Category: Civilnet

  • Արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածելու և նրանց թիրախավորելու առնչությամ…

    📌 Արցախցիների նկատմամբ ատելության խոսք տարածելու և նրանց թիրախավորելու առնչությամբ քաղաքացիներ Էրիկ Բեգլարյանը և Անաստաս Իսրայելյանը ապրիլի 14-ին առերևույթ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Երևանի Սուրբ Աննա Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դ…

    📌 Երևանի Սուրբ Աննա Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
    📌 «Հսկող դատախազի որոշմամբ՝ վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց Արմավիր ՔԿՀ-ից»,- գրել է պաշտպանը։
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կի…

    📌 «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։
    «Հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան»,- հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակը։
    📌 Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտարարել էր, որ բարեգործության արգելքի խախտման հիմքով բերման է ենթարկվել Գոհար Ղումաշյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը այլ անձի հետ ընտրողներին տրամադրել է գումար և խոստացել արտոնյալ ծառայություն։ Ձերբակալվել է երկու անձ։
  • Իրանի ու Միացյալ Նահանգների միջև ստեղծված իրավիճակը հիշեցնում է «ո՛չ խաղաղությո…

    📌 Իրանի ու Միացյալ Նահանգների միջև ստեղծված իրավիճակը հիշեցնում է «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ» շրջափուլը։
    📌 Իսլամաբադում տեղի ունեցած երկկողմ բանակցությունները շոշափելի արդյունք չեն տվել և հանգեցրել են նոր քայլերի։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Երևանի հանրային տրանսպորտում ուղեվարձի գանձման նոր վարչարարությունը հանգեցրել է…

    📌 Երևանի հանրային տրանսպորտում ուղեվարձի գանձման նոր վարչարարությունը հանգեցրել է լարվածության՝ վարորդների և ուղևորների միջև։
    📌 Ինչո՞ւ է վերահսկողության բեռը մնացել վարորդների ուսերին և ո՞րն է ստեղծված իրավիճակի ինստիտուցիոնալ լուծումը։
    📌 ՍիվիլՆեթի տաղավարում քաղաքային տրանսպորտի բարեփոխումների, առկա բացթողումների և սպասվող քայլերի շուրջ զրուցել ենք Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Հայաստանի ներքաղաքական կյանքում նկատելի է «աշխարհաքաղաքականացումը». ընտրական գո…

    📌 Հայաստանի ներքաղաքական կյանքում նկատելի է «աշխարհաքաղաքականացումը». ընտրական գործընթացը պարզապես ներքաղաքական հարց չէ։
    📌 Տեղական և դրսի դերակատարներն ունեն իրենց նախապատվությունները։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • «Ո՞ւր է հայրենիքը» ընկալումներ. «Ճակատաբաց» Խաչիկ Տէր Ղուկասեանի հետ ԱՎԵԼԻՆ…

    📌 «Ո՞ւր է հայրենիքը» ընկալումներ. «Ճակատաբաց» Խաչիկ Տէր Ղուկասեանի հետ
    👉 ԱՎԵԼԻՆ

  • Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդեն իսկ մեկ…

    📌 Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդեն իսկ մեկնարկած քարոզարշավում մեծ տեղ են զբաղեցնում աշխարհաքաղաքական խոսույթը, աշխարհաքաղաքական թեմաներն ու արտաքին ուժերի նախընտրությունները։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Եղանակի պարզեցմամբ պայմանավորված ապրիլի 14-ի լուսադեմին Արմավիրի, Արարատի մարզի…

    🌥️ Եղանակի պարզեցմամբ պայմանավորված ապրիլի 14-ի լուսադեմին Արմավիրի, Արարատի մարզի առանձին հատվածներում, մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին -1․․․-2 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-2 աստիճան ցուրտ:
    📢 Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
  • Էրեբունիում ավտոբուսի վարորդին մարմնական վնասվածք են պատճառել ՆԳՆ-ից հայտնում են…

    Էրեբունիում ավտոբուսի վարորդին մարմնական վնասվածք են պատճառել
    🚨 ՆԳՆ-ից հայտնում են, որ ապրիլի 8-ին Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 74 երթուղային ավտոբուսի մեջ երկու երիտասարդ սկսել են վիճաբանել միմյանց հետ։ Վարորդը նրանց դիտողություն է արել, սակայն նրանք շարունակել են վիճել։ Այնուհետև նրանցից մեկը մոտեցել է վարորդին, հնչեցրել վիրավորական արտահայտություններ։ Վարորդն էլ վերջինիս իջեցրել է ավտոբուսից։
    🚗 Հետագայում Էրեբունի փողոցում գտնվող կանգառում «Նիսան» մակնիշի մեքենայով երեք տղամարդ փակել են ավտոբուսի ճանապարհը, բարձրացել ավտոբուս և վիճաբանել վարորդի հետ։ Այդ ընթացքում նրանցից մեկը վերցրել է ավտոբուսի բանալին, նետել վարորդի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Այնուհետև վարորդին ավտոբուսից դուրս են կանչել, հայհոյանքներ հնչեցրել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել։
    🔎 Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է խուլիգանություն կատարած անձանցից մեկի ինքնությունը՝ Սմբատ Զորավարի փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով։
    🆔 ՆԳՆ-ն հայտնում է, որ հետագա միջոցառումների արդյունքում պարզվել են նաև մյուս երկուսի ինքնությունները՝ Թևոսյան փողոցի բնակիչ 29-ամյա և Խաղաղ Դոնի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդիկ։
    🤝 Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին՝ ժամը 21։40-ին, երեքն էլ ներկայացել են բաժին և ձերբակալվել։
    ⚖️ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։