📍 Դիվանագիտությունը որպես պետության «կլիմատ կոնտրոլ». Նիկոլ Փաշինյան
Դիվանագետի օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտաքին քաղաքականության նոր առաջնահերթություններին։ Նա մասնավորապես նշել է․
🛡 Անվտանգությունը միայն բանակը չէ
Վարչապետի բնորոշմամբ՝ անվտանգություն ասելիս միայն բանակի վրա կենտրոնանալը «աղճատված գիտակցության» արդյունք է։ Ըստ նրա՝ իրական անվտանգությունը հիմնված է «փափուկ գործոնների» վրա, որոնցից առաջնայինը դիվանագիտությունն է։
🌡 «Կլիմատ կոնտրոլի» ալեգորիան
Փաշինյանը դիվանագիտական ծառայությունը համեմատել է ավտոմեքենայի կլիմատ կոնտրոլ համակարգի հետ, որի դերն է արտաքին միջավայրում ապահովել կառավարելի և բարենպաստ «եղանակ»։
📈 Տնտեսությունը՝ որպես պաշտպանություն
Դիվանագիտության գլխավոր նպատակը պետական շահն է, որն այսօր արտահայտվում է տնտեսական զարգացմամբ։ Վարչապետի խոսքով՝ տնտեսական զարգացման վրա կենտրոնանալը պետությանը հեռացնում է էսկալացիայի և լարվածության տրամաբանությունից։
⚠️ Հարաբերական հանգիստը երաշխավորված չէ
Վարչապետն ընդգծել է, որ թեև Հայաստանի շուրջ այսօր հարաբերական հանգիստ է, այն երաշխավորված չէ և պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանք։