Category: Civilnet

  • 110 քաղաքացի արդեն տանն է. ԱԳՆ-ն ներկայացրել է տարհանման ընթացքը Վերջին երկու օր…

    110 քաղաքացի արդեն տանն է. ԱԳՆ-ն ներկայացրել է տարհանման ընթացքը
    📍 Վերջին երկու օրվա ընթացքում Մերձավոր Արևելքից Հայաստան է վերադարձել 110 քաղաքացի։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
    🚌 Տարհանումն իրականացվում է Օմանի միջոցով. քաղաքացիները Էմիրություններից ցամաքային ճանապարհով տեղափոխվում են Մասկատ, որտեղից էլ՝ Երևան։ Տրանսպորտային ծախսերը հոգում է կառավարությունը։
    ✈️ Մեկ թռիչքի արժեքը շուրջ 170,000 դոլար է։ Փակ օդային գոտիների պատճառով ինքնաթիռները օդում մնում են կրկնակի երկար, ինչը մեծացնում է տոմսի ինքնարժեքը։
    📸 Անդրադառնալով տոմսերի գնմանը՝ նախարարը նշեց, որ զբոսաշրջային նպատակով մեկնած վճարունակ քաղաքացիները պետք է իրենք հոգան տոմսի ծախսը։ «Արդար չէ կառավարությունից պահանջել նաև այդ տոմսն առնել»,- նշեց նա։
    🇮🇳 ԱԳՆ-ն այժմ ուղիներ է փնտրում նաև Հնդկաստանում գտնվող ՀՀ 117 քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • ԱՄՆ-ն և Իսրայելը վերահսկողության տակ կվերցնեն Իրանի երկինքը՝ պաշտպանական համակար…

    🇺🇸🇮🇱🇮🇷ԱՄՆ-ն և Իսրայելը վերահսկողության տակ կվերցնեն Իրանի երկինքը՝ պաշտպանական համակարգը կազմալուծելու համար. նախարար
    👉ԱՎԵԼԻՆ
  • Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ բանավեճ է ծավալվել պատգամ…

    🏛 Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ բանավեճ է ծավալվել պատգամավոր Ագնեսա Խամոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Քննարկման առանցքում են եղել հետախուզության զեկույցները, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու վարչապետի հանրային ակտիվությունը։
    🥟 Պատգամավորը հարցադրում է արել այն մասին, թե ինչ ազդակ է ստանում հանրությունը, երբ անվտանգային ռիսկերի մասին զեկույցների ֆոնին վարչապետը «պերաշկի» ուտելու տեսանյութեր է հրապարակում։
    🛡 Ի պատասխան Փաշինյանը հայտարարել է, որ պետական ինստիտուտները գործում են բնականոն հունով՝ անկախ կառավարության ղեկավարի զբաղվածությունից։

    «Հարցի համատեքստում անհասկանալի է՝ ինչո՞ւ Ազգային ժողովի նիստը չենք չեղարկել, որ գանք այստեղ, ասենք՝ հազար ներողություն, ինչ-որ սադրիչ, անկապ հարցեր հնչեն, մենք դրանով պետությա՞նը վտանգենք։ Ձեզնից չի երևում, որ ինչ-որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք։ Ինչո՞ւ գլխներիդ մոխիր լցրած չէ ձեր խմբակցությունում»,- դիմելով ընդդիմությանը՝ ասաց վարչապետը։

  • Իրանի քաղաքական համակարգը շատ ավելի ինստիտուցիոնալիզացված է ԱՎԵԼԻՆ…

    📌 Իրանի քաղաքական համակարգը շատ ավելի ինստիտուցիոնալիզացված է
    👉 ԱՎԵԼԻՆ

  • Ամերիկյան Starlink ընկերության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարա…

    📌Ամերիկյան Starlink ընկերության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև համագործակցության արդյունքում ՀՀ կառավարությանը նվիրաբերված տերմինալների 100 նոր խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս մասին հայտնել է նախարար Մխիթար Հայրապետյանը։
    Դրանք կտեղադրվեն որոշ դպրոցներում։
  • Թուրքիայի տարածքում իրանական բալիստիկ հրթիռ է չեզոքացվել․ Անկարան Թեհրանին կոչ …

    🇹🇷🇮🇷Թուրքիայի տարածքում իրանական բալիստիկ հրթիռ է չեզոքացվել․ Անկարան Թեհրանին կոչ է արել՝ զերծ մնալ հակամարտության ընդլայնմանը նպաստող քայլերից
    👉ԱՎԵԼԻՆ
  • Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հինգ օր անց Ծոցի երկրներում հայտ…

    📍 Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հինգ օր անց Ծոցի երկրներում հայտնված ՀՀ քաղաքացիները լուրջ խնդրի առաջ են։ Իշխանությունները սահմանափակվել են միայն տեղեկատվության տրամադրմամբ և դեպի Մասկատ անվճար տեղափոխմամբ, որը մարտի 5-ից կարող է դադարեցվել։
    💰 Մասկատ-Երևան չվերթներն իրականացնող FlyOne Armenia-ն կտրուկ բարձրացրել է գները։ Նախկին 400 եվրոյի փոխարեն քաղաքացիներից պահանջվում է 900-1100 եվրո, ինչը սոցցանցերում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։
    👤 Ավիաընկերության 50% բաժնետերը ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է՝ Էդուարդ Սուքիասյանը։ Քաղաքացիները պնդում են, որ իշխանության հետ փոխկապակցված ընկերությունը փորձում է օգուտ քաղել ճգնաժամային իրավիճակից։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Իրանում սկսվել է գերագույն առաջնորդի ներկայացման գործընթացըԱՎԵԼԻՆ…

    🇮🇷Իրանում սկսվել է գերագույն առաջնորդի ներկայացման գործընթացը
    👉ԱՎԵԼԻՆ
  • Թեհրանում այսօր տեղական ժամանակով 22:00-ին նախատեսված Իրանի հոգևոր առաջնորդ Ալի …

    🇮🇷Թեհրանում այսօր տեղական ժամանակով 22:00-ին նախատեսված Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակի արարողությունը հետաձգվել է: Այս մասին հայտնել է իրանական Tasnim-ը։ Որպես պատճառ նշվում են լոգիստիկ խնդիրները, այդ թվում՝ տարբեր նահանգներից արարողությանը մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների մեծ թիվը:
  • Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի սկսեցին ռազմական գործողություններ։ «Արցա…

    📌 Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի սկսեցին ռազմական գործողություններ։
    📌 «Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են պատերազմի հիմնական պատճառներն ու նպատակները, ինչպես նաև դրա հնարավոր հետևանքները Հայաստանի համար։
    👉 ԱՎԵԼԻՆ