Category: Civilnet

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հուլիսի 29-ին կայացած փակ …

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հուլիսի 29-ին կայացած փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներին․
    🔹 Աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողով – Նազելի Բաղդասարյան
    🔹 ԿԳՄՍԵՍ հարցերի հանձնաժողով – Սիսակ Գաբրիելյան
    🔹 Առողջապահության հարցերի հանձնաժողով – Լուսինե Բադալյան
    ⚠️ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Սասուն Միքայելյանը չի ընտրվել։ Այս հանձնաժողովի համար քվեարկության երկրորդ փուլ են անցել Վիլեն Գաբրիելյանն ու Արմեն Խաչատրյանը։
  • Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փո…

    ⚖️ Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել․
    🔹 22 անշարժ գույք (որոնցից 19-ի արժեքը՝ շուրջ 11,15 մլրդ դրամ) և 2 անշարժ գույքի գնման իրավունք
    🔹 13 ընկերությունում մասնակցություն (այդ թվերում՝ «Տոյոտա Երևան», «Նաիրի Ինշուրանս») + 4 ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք
    🔹 Պարտատոմսեր՝ շուրջ 3,1 մլն ԱՄՆ դոլարով և 985 մլն դրամով
    🔹 Ավանդներ՝ ավելի քան 1,4 մլն ԱՄՆ դոլարի և 200 մլն դրամի
    🔹 Փոխառության իրավունքներ՝ շուրջ 4 մլն ԱՄՆ դոլարի, 8,3 մլրդ դրամի, 260,4 մլն ռուբլիի և 590 հազար եվրոյի
    🔹 2 տրանսպորտային միջոց և շուրջ 3,8 մլրդ դրամին համարժեք գույքի ձեռքբերման արժեքներ
    💰 Ընդհանուր գումարային պահանջը կազմում է շուրջ 19,56 մլրդ դրամ, ինչպես նաև ևս 502 մլն դրամ՝ որպես քրեական գործով վճարված գրավի ապօրինի մաս։
  • Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձա…

    ⚖️ Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել․
    🔹 105,8 մլրդ դրամ
    🔹 75 անշարժ գույք (52 բնակարան Նոր Նորքում, 5-ը՝ Աբովյան փողոցում, 11-ը՝ Կոտայքում)
    🔹 42 տրանսպորտային միջոց
    🔹 38 ընկերությունում մասնակցություն («Մուլտի Գրուպ», «Մուլտի Ավտոտրանս», «Օնիրա քլաբ» և այլն)
    🔹 10 գույքի շուկայական արժեք
    🏭 Որպես հայցի ապահովման միջոց՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կառավարումն արդեն հանձնվել է պետությանը։
  • Հայաստանը ՎԶԵԲ-ի աջակցությամբ մաքսային-լոգիստիկ կենտրոններ կստեղծի Սյունիքում և…

    📦 Հայաստանը ՎԶԵԲ-ի աջակցությամբ մաքսային-լոգիստիկ կենտրոններ կստեղծի Սյունիքում և Երևանում։ Կառավարությունը հուլիսի 30-ին կհաստատի երեք դրամաշնորհային համաձայնագրերը։
    💶 Դրամաշնորհները նախատեսված չեն շինարարության համար․ դրանք կուղղվեն ծրագրերի կառավարմանը, գնումների կազմակերպմանը, տեխնիկական վերահսկողությանը և «կանաչ» հավաստագրմանը։
    🏗 Սյունիքի կենտրոնի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է շուրջ 12 մլն եվրո, Երևանիինը՝ շուրջ 45 մլն եվրո՝ վարկերի և դրամաշնորհների համադրությամբ։
    📍 Սյունիքի կենտրոնը կկառուցվի Շաքի գյուղի հարևանությամբ՝ Սիսիանից մոտ 7 կմ հեռավորության վրա, իսկ Երևանի կենտրոնը՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։
    🛃 Երկու կենտրոններն էլ կգործեն «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ թվային համակարգերի կիրառմամբ արագացնելով մաքսային ծառայությունները և բեռնաշրջանառությունը։
    🌱 Նախագծերը ներառում են նաև էներգաարդյունավետության, ռեսուրսների խնայող օգտագործման և միջազգային բնապահպանական հավաստագրերի ստացման խորհրդատվություն։
  • Համաշխարհային բանկը զգուշացնում է՝ Հայաստանի վերջին տարիների բացառիկ բարձր տնտե…

