Category: Azatutyun

  • Սլովակիան կդադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումները ՈւկրաինաՀայտարարել է վարչ…

    Սլովակիան կդադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումները Ուկրաինա

    Հայտարարել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ նշելով, որ Բրատիսլավան այս քայլին է դիմում պաշտոնական Կիևի վերջին գործողություններին ի պատասխան։
    «Եթե երկուշաբթի օրը Ուկրաինայի նախագահը չվերականգնի [ռուսական] նավթի տարանցումը Սլովակիա, ես կհրահանգեմ մեր երկրի համապատասխան կառույցներին դադարեցնել էլեկտրաէներգիայի վթարային մատակարարումները Ուկրաինա», — հայտարարել է Ֆիցոն։
  • Հաշտեցումը դժվարին գործ է՝ հաշվի առնելով Բաքվում դեռևս պահվող 19 հայ կալանավորվ…

    🔸 Հաշտեցումը դժվարին գործ է՝ հաշվի առնելով Բաքվում դեռևս պահվող 19 հայ կալանավորվածներին, անհետ կորած անձանց ճակատագրերի և բռնի անհետացման դեպքերի պարզաբանման անհրաժեշտությունը, ինչպես նաև աղավաղված պատմական նարատիվները, Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում հայտարարել է Հայաստանի արտգործնախարը:

    «Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ այս ուղու հետագա իրականացմանը՝ հասկանալով, որ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը կխթանի հակամարտության հետևանքները լուծելու ավելի բարենպաստ միջավայր»

    , — ասել է Արարատ Միրզոյանը:

  • Վարշավան հայտարարում է բելառուսցի լրտեսի ձերբակալության մասինԼեհ ուժայինների պնդ…

    Վարշավան հայտարարում է բելառուսցի լրտեսի ձերբակալության մասին

    Լեհ ուժայինների պնդմամբ՝ ձերբակալվածը փորձել է տեղեկատվություն հավաքել Լեհաստանում, Գերմանիայում և Լիտվայում գտնվող ռազմավարական կարևորության ենթակառույցների մասին՝ այն փոխանցելով Բելառուսի հատուկ ծառայություններին։
  • Զելենսկի․ «Տարածքային զիջումներ հրադադարի դիմաց բանաձևը անընդունելի է» «Խոսքը զո…

    Զելենսկի․ «Տարածքային զիջումներ հրադադարի դիմաց բանաձևը անընդունելի է»

    «Խոսքը զուտ տարածքների մասին չէ։ Ես դա ընկալում եմ որպես կապիտուլյացիա, երբ դու բախտի քմահաճույքին ես թողնում այդ տարածքներում ապրող հարյուր հազարավոր մարդկանց։ Ես նաև վստահ եմ, որ նման նահանջը կպառակտի մեր հասարակությանը»,- պնդել է Զելենսկին։
  • ԵՄ-ն այսօր, հավանաբար, համաձայնության չի գա ՌԴ-ի դեմ առաջարկվող նոր պատժամիջոցնե…

    ԵՄ-ն այսօր, հավանաբար, համաձայնության չի գա ՌԴ-ի դեմ առաջարկվող նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ. Կալլաս
    Հունգարիայի խիստ հայտարարությունները ցույց են տալիս, որ նրանք այսօր չեն փոխի իրենց դիրքորոշումը, ասել է ԵՄ արտգործնախարարը:
    Բուդապեշտը մտադիր է արգելափակել Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա և Սլովակիա ռուսական նավթի տարանցման դադարեցման պատճառով:
  • Ռուսական ԱԹՍ-ի հարվածից Ուկրաինայում զոհեր ու վիրավորներ կանՕդեսայի մարզում անօդ…

    Ռուսական ԱԹՍ-ի հարվածից Ուկրաինայում զոհեր ու վիրավորներ կան
    Օդեսայի մարզում անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, հայտնել է մարզի նահանգապետը՝ հավելելով, որ երեք մարդ վիրավորվել է։
    Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի վրա ռուսական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 33-ամյա տղամարդ է զոհվել է, ևս մեկը վիրավորվել է, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավարը:
  • Իրանի մի քանի համալսարանների ուսանողներ բողոքի ցույցեր են անցկացրելReuters-ը հաղ…

    Իրանի մի քանի համալսարանների ուսանողներ բողոքի ցույցեր են անցկացրել
    Reuters-ը հաղորդում է, որ նախօրեին Իրանում ուսանողները շարունակել են բողոքի ցույցերը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ փետրվարի 21-ին Իրանի մի քանի համալսարանների ուսանողներ բողոքի ցույցեր են անցկացրել: Սա առաջին բողոքի ցույցն է, որ տեղի ունեցավ տարեվերջին իշխանությունների կողմից վերջին տարիների ամենամեծ հակակառավարական ցույցերը դաժանորեն ճնշելուց հետո։
    Ըստ հաղորդումների՝ Թեհրանի Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել ուսանողների և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մաս կազմող «Բասիջ» կիսառազմական աշխարհազորի մարտիկների միջև։
    Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում ուսանողները վանկարկում են «Ամոթ, ամոթ», իսկ որոշները ծածանում են Իրանի ազգային դրոշը։ Ցույցերը համընկան այս շաբաթ երկրով մեկ անցկացված հարյուրավոր արարողությունների հետ՝ նվիրված հունվարին անվտանգության ուժերի հետ խոշոր բախումների ժամանակ զոհվածների հիշատակին։
  • Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններում դիվանագիտական …

    Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններում դիվանագիտական լուծման «մեծ հնարավորություն» կա
    📌Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հավանաբար հինգշաբթի օրը Ժնևում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ՝ նշելով, որ Թեհրանի միջուկային նկրտումների հարցում դեռևս «լավ հնարավորություն» կա դիվանագիտական լուծման հասնելու։
    📌Ամերիկյան Axios-ն էլ՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի, գրում է, որ Միացյալ Նահանգների բանակցողները պատրաստ են ուրբաթ օրը Ժնևում Իրանի հետ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել, եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում ստանան միջուկային համաձայնագրի վերաբերյալ Իրանի մանրամասն առաջարկը։
  • Ֆլորիդայում Թրամփի նստավայրի տարածք թափանցած անձը սպանվել էԱՄՆ Գաղտնի ծառայությա…

    Ֆլորիդայում Թրամփի նստավայրի տարածք թափանցած անձը սպանվել է

    ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալները հրազենով սպանել են մի տղամարդու, ով, ըստ պնդումների, ապօրինի ներթափանցել էր Ֆլորիդայում նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո նստավայրի տարածք:
    Մոտ 20 տարեկան անձը գիշերն է հայտնվել Մար-ա-Լագոյի պահպանվող տարածքում, նրա մոտ եղել է որսորդական հրացանի նմանվող առարկա և վառելիքով տարա:
  • Ռուսաստանից Վրաստան անցած տասնյակ բեռնատարների վարորդներ չեն կարողանում շարունակ…

    Ռուսաստանից Վրաստան անցած տասնյակ բեռնատարների վարորդներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Հայաստան