📌 Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին Պարսից ծոցի ու Հորմուզի նեղուցի հարցում հայտարարել է նոր էջի բացման մասին։ Նա ապրիլի 30-ին գրավոր ուղերձ է հրապարակել Պարսից ծոցի ազգային տոնի կապակցությամբ։ 👉ԱՎԵԼԻՆ
📍 Նիկոլ Փաշինյանը չի բացառում ռուս սահմանապահների հեռացումը սահմանի որոշ հատվածներից՝ հայկական սահմանապահ զորքերի կարողությունների զարգացմանը զուգահեռ։ ⚖️ Վարչապետը հղում է կատարում Ռուսաստանի հետ ստորագրած միջպետական պայմանագրին, որը նախատեսում է սահմանի վերահսկողությունը փուլ առ փուլ սեփական ուժերով իրականացնելու գործընթաց։ 👉ԱՎԵԼԻՆ
❗️ Իրավապաշտպաններն ակնկալում են ԵՄ աջակցությունը գերիների վերադարձի գործում Հայաստանի շուրջ երեք տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ ապրիլի 30-ին բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի ազատազրկված հայ գերիները հնարավորինս շուտ ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ։ 👉ԱՎԵԼԻՆ
📌 Ապրիլի 28-ին Կարսում տեղի ունեցան հայ-թուրքական բանակցություններ՝ Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման թեմայով։ 📌 Օրերս Հայաստանում էր գտնվում նաև Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը։ 📌 Զուգահեռաբար Ադրբեջանը քանդեց Ստեփանակերտի Մայր տաճարը։ «Դիտանկյան» հերթական թողարկմանը քննարկվում են այն թեմաները։ 👉ԱՎԵԼԻՆ
✅CivilNetCheck ❗ Ռուսական կողմը կասկածում է՝ Հայաստանը վերաարտահանում է ոչ հայկական ծագման ծաղիկներ ու իշխան ձուկ։ 🌸 Ծաղիկների արտահանումը աճել է, բայց ներմուծումը՝ տասնյակ անգամներով պակաս է։ 🐟 Իշխանի դեպքում ներմուծումը կազմում է ընդամենը 10–12%, իսկ արտադրությունը զգալիորեն գերազանցում է արտահանումը։ 👇 Ի՞նչ են իրականում ցույց տալիս պաշտոնական տվյալները։ 👉ԱՎԵԼԻՆ
📌 Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և տարածաշրջանում երկարատև խաղաղության համար առանցքային է համարել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ու Սահմանադրության հանրաքվեի անցկացումը։ 👉ԱՎԵԼԻՆ
❗️ Փաշինյանը չի նախատեսում Բաքվի գերիների հարցը քննարկել ԵՄ գործընկերների հետ Հայաստանը չի պատրաստվում Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը քննարկել ԵՄ գործընկերների հետ, դա նախատեսում է անել Բաքվի հետ ուղիղ շփումներում. այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։ 👉ԱՎԵԼԻՆ
❗ Սոցցանցերում տարածվում է պնդում, թե Նիկոլ Փաշինյանի մայրը ադրբեջանցի է։ 🖼️ Որպես «ապացույց» ներկայացվում է լուսանկար, որը իրականում կապ չունի նրա ընտանիքի հետ և վերցված է այլ աղբյուրից։ 📊 Գրառումները մեծ տարածում են ստացել՝ հավաքելով հազարավոր արձագանքներ և տարածումներ։ 👇 Ի՞նչ է հայտնի Փաշինյանի ընտանիքի մասին։ 👉ԱՎԵԼԻՆ
✅CivilNetCheck ❗ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից հյուրանոցներին ուղարկված «գաղտնի» նամակը կեղծ է 📩 Այն տարածվել է սոցցանցերում՝ թուրք և ադրբեջանցի հյուրերի համար համարներ ամրագրելու պնդմամբ ⚠️ Նամակը ուղարկվել է կեղծ էլ. հասցեից և պարունակում է կեղծ ստորագրություն 👇 Ինչպե՞ս է փորձ արվել մանիպուլացնել օգտատերերին 👉ԱՎԵԼԻՆ