🇮🇱Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Բեյրութում գտնվող «Հեզբոլլահ» շարժման հրամանատարական կենտրոններին, զենքի պահեստներին և արբանյակային կապի կայաններին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակը։
🇮🇷ISNA գործակալությունը հաղորդում է, որ Բուշեհր նահանգի կենտրոնական մասում գտնվող Ջամ և Դիր քաղաքների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարձակումների հետևանքով զոհվել է ԻՀՊԿ-ի ռազմաօդային ուժերի և նավատորմի հինգ անդամ։
📌ԱՄՆ-ն ժամանակավորապես փակում է իր դեսպանատունը Ռիադում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է այսօր բոլոր հյուպատոսական հանդիպումները չեղարկելու մասին՝ կառույցի վրա հարձակման պատճառով։
✅CivilNetCheck ❌ Հայկական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն են տարածել, թե Իրանը հարվածել է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազային։ ⚠️ Թուրքիայի նախագահականը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունը։ 🔍 «Ինջիրլիքը» ԱՄՆ-ին պատկանող ռազմաբազա չէ․ այն գտնվում է Թուրքիայի վերահսկողության ներքո և օգտագործվում է ՆԱՏՕ-ի շրջանակում։ 👉ԱՎԵԼԻՆ
✅CivilNetCheck 📊 Հայաստանի քաղաքական ուժերը հունիսյան ընտրություններից առաջ տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում Facebook-ում և Instagram-ում։ 💰 «Մեր ձևով» նախաձեռնությունը վերջին 3 ամսում միայն մեկ էջի միջոցով ծախսել է 53,500 դոլար: 🗺️ Գովազդի հիմնական թիրախը Երևանն է՝ շուրջ 48,850 դոլար, որը գրեթե 7 անգամ գերազանցում է ցանկացած մարզի ցուցանիշը։ 👉ԱՎԵԼԻՆ