Category: Azatutyun

  • «Ուժեղ Հայաստանը» ևս դեմ է քվեարկելու Հայկ Կոնջորյանի թեկնածությանըԻնքը՝ Կոնջորյ…

    «Ուժեղ Հայաստանը» ևս դեմ է քվեարկելու Հայկ Կոնջորյանի թեկնածությանը
    Ինքը՝ Կոնջորյանը, ով ՔՊ-ից առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահ, հայտարարեց, թե ընդդիմադիրները իր թեկնածության ու գործունեության մասին չեն խոսել, այլ՝ իր հետ փոխկապակցված անձանց:
    Կոնջորյանը նշեց, թե հատկապես «Հայաստան» դաշինքում վախենում են, որ ինքը կընտրվի ԱԺ փոխնախագահ. «Դուք շատ ուժեղ վախ ունեք, և ես ուզում եմ ձեզ հանգստացնել, հանգիստ եղեք, եթե ես ընտրվեմ, խոստանում եմ ձեզ համար ապահովել հաճելի ժամանց այս նիստերի դահլիճում: Ինչի՞ վախ ունեք ինձնից, որովհետև, կներք, դուք 5 տարի ինձնից փախած եք ման եկել: Երբ եկել է ՔՊ-ից ելույթի ժամանակը, իսկ 90% դեպքերում ես եմ ելույթ ունեցել, մոտեցել եմ այստեղ, դուք դահլիճից փախել եք»:
    Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդարնի փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանին ընտրելու քվեարկությանը, իսկ «Ուժեղ Հայաստանն» իր դիրքորոշման մասին դեռ չի հայտնել:
  • Ռուսաստանն արգելել է հայկական ըմպելիքների հերթական խմբաքանակի իրացումըԱպրանքների…

    Ռուսաստանն արգելել է հայկական ըմպելիքների հերթական խմբաքանակի իրացումը
    Ապրանքների մակնշման ռուսաստանյան պաշտոնական «Честный ЗНАК» համակարգը արգելափակել է հայկական արտադրության ըմպելիքների հերթական խմբաքանակի իրացումը երկրի տարածքում։
    🔸Համակարգի պաշտոնական ներկայացուցիչների պնդմամբ՝ Ռուսաստանում արգելվել է «Բջնի» հանքային ջրի, ինչպես նաև Հայաստանում արտադրված ևս երկու ոչ ալկոհոլային ըմպելիքների 70 հազար շիշ ընդհանուր ծավալի խմբաքանակի իրացումը։
    Պատճառն, ըստ «Честный ЗНАК»-ի՝ «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին ու առողջությանը հնարավոր վնասն է»։
  • Արդյոք իտալական կողմը պաշտոնական Երևանի հետ որևէ շփում ունեցե՞լ է և ի՞նչ դիրքորո…

    Արդյոք իտալական կողմը պաշտոնական Երևանի հետ որևէ շփում ունեցե՞լ է և ի՞նչ դիրքորոշում ունի հայկական կողմը այս հարցում. «Ազատության» այս հարցին արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է. — «Մեզ նման տեղեկություն հայտնի չէ»:
    Corriere della Sera․ «Իտալիան առաջարկում է անօրինական ներգաղթյալներ ուղարկել Հայաստան» Թերթի տեղեկություններով՝ տասնյակ հազարավոր անօրիական ներգաղթյալների՝ իսպանական Սեուտա անկլավ ներթափանցումից հետո, Իտալիայի կառավարությունը հանդես է եկել երրորդ երկրներում…
  • Բայրամով․ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունները ապացուցել են իրեն…

    Բայրամով․ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ բանակցությունները ապացուցել են իրենց արդյունավետությունը
    «Այսօր մենք կարող ենք վստահորեն հայտարարել, որ երկկողմ ձևաչափը ապացուցել է իր արդյունավետությունը խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում։ Ձեռք բերված արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են դա», — ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:
    Բաքուն հստակ նախապայման է առաջադրել՝ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և դրանից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու դեպքում: Հռչակագրում տարածքային նկրտումներ են տեսնում:
  • Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդարնի …

    Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու խորհրդարնի փոխնախագահի պաշտոնում Հայկ Կոնջորյանին ընտրելու քվեարկությանը, իսկ «Ուժեղ Հայաստանն» իր դիրքորոշման մասին դեռ չի հայտնել:
  • Corriere della Sera․ «Իտալիան առաջարկում է անօրինական ներգաղթյալներ ուղարկել Հայ…

    Corriere della Sera․ «Իտալիան առաջարկում է անօրինական ներգաղթյալներ ուղարկել Հայաստան»
    Թերթի տեղեկություններով՝ տասնյակ հազարավոր անօրիական ներգաղթյալների՝ իսպանական Սեուտա անկլավ ներթափանցումից հետո, Իտալիայի կառավարությունը հանդես է եկել երրորդ երկրներում «հայրենադարձման կենտրոններ» ստեղծելու առաջարկով։
  • ՀԱՊԿ-ում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս. …

    ՀԱՊԿ-ում Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս. ՌԴ ներկայացուցիչ
    «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Այդ հարցի վերաբերյալ որոշումը, եթե անհրաժեշտ լինի, կկայացվի կոնսենսուսով», — ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
  • Շվեյցարիայի ԱԳ նախարարը ողջունել է հայ-ադրբեջանական կարգավորման առաջընթացը, նախա…

    Շվեյցարիայի ԱԳ նախարարը ողջունել է հայ-ադրբեջանական կարգավորման առաջընթացը, նախատեսում է նաև Հայաստան այցելել
  • Հաջիև․ «Հայաստանում շուտով մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթաց…

    Հաջիև․ «Հայաստանում շուտով մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը»
    «Հնարավոր է, որ Հայաստանում հանրաքվե կազմակերպվի։ Հայաստանի սահմանադրության նախաբանում՝ Ադրբեջանի հասցեին տեղ գտած պահանջների վերացումից հետո մենք խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման որևէ խոչընդոտ այլևս չենք տեսնի», — հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։
  • Իրանը պատրաստ էր Ուկրաինային հարվածել, սակայն փոխեց որոշումը․ գերագույն առաջնորդ…

    Իրանը պատրաստ էր Ուկրաինային հարվածել, սակայն փոխեց որոշումը․ գերագույն առաջնորդի խորհրդական

    «Մենք պատրաստ էինք Ուկրաինայում երեք թիրախի հարվածել, բայց երբ նրանք ասացին, որ հարձակումը սխալմունք էր, մենք կասեցրինք մեր պատասխանը՝ ուսումնասիրելու նրանց պնդումը», — հայտնել է Մոհսեն Ռեզային։