❗️ Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և մեկ այլ մեքենայի հետ վթարի հեղինակ 19-ամյա վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ 👉ԱՎԵԼԻՆ
✅CivilNetCheck ❌ Սամվել Կարապետյանին վերագրված կեղծ հայտարարությունը տարածվել է վճարովի գովազդով։ 🤖 «Սրտացավ Հայաստան» էջը տարածել է նաև AI-ով ստեղծված տեսանյութեր և լուսանկարներ։ 💰 Ըստ Meta-ի գովազդային գրադարանի՝ էջը հազարավոր դոլարներ է ծախսել քաղաքական բովանդակության առաջխաղացման վրա։ 📲 Գովազդներով տարածվել են ինչպես կեղծ հայտարարություններ, այնպես էլ տարբեր ընդդիմադիր ուժերին վերաբերող հրապարակումներ 👉ԱՎԵԼԻՆ
📌 Մայիսի 4-5-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի հերթական և ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը։ 📌 Հայաստանում պետական այցով էր գտնվում նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ 📌 «Դիտանկյան» հերթական թողարկմանը քննարկվում է այս իրադարձությունների նշանակությունը Հայաստանի համար, ինչպես նաև այն գործոնները, որոնք նպաստել են դրանց կայացմանը։ 👉ԱՎԵԼԻՆ
🗳 2026-ի հունիսի ընտրություններին գրանցվել է տեղական 13 դիտորդական խումբ՝ ընդհանուր առմամբ 373 դիտորդներով։ Որո՞նք են դիտորդական առաքելությունները, ի՞նչ կազմակերպություններ են ներկայացնում և ի՞նչ կապեր ունեն։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է յուրաքանչյուրին։ 👉ԱՎԵԼԻՆ
📌 «Մեր կարմիր գիծը ՔՊ-ն ու Քոչարյանն են, իսկ մեկ հոգու համար Սահմանադրություն չենք փոխի». Հայկ Մարության 📌 Ո՞ւմ հետ երբեք ճանապարհ չի անցնի «Նոր ուժ» կուսակցությունը, ինչո՞ւ են բացառում համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, և ի՞նչ պայմանով են պատրաստ բանակցել Սամվել Կարապետյանի թիմի հետ։ 👉ԱՎԵԼԻՆ
📌Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ: Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետագա կյանքի կոչման հարցեր։
🇦🇲🇸🇰Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վարշավայում հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել փոխգործակցության հեռանկարներին:
📌 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարել Վեդիում երեխաներին առնչվող դեպքի վերաբերյալ հրապարակումները՝ ընդգծելով, որ երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում անթույլատրելի է։ Պաշտպանը կոչ է արել չհրապարակել երեխային նույնականացնող տվյալներ և լուսաբանել թեման «մի՛ վնասիր» սկզբունքի պահպանմամբ։ Դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրություն։