⚡️ ՀԷՑ-ը կպետականացվի. Ռոմանոս Պետրոսյանը մանրամասներ է հայտնել
🔹 Կառավարությունը պատրաստվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100% բաժնետոմսերը ճանաչել հանրային գերակա շահ և փոխհատուցման դիմաց պետականացնել այն: Այդ մասին Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։
Ըստ Պետրոսյանի՝ սեփականատեր «Տաշիր Կապիտալը» չի ընդունել պետության նախնական առաջարկը, ինչից հետո գործընթացը թևակոխել է Սահմանադրությամբ սահմանված բռնագանձման փուլ:
📉 Չնայած սակագնի նվազեցման առաջարկին, էլեկտրաէներգիայի գինը քաղաքացիների համար առայժմ չի փոխվի ատոմակայանի առաջիկա պլանային կանգի պատճառով, ինչը ենթադրում է ավելի թանկ էներգիայի գնում:
Այդուհանդերձ, նախատեսվում է 30-40%-ով նվազեցնել նոր բաժանորդների միացման վճարները, իսկ հզորությունների ավելացման գործակիցների վճարները կկրճատվեն կիսով չափ՝ 50%-ով:
👉 ԱՎԵԼԻՆ