🔸Սուրբ Աննայում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված երկվորյակ եղբայրները և երրորդ մեղադրյալ Գևորգ Գևորգյանը ազատ արձակվեցին, որպես խափանման միջոց ընտրվել է գրավը և երկրից չբացակայելու արգելքը։
Իտալիան արգելել է ամերիկյան ռազմական օդանավերի վայրէջքը
Իտալիան թույլ չի տվել Մերձավոր Արևելք ուղևորվող ամերիկյան ռմբակոծիչներին վայրէջք կատարել Սիցիլիայում գտնվող Սիգոնելա ավիաբազայում, հաղորդում է «Կորյերե դելա Սերա» պարբերականը:
Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ, այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետի հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կառավարությունից են հայտնում:
Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը դաշինքի ստեղծման վերաբերյալ հուշագիր է ստորագրել «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։ Քաղաքական կուսակցությունները գալիք ընտրություններին կմասնակցեն միասնական քաղաքական դաշինքով՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։
Նեթանյահուն հրաժարվել է ասել, երբ կավարտվի պատերազմը
Պատերազմի 32-րդ օրը Իսրայելի վարչապետը հրաժարվել է ասել, թե երբ կավարտեն պատերազմում իրենց նպատակների իրականացումը: Նա նշել է, որ իրականացրել են նպատակների կեսը՝ ոչնչացրել են զենքի արտադրության գործարանների մեծ մասն ու միջուկային ողջ ծրագիրը, սպանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարզարավոր անդամների:
Իսրայելը ահաբեկչության համար մահապատիժ է սահմանում
Նոր օրենքով՝ ահաբեկչությանը վերաբերող գործերի քննության ընթացքում դատարանները կարող են ընտրել ցմահ ազատազրկման և մահապատժի միջև։ Եթե ամբաստանյալը պաղեստինցիներով բնակեցված Հորդանանի արևմտյան ափի բնակիչ է, միակ հնարավոր պատժաչափ է սահմանվում մահապատիժը։
Ադրբեջանի ԱԳՆ-ը հայերին կրկին ցեղասպանության մեջ է մեղադրել
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել 1918-ի մարտի 31-ին Բաքվում տեղի ունեցած դեպքերի մասին հայտարարությամբ՝ պնդելով, որ 108 տարվա վաղեմության այդ իրադարձությունների ընթացքում «արմատական հայկական խմբավորումները ադրբեջանցիների զանգվածային սպանություններ են իրագործել»։
Իրանը նորից հերքել է, թե ԱՄՆ-ի հետ բանակցություններ են ընթանում
Այժմ, այն իրավիճակում, երբ ԱՄՆ ռազմական ագրեսիան շարունակվում է ինտենսիվությամբ, մենք բոլորս մեր լավագույնն ենք անում Իրանի ազգը պաշտպանելու համար»,-Իրանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Էսմայիլ Բաղային:
Քննչականը մեղադրանք է առաջադրել կիրակի Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալվածներին։ Կոմիտեից փոխանցեցին, որ խափանման միջոցի հարցը դեռ որոշված չէ: