💸 1 միլիարդ դրամ՝ չաշխատած համակարգի համար Պետությունը շուրջ 1 միլիարդ դրամ է ծախսել մինչդատական վարույթի թվայնացման համակարգի վրա։ Սակայն համակարգը խափանվել է, թղթային աշխատանքը՝ վերականգնվել, իսկ շտկման համար կնքվել է ևս 114 միլիոն դրամի նոր պայմանագիր։ ⚠️ ❓ Ինչո՞ւ չաշխատեց համակարգը․ մանրամասները՝ հոդվածում։
📌 ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսում ադրբեջանական կողմի ներկայացուցիչը պնդել է, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ զինծառայողների խոշտանգումների ու գլխատումների մասին տեղեկությունները կեղծ են։ Մինչդեռ ՄԻԵԴ-ը 2026-ի հունիսի 18-ի վճռով հաստատել է հայ զինծառայող Հայկ Թորոյանի նկատմամբ խոշտանգման փաստը։ ❌🔍
📣 Հայկական Facebook-ում տարածված տեսանյութում Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարին վերագրվել են Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հասցեին չհնչեցված վիրավորական արտահայտություններ։ Իրականում Մագյարը այդ ելույթում քննադատել է Վիկտոր Օրբանին և Հունգարիայի կառավարությանը, իսկ տարածվող տարբերակը կեղծ թարգմանություն է։
🚨Կեղծ թարգմանություն՝ իրական ելույթի փոխարեն 📹 Ֆեյսբուքյան հայկական տիրույթում տարածվում է տեսանյութ, որտեղ Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարին վերագրվում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հասցեին վիրավորական արտահայտություններ: Ինչպե՞ս է Օրբանին ուղղված քննադատությունը ներկայացվում որպես հարձակում ֆոն դեր Լեյենի դեմ, և որտեղի՞ց է տարածվել կեղծ տարբերակը՝ կարդացեք նյութում:
📌 Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվի «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզին։ Կիրանցը երբեք անկլավ չի եղել, խորհրդային քարտեզներով եղել է Հայաստանի կազմում, իսկ սահմանազատումն արվել է հենց այդ տրամաբանությամբ։ Ուստի «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանի պնդումները սխալ են։❌
❌ Մարիա Կարապետյանի պնդումը սխալ է։ Ալիևը 2022-ից հետո էլ բազմիցս խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ 2023-ին, 2024-ին ու նույնիսկ 2025-ին։ 📌 Թեման չի անհետացել․ այն շարունակում է մնալ Ադրբեջանի պաշտոնական խոսույթում։
Խոնավ պատեր, քանդված աստիճաններ, ջրակուտակումներ ու կրծողներ 🐀 2026-ին նոր ստորգետնյա անցումներ կամ լայնածավալ վերանորոգումներ չեն նախատեսվում ❌ Ինչ վիճակում են այսօր Երևանի անցումները՝ կարդացեք FIