված է Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ, կհամարվի թիրախ»։
    «Կարևոր չէ՝ ով է կամ որտեղ է թաքնվում»,- X-ում գրել է նախարարը։
  • Իրանում սպանվել է 1097, վիրավորվել 5402 խաղաղ բնակիչԱՄՆ-ում գործող Մարդու իրավու…

    Իրանում սպանվել է 1097, վիրավորվել 5402 խաղաղ բնակիչ
    ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների պաշտպանների լրատվական գործակալությունը (HRANA) հայտնում է, որ փետրվարի 28-ից ի վեր Իրանում սպանվել է 1097 խաղաղ բնակիչ։
    Գործակալության տվյալներով՝ նրանցից 181-ը 10 տարեկանից փոքր երեխաներ էին։ Քաղաքացիական անձանց շրջանում վիրավորների թիվը հասել է 5402-ի, այդ թվում՝ 100 երեխա։
    Կազմակերպությունը նշում է, որ միայն վերջին 24 ժամում Իրանի վրա տեղի է ունեցել առնվազն 104 հարձակում։ Դրանք հարվածել են ռազմաբազաներին, բժշկական կենտրոններին և բնակելի թաղամասերին:
  • ԱՄՆ ոչ էական անձնակազմին և ընտանիքի անդամներին թույլատրվել է լքել ԿիպրոսըՄերձավո…

    ԱՄՆ ոչ էական անձնակազմին և ընտանիքի անդամներին թույլատրվել է լքել Կիպրոսը
    Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության ֆոնին ԱՄՆ Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Կիպրոս մեկնելուց, իսկ արտակարգ իրավիճակերում գործողություններին չներգրավված պետական աշխատակիցներին և նրանց ընտանիքներին թույլ է տվել լքել երկիրը «անվտանգության ռիսկի պատճառով»։
    Պետդեպարտամենտը հայտարարել է, որ բարձրացրել է Հորդանանի, Օմանի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի անվտանգության ռիսկի մակարդակը։
    ԱՄՆ քաղաքացիներին հանձնարարվել է լքել տարածաշրջանի տասնյակից ավելի երկրներ։
  • Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղ…

    Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը լիովին գտնվում է Իրանի վերահսկողության տակ
    Կորպուսի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Մոհամմադ Աքբարզադեի խոսքով՝ նեղուցով անցնող ցանկացած նավ կարող է վնասվել հրթիռներից կամ անօդաչու թռչող սարքերից։
    Հորմուզի նեղուցը նավթի և գազի փոխադրման կարևորագույն ծովային ուղիներից է աշխարհում։
    ԱՄՆ ռազմածովային ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են ուղեկցել նավթատար տանկերներին Հորմուզի նեղուցով անցնելիս, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նաև նշել է, որ հանձնարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային ապահովագրական և ֆինանսական…
  • ԱՄՆ ռազմածովային ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են ուղեկցել նավթատար տանկե…

    ԱՄՆ ռազմածովային ուժերը անհրաժեշտության դեպքում կարող են ուղեկցել նավթատար տանկերներին Հորմուզի նեղուցով անցնելիս, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
    Նա նաև նշել է, որ հանձնարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային ապահովագրական և ֆինանսական երաշխիքներ տրամադրել Պարսից ծոցում ծովային առևտրի համար։
  • Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի հրամանատար ադմիրալ Բրեդ Քուփերը հայտարարել է, որ Ի…

    Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի հրամանատար ադմիրալ Բրեդ Քուփերը հայտարարել է, որ Իրանի դեմ ամերիկյան գործողությունները ընթանում են նախատեսվածից էլ արագ։
    Քուփերի խոսքով՝ Իրանի հակաօդային պաշտպանությունը լրջորեն վնասվել է, նրա ռազմածովային ուժերը կարևոր ջրուղիներում գործող նավեր չունեն այն բանից հետո, երբ խորտակվել է 17 նավ, հարվածների է ենթարկվել ավելի քան 2000 իրանական թիրախ։
  • Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերումԱՄՆ-ը, Իսրայելն ու Իրանը սպառնում …

    Այսօր՝ «Ազատության» լրատվական կենտրոնի եթերում
    🔸ԱՄՆ-ը, Իսրայելն ու Իրանը սպառնում են՝ կգնան մինչև վերջ. պատերազմի 4-րդ օրն է
    🔸Կառավարությունը չի փոխհատուցում Ծոցի երկրներում մնացած հայերի՝ չեղարկված թռիչքի գումարը: Տոմսը 1000 եվրո է, միայն 15 հայ է առել-եկել
    🔸Ընտրություններին ընդառաջ՝ իշխանությունն ու ընդդիմությունը հարցումներ են արել. արդյունքները տրամագծորեն տարբեր են
    🔸Հայաստանը 70 մլն եվրոյի վարկ է ուզում՝ ջրամատակարարման հարցերը լուծելու համար, բայց ամռանը գիշերային ջրանջատումներն անխուսափելի կլինեն
    🔸Քաղաքապետին քննադատող ակտիվիստ Չախոյանն ահազանգում է՝ իրեն 25-օրյա վարժական հավաքի են կանչում «վերևից հրահանգով»
    Հաղորդումը վարում է Կարլեն Ասլանյանը
    Դիտեք 20:00-ին, Ազատություն TV-ի եթերում՝ Ucom-ի 222, Ovio-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով, ինչպես նաև http://tv.azatutyun.am հասցեով կամ մեր ֆեյսբուքյան և յութուբյան էջերով:

  • Իսրայելը այաթոլլա Ալի Խամենեիին հետևել է Թեհրանի ճանապարհային երթևեկության տեսախ…

    Իսրայելը այաթոլլա Ալի Խամենեիին հետևել է Թեհրանի ճանապարհային երթևեկության տեսախցիկների միջոցով, որոնք «գրեթե բոլորը» մի քանի տարի առաջ հաքերային հարձակման ժամանակ «կոտրվել» էին
    Տեսախցիկներից ստացվող պատկերները կոդավորվել և փոխանցվել են Թել Ավիվի և Իսրայելի հարավում գտնվող սերվերներին, գրում է Financial Times-ը՝ երկու աղբյուրի հղումով: Տեսախցիկների բովանդակությանը հասանելիություն ստանալը հնարավորություն է տվել նախապատրաստել Իրանի գերագույն առաջնորդի սպանության գործողությունը։
  • Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում է Թբիլիսիում նրան դիմավորել է Վրաստանի ա…

    Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում է

    Թբիլիսիում նրան դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը:
    Նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։