ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առողջության ապահովագրության շրջանակում մեկ միլիոն այց է գրանցվել, նշել, որ ցուցանիշը փաստում է՝ ռեֆորմն անհրաժեշտ էր։
«Մեկուկես ամսում արձանագրված այս ցուցանիշը փաստում է՝ ռեֆորմն անհրաժեշտ էր, սպասված ու շատերի համար տարիներով, նույնիսկ տասնյակ տարիներով հետաձգված առողջական խնդիրներին լուծում տալու միակ տարբերակն ու հնարավորությունը:
Հենց այս մարդկանց արդեն բարեփոխված, որոշների դեպքում նաև փրկված կյանքի պատմությունները կրկնակի ուժ են տալիս՝ հաղթահարելու հնից եկած և նոր առաջացող խնդիրները, զարգացնելու և անընդհատ լավացնելու համակարգը: