Category: Civilnet

  • Ընտրություններն ու պատերազմի խոսույթը ԱՎԵԼԻՆ…

    📌 Ընտրություններն ու պատերազմի խոսույթը
    👉 ԱՎԵԼԻՆ

  • ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) Ռուսաստանում «Ջերմուկ» հան…

    📢 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքն արգելելու մասին տեղեկություններ չի ստացել։
    🔹 ՍԱՏՄ-ից հայտնում են, որ համաձայն մամուլում տարածված տեղեկությունների՝ ռուսական «Անկեղծ նշան» (Честный знак) մակնշման համակարգն արգելափակել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ արտադրության՝ 2026-ի փետրվարի 17-ին և մարտի 5-ին թողարկված խմբաքանակների իրացումը: Կասեցման հիմքը «Ռոսպոտրեբնադզոր»-ի գրությունն է՝ «պարտադիր չափորոշիչների խախտումների» վերաբերյալ։
    🚫 Ըստ աղբյուրի՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ պատկան մարմիններից («Ռոսպոտրեբնադզոր» կամ «Ռոսսելխոզնադզոր») պաշտոնական որևէ տեղեկություն կամ գրություն առայժմ չի ստացել:
    🔍 Նշվում է, որ այժմ ձեռնարկվում են միջոցներ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ գերատեսչության elections.mia.go…

    🗳 Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ գերատեսչության elections.mia.gov.am հարթակում արդեն հրապարակված են Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները՝ որոնման և ներբեռնման հնարավորությամբ։
    🔍 Որոնման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը և ազգանունը՝ գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաև ծննդյան օրը, ամիսը և տարեթիվը։
    📂 Հարթակում, ներբեռնման հնարավորությամբ, հասանելի են նաև ընտրողների նախնական ցուցակները՝ ըստ համայնքների և տեղամասերի։
    💻 Ընտրելու իրավունք ունեցող անձինք կարող են որոնել իրենց տվյալները՝ մուտք գործելով elections.mia.gov.am կայքի «ԱԺ ընտրություններ» բաժին կամ ներբեռնել ցուցակները՝ անցնելով «Ըստ տեղամասերի» բաժինը։
  • Խոր Վիրապն՝ առանց ԱրարատիՆոր անձնագրերի դիզայնում տեղ գտած պատկերների շարքում ու…

    Խոր Վիրապն՝ առանց Արարատի
    Նոր անձնագրերի դիզայնում տեղ գտած պատկերների շարքում ուշագրավ լուծում է ստացել Խոր Վիրապ վանական համալիրի էջը։ Այն նկարահանված է այնպիսի անկյունից, որ կադրում արտացոլված չլինի Արարատը։

    «Մենք այնպիսի ռակուրս ենք ընտրել, որ կադրում արտացոլված լինի Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Մեր ընկալումն ու դիրքորոշումը այսպիսին է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

    👉 ԱՎԵԼԻՆ

  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվեց 2…

    📍 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվեց 2 ամսով։
    Այդ մասին հայտնում է News.am-ը։
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանն արձագանքել է ՀՀ երկր…

    🗣 «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանն արձագանքել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործարար Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին՝ կապված ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությանն աջակցելու հետ։
    Նա գործիչների խոսքը որակել է որպես շատ կոռեկտ՝ նշելով, որ միջազգայնորեն ընդունված փաստ է, երբ կառավարությունը ձևավորում է առաջին տեղը զբաղեցրած ուժը:
    💪 «Քանի որ մենք վստահ ենք, որ այդ ուժը մենք ենք լինելու, դրա համար շատ շուտով իրենք այդ հնարավորությունը կունենան պաշտպանելու մեր կուսակցության թեկնածուին»,- հայտարարել է Սամվել Կարապետյանը։
  • «Միամտաբար չենք կարծում, որ մինչև 2030-ը Հայաստանը կդառնա ԵՄ անդամ». Վահան Կոստ…

    🇪🇺 «Միամտաբար չենք կարծում, որ մինչև 2030-ը Հայաստանը կդառնա ԵՄ անդամ». Վահան Կոստանյան
    «Մենք միամտաբար չենք կարծում, որ 2028թ.-ին կամ 2030թ.-ին Հայաստանը կդառնա ԵՄ-ի անդամ պետություն։ Սա, այդուհանդերձ, քաղաքական հայտարարություն է, որը ցույց է տալիս այն ուղղությունը, որով աշխատում ենք»,- ապրիլի 27-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «ԵՄ-ն որպես ռազմավարական գործընկեր. հեռանկարներ Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից» խորագրով պանելային քննարկմանը։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդ…

    ❗️ Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) գործի մասին
    Նշվում է, որ նա կասկածվում է ընտրակաշառքի խոստման մեջ: Ըստ իրավապահների՝ Ավանեսյանը ընտրողներին աշխատանք է խոստացել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ձայներ ստանալու համար: Գործով անցնում է ևս 3 ձերբակալված անձ:
    Կուսակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանը ձերբակալությունը որակում է որպես հետապնդում՝ Ավանեսյանի սոցիալական և հայրենասիրական ծրագրերի մասին ելույթների պատճառով:
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Արաղչին Ռուսաստանում…

    📌 Արաղչին Ռուսաստանում