Category: Civilnet

  • ՍիվիլՆեթը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին զրուցել է լրագրող, Հայ…

    📌 ՍիվիլՆեթը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին զրուցել է լրագրող, Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի ղեկավար Թաթուլ Հակոբյանի հետ։
    📌 Հակոբյանը վերլուծում է «պատերազմի և խաղաղության» խոսույթը և անընդունելի համարում դրա շահարկումը։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Հայաստանում թմրամիջոցների շուկան «երիտասարդանում» է։ Ինչպե՞ս են անանուն հարթակն…

    📌 Հայաստանում թմրամիջոցների շուկան «երիտասարդանում» է։ Ինչպե՞ս են անանուն հարթակները դարձել հիմնական վաճառակետ, և ինչու է պետությունը հաճախ անզոր թվային այս հեղափոխության դեմ։
    📌 Պատմություններ կախվածության մեջ հայտնված կանանց և դեռահասների մասին։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Ազգային ժողովն արտահերթ նիստով քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները,…

    🗳 Ազգային ժողովն արտահերթ նիստով քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնցով արգելվելու է դաշինքների անվանումներում անձնանուններ օգտագործել։
    🛠 Իշխանությունը պնդում է, որ սա ընդամենը տեխնիկական շտկում է՝ նախկինում թույլ տրված վրիպակը վերացնելու և օրենսդրական բացը լրացնելու համար։
    🚫 Ընդդիմությունը վստահ է՝ նախագիծը թիրախավորում է «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը, որպեսզի վերջինս չկարողանա այդ անվամբ գրանցվել ընտրություններին։
    Ընդդիմադիրները շեշտում են, որ ընտրություններից երկու ամիս առաջ խաղի կանոններ փոխելը խախտում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներն ու միջազգային պրակտիկան։
    ⚖️ Փորձագետ Վարդինե Գրիգորյանի կարծիքով՝ անվանման հստակեցումը հիմնարար փոփոխություն չէ, իսկ համամասնական ընտրակարգում անձնանունների կիրառումն ընդհանրապես անընդունելի է։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունը հորդորում է, որ վարորդները ևս ներգրավված են …

    📢 «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունը հորդորում է, որ վարորդները ևս ներգրավված են լինելու վճարային կարգապահության ապահովման գործընթացում։ Ըստ ընկերության՝ իրենց լիազորությունների շրջանակում նրանք ձեռնարկելու են անհրաժեշտ միջոցներ՝ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու համար։
  • ՔԿՀ-ներում մահվան դեպքերը կրկնապատկվել են. գլխավոր դատախազության հաղորդումը 2025…

    ՔԿՀ-ներում մահվան դեպքերը կրկնապատկվել են. գլխավոր դատախազության հաղորդումը
    📊 2025-ին Հայաստանի բանտերում արձանագրվել է մահվան 24 դեպք՝ նախորդ տարվա 12-ի փոխարեն։ Մասնավորապես, եթե 2024-ին ինքնասպանության դեպք չէր եղել, ապա 2025-ին արդեն 8 անձ ինքնասպան է եղել։ Բացի այդ, գրանցվել է ինքնավնասման 617 դեպք։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) որոշել է վարույթ չհարուցել մետրոյու…

    📍 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) որոշել է վարույթ չհարուցել մետրոյում Նիկոլ Փաշինյանի դրսևորած վարքագծի առնչությամբ։ Այդ մասին հանձնաժողովից հայտնել են «Փաստինֆո»-ին։ Հանձնաժողովից պարզաբանել են, որ նման դեպքերում վարույթի հիմնական նպատակը պաշտոնատար անձի կողմից հրապարակային պարզաբանումն է։
    🎤 Ըստ ԿԿՀ-ի, քանի որ վարչապետն արդեն հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ԿԿՀ-ն գտել է, որ վարույթի հնարավոր հետևանքն արդեն իսկ իրականություն է դարձել։ Ըստ այդմ՝ նոր գործընթաց սկսելու անհրաժեշտություն չի առաջացել։
    ⚖️ Նաև նշել են, որ քաղաքական գործիչների վարքագծի վերաբերյալ վարույթների արդյունքում օրենքով նախատեսված առավելագույն հետևանքը հենց հանրային պարզաբանման պահանջն է, որը տվյալ դեպքում հանձնաժողովը համարել է կատարված։
  • Դատախազությունը պահանջում է բռնագանձել Հովիկ Աբրահամյանի և նրա ընտանիքի ապօրինի…

    📍 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Հովիկ Աբրահամյանի և նրա ընտանիքի ապօրինի գույքը։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել նախկին վարչապետի, նրա եղբոր և երկու փեսաների վերաբերյալ հերթական հայցադիմումները։
    🏠 💰 Ընդհանուր առմամբ պահանջվում է բռնագանձել 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր և 1 միլիարդ դրամը գերազանցող գումար։ Գույքերի զգալի մասը գտնվում է Երևանում և Արարատի մարզում (հատկապես Մխչյան բնակավայրում)։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած մ…

    ⚖️ Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում կալանավորված Դավիթ Մինասյանի առողջական վիճակի հետ կապված տեղեկատվությունը, ինչպես նաև նրա կրթության շարունակականությունն ապահովելու հարցերը, հանդես է եկել նոր նախաձեռնությամբ։
    📧 Պաշտպանի հանձնարարությամբ ապրիլի 3-ի առավոտյան հավելյալ գրագրություն է ուղարկվել իրավասու մարմիններին՝ անձի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորության հարցը քննարկելու նպատակով։
    📢 Այս մասին ՄԻՊ-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։
  • Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի ընտրություններին առանձին։ Այդ մասին նշված է կուս…

    🗳️ Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի ընտրություններին առանձին։ Այդ մասին նշված է կուսակցության հայտարարությունում։
    📉 Նշվում է նաև, որ կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով:
    💬 «Դրսևորել ենք առավելագույն ճկունություն՝ դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով այդ դաշինքը չկայացավ»,- ասված է հայտարարության մեջ։
    Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի ընտրություններին առանձին` միևնույն ժամանակ ընդգծելով, որ պատրաստ են համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ։
  • CivilNetCheck «Քաղաքացիական պայմանագիրը» հրապարակել է 2026-ի նախընտրական ծրագիր…

    CivilNetCheck
    🔄 «Քաղաքացիական պայմանագիրը» հրապարակել է 2026-ի նախընտրական ծրագիրը․ 2021-ի համեմատ մի շարք շեշտադրումներ փոխվել են։
    📋 Արտաքին քաղաքականություն, Արցախ, անվտանգություն, եկեղեցի. ի՞նչ է փոխվել և ի՞նչ է մնացել։
    🔍 Համեմատել ենք երկու ծրագրերը՝ գաղափարախոսությունից մինչև եկեղեցու բարեփոխում։
    👉 ԱՎԵԼԻՆ
    * Լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով