Category: Civilnet

  • «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Աննա…

    «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Աննա Փախլյանը բացատրում է.
    📌 Ինչո՞ւ Հայաստանը չունի և չի կարող ունենալ մրցակցային առավելություն առևտրում Թուրքիայի նկատմամբ։
    📌 Ի՞նչ տեխնիկական արգելքներ ու ստանդարտներ կարող է կիրառել Թուրքիան՝ իր շուկան պաշտպանելու համար։
    📌 Ի՞նչ է սովորեցնում Վրաստանի փորձը (որտեղ Թուրքիայի հետ առևտրի 90%-ը միայն ներմուծում է)։
    👉 Ամբողջական հարցազրույցը

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Սամվել Կարապ…

    🎙 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե ինքը Կանադայում տուն ունի: Վարչապետը հայտնել է, որ այդ հայտարարության համար դատի է տալու Սամվել Կարապետյանին։
    ⚖️ Փաշինյանի խոսքով՝ Կարապետյանը ստիպված է լինելու ներողություն խնդրել, քանի որ այլ տարբերակ պարզապես չունի: Նա պնդել է, թե «իր միակ տունը Հայաստանի Հանրապետությունն է, և ինքը երբեք ուրիշ տուն չի փնտրել ու չի փնտրելու»։
  • Մայիսի 25-ին լրանում է արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի հացադուլի յոթեր…

    📌 Մայիսի 25-ին լրանում է արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի հացադուլի յոթերորդ օրը, ինչի կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով նրա անհապաղ ազատ արձակումը։
    📌 Օսիպյանը կալանավորվել է երկու ամսով մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում վարչապետի հետ ունեցած միջադեպից հետո։
    📌 Նա հացադուլ է հայտարարել՝ որպես բողոքի նշան Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած «փախած» որակման համար։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • ՍիվիլՆեթը շրջել է Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ պարզելու, թե ինչ տրամադրո…

    📌 ՍիվիլՆեթը շրջել է Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ պարզելու, թե ինչ տրամադրություններ ունեն բնակիչները խորհդարանական ընտրություններին ընդառաջ։
    📌 2021-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում մասնակցությունը կազմել էր 38 տոկոս։ Մասնակիցների 60 տոկոսը ձայնը տվել էր Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, սակայն թե՛ 2021-ին և թե՛ 2025-ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններում Փաշինյանի կուսակցությունը չկարողացավ մեծամասնություն կազմել։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:Կկայանա արտաքին գո…

    📢 Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
    Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
    Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
    Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ․ ԱԳՆ
  • Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայ…

    📌 Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք:
    ՊՆ
  • Մայիսի 24-ին եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արարողության ընթացքում, Ամենայ…

    📌 Մայիսի 24-ին եպիսկոպոսական ձեռնադրության և օծման արարողության ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոը անդրադառնալով եկեղեցականների նկատմամբ պատմական բռնաճնշումներին, ասաց, որ այսօր էլ Հայաստանում հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։
    «Ցավով ենք անդրադառնում, որ Հայոց Եկեղեցու սպասավորները այսօր ևս Հայաստանում իշխանությունների կողմից անհիմն մեղադրանքներով ենթարկվում են հետապնդումների, ինչպես նաև ազատազրկման»,- նշել է Կաթողիկոսը:
    Կաթողիկոսը միաժամանակ ասել է, որ հոգևորականները շարունակում են անխախտ մնալ Սուրբ Էջմիածնին հավատարմության մեջ և շարունակել իրենց առաքելությունը:
  • «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է…

    📌 «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է, որ գյուղատնտեսությամբ զբաղվող և հող մշակած քաղաքացիների աշխատանքային տարիները պետք է հաշվառվեն որպես աշխատանքային ստաժ՝ անկախ այն հանգամանքից, որ դրանք չեն գրանցվել աշխատանքային գրքույկներում կամ արխիվային տվյալներ չեն պահպանվել։
    Թաթոյանը նշել է, որ նույն խնդիրը վերաբերում է նաև այն անձանց, որոնց աշխատանքային ստաժը չի ճանաչվում՝ աշխատանքային գրքույկների կամ արխիվային փաստաթղթերի բացակայության պատճառով։
  • Գյումրիում «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը իրականացրեց քաղաքական ուժերի պորտը …

    📌 Գյումրիում «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը իրականացրեց քաղաքական ուժերի պորտը տեղը դնելու ինտերակտիվ ակցիա։

  • Գերիների վերադարձը լինելու է առաջնահերթություն։ Այս մասին Կոտայքի մարզի բնակիչ…

    📌 Գերիների վերադարձը լինելու է առաջնահերթություն։ Այս մասին Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
    «Խայտառակություն է, որ ամբողջ աշխարհը տեսնում է մեր ընկերներին՝ մեր նույն ուժեղ ընկերներին, անմխիթար վիճակում։ Ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա, որովհետև ես արդեն կասկած ունեմ, որ մեր իշխանություններն օգնել են, որ նրանք այդտեղ հայտնվեն. վտանգ են տեսել նրանցից»,- հայտարարել է Կարապետյանը։