Category: Civilnet

  • Ախուրյանի ձախակողմյան Հողմաջուր գետի աջ ափին գտնվող Ջրաձորի տեղափոխման հարցը քն…

    📌 Ախուրյանի ձախակողմյան Հողմաջուր գետի աջ ափին գտնվող Ջրաձորի տեղափոխման հարցը քննարկվում է դեռևս 1980-ականներից։
    📌 Չնայած բազմաթիվ ուսումնասիրություններին և խոստումներին՝ գյուղը մինչ օրս չի տեղափոխվել։ Բնակիչները շարունակում են ապրել նույն պայմաններում։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • 90-ականների պատերազմն ու կինոյի դադարը ԱՎԵԼԻՆ…

    📌 90-ականների պատերազմն ու կինոյի դադարը
    👉 ԱՎԵԼԻՆ

  • Բնության զարթոնքը…

    🌸 🌱 Բնության զարթոնքը

  • ՄԱԿ-ը հաստատել է Հայաստանի առաջարկած բանաձևը՝ ցեղասպանությունների կանխարգելման …

    🇺🇳 ՄԱԿ-ը հաստատել է Հայաստանի առաջարկած բանաձևը՝ ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ
    📜 ԱԳՆ-ից հայտնում են, որ կրկամյա պարբերականությամբ ներկայացվող այս փաստաթուղթը հիմնվում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վրա։ Այն առանցքային դեր ունի կոնվենցիայի դրույթները ՄԱԿ-ի գործնական քաղաքականության դաշտ տեղափոխելու հարցում։
    ⚠️ Բանաձևի հիմնական նպատակներն են.
    ➔ Խթանել վաղ ազդարարման համակարգը,
    ➔ Սահմանել ռիսկի գործոնները (ատելություն, խտրականություն, անպատժելիություն),
    ➔ Ընդգծել ժամանակին արձագանքման կարևորությունը բռնության աճը կանխելու համար։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Մեկ ամիս է անցել Իրանի շուրջ ընթացող պատերազմից, սակայն պատերազմը ոչ միայն չի դ…

    📌 Մեկ ամիս է անցել Իրանի շուրջ ընթացող պատերազմից, սակայն պատերազմը ոչ միայն չի դադարում, այլև սպառնում է նոր ճակատներ բացել։
    📌 Եմենի հութիներն առաջին անգամ այս պատերազմում հարվածել են Իսրայելին, ինչը կարող է հարցականի տակ դնել Բաբ էլ-Մանդեբ նեղուցի նավարկությունը։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Հայաստանի ամերիկյան համալսարանը վերադառնում է բնականոն ուսումնական գործընթացին։…

    🎓 Հայաստանի ամերիկյան համալսարանը վերադառնում է բնականոն ուսումնական գործընթացին։ ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանի և ճգնաժամային կառավարման հանձնաժողովի որոշմամբ՝ մարտի 31-ից բոլոր դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով։ Հայտնում են համալսարանից։
    🛡️ Մարտի 30-ին դասերը ժամանակավորապես անցկացվել էին առցանց ձևաչափով՝ որպես նախազգուշական միջոցառում։ Որոշման հիմքում Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հնչեցրած սպառնալիքներն էին՝ կապված Մերձավոր Արևելքում գործող ամերիկյան համալսարանների թիրախավորման հետ։
    Չնայած ՀԱՀ-ի նկատմամբ ուղղակի սպառնալիք չէր արձանագրվել, համալսարանը առաջնահերթություն էր տվել համայնքի անվտանգությանը։ Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հավաստիացրել էր բուհին, որ ուսումնական հաստատությանը սպառնացող որևէ էական վտանգ առկա չէ։
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերքում է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Հակ…

    🚫 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հերքում է ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի մեղադրանքները՝ դրանք որակելով որպես «անհաջող ֆիլմ» և քաղաքական հետապնդում։
    ⚖️ Ըստ կուսակցության հայտարարության՝ իրավապահների գործողությունները նպատակ ունեն ճնշել ընդդիմադիր ուժին, իսկ առաջնորդ Սամվել Կարապետյանի շուրջ տասը ամիս տևող կալանքն ակնհայտ ապօրինի է։
    💰 Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր Արմավիրի մարզում ընտրակաշառքի սխեմայի բացահայտման մասին։ Ըստ իրավապահների՝ Մեծամորում գործող «Մեր ձևով» ՀԿ-ում քաղաքացիներին ձևական գրանցել են որպես աշխատակիցներ և աշխատավարձի տեսքով ընտրակաշառք տվել՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններում ձայներ ապահովելու համար։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մետրոյում Նիկոլ Փաշինյան…

    🔍 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մետրոյում Նիկոլ Փաշինյանի վարքագծի վերաբերյալ հրապարակումները։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնել են ԿԿՀ-ից։
    😡 Մարտի 22-ին Երևանի մետրոպոլիտենում շրջող վարչապետը կորցրել էր ինքնատիրապետումը, երբ նրան հարց էին ուղղել Արցախի հայաթափման մասին։
    ☝️ Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տվել արցախցի կնոջ վրա ու բարձր տոնով հայտարարել, որ նրանք են Արցախից փախել։
    🗣 «Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ չեք մնացել։ Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,– պնդել էր վարչապետը։ Այնուհետև նա այս խոսքի համար ներողություն էր խնդրել։
  • Մարտի 22-ին տեղի ունեցավ հայտնի միջադեպը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախից բռն…

    📌 Մարտի 22-ին տեղի ունեցավ հայտնի միջադեպը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախից բռնի տեղահանված կնոջ միջև, որի ընթացքում Փաշինյանը օգտագործեց փախստականներին թիրախավորող քարոզչական պատումներ։
    📌 Միջադեպից օրեր անց Փաշինյանը հայտարարեց, որ 2023-ի սեպտեմբերին Արցախում չեն կռվել ու չեն օգտագործել առկա սպառազինության առյուծի բաժինը։
    📌 «Դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են այս զարգացումներն ու պնդումները։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • 18 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը Շինարարներ փողոցում մասամբ ընկել է փորված…

    ‼️18 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը Շինարարներ փողոցում մասամբ ընկել է փորված փոսի մեջ․ մեկ անվադողը հայտնվել է խողովակների փոխման համար բացված հատվածում։