    📊 Համաշխարհային բանկը զգուշացնում է՝ Հայաստանի վերջին տարիների բացառիկ բարձր տնտեսական աճի շրջանն ավարտվում է, այն չի կարող պահպանվել առանց տնտեսության կառուցվածքային վերափոխման։
    📉 2022-2024 թվականների արագ աճը մեծապես պայմանավորված էր ժամանակավոր արտաքին գործոններով՝ կապիտալի և մարդկանց ներհոսքով, ծառայությունների արտահանման աճով և աշխարհաքաղաքական զարգացումներով, որոնց ազդեցությունն այժմ թուլանում է։
    🚀 Բարձր աճը պահպանելու համար Հայաստանը պետք է անցնի նոր տնտեսական մոդելի՝ հիմնված արտադրողականության աճի, ոչ թե արտաքին բարենպաստ գործոնների վրա։
    🌍 Զեկույցը կոչ է անում կենտրոնանալ երեք ուղղության վրա՝ բարձրացնել արտադրողականությունը, փոխել արտահանման կառուցվածքը դեպի ավելի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանք և խորացնել ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը։
    🏭 Երկարաժամկետ աճի համար անհրաժեշտ են ներդրումներ կրթության, հմտությունների, նորարարությունների, տեխնոլոգիաների և մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման մեջ։
    ⚠️ ՀԲ-ն նաև նշում է, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է խոցելի մնալ արտաքին ցնցումների նկատմամբ, ուստի տնտեսական դիմակայունությունը պետք է կառուցվի ներքին ուժեղ կողմերի վրա։
  • 11-ամյա Եվա Դանիելյանի՝ Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշար…

    📌 11-ամյա Եվա Դանիելյանի՝ Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանը պատկերող նկարը բարձրացվել է Արարատ լեռան գագաթ։
    Մինչ այդ՝ նկարը հանվել էր աճուրդի ու վաճառվել 1800 դոլարով։
  • Դատախազությունը դատարան է ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և բարձրաս…

    Դատախազությունը դատարան է ուղարկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և բարձրաստիճան եկեղեցականների վերաբերյալ քրեական գործը։
  • Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը …

    Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը խորհրդարանում այսուհետ կարող են իրականացնել առանձնացված հատուկ տեղերում, իսկ այլ հատվածներում՝ միայն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի թույլտվությամբ: Այս կարգավորումները սահմանվել են Ազգային ժողովի նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող, փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի որոշմամբ:
  • Զինծառայող Ա․ Հ․-ի վերաբերյալ ահազանգն ու պետական գերատեսչության արձագանքը Ջերմո…

    Զինծառայող Ա․ Հ․-ի վերաբերյալ ահազանգն ու պետական գերատեսչության արձագանքը
    🚨 Ջերմուկի զորամասերից մեկում 19-ամյա ժամկետային զինծառայող Ա․ Հ․-ի դաժան ծեծի ենթարկվելու մասին ահազանգ էր տարածել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ նշելով, որ զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է եղել և նրան տեղափոխել են Կանազի հոսպիտալ։
    📢 ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է այս տեղեկությունը՝ նշելով, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
    🏥 ՊՆ-ի փոխանցմամբ՝ զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են, քանի որ նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով։
    🔍 Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով։
    Զինծառայող Ա. Հ.-ն ներկայումս գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում, նրա առողջական վիճակը լավ է, և անհանգստացնող որևէ խնդիր չկա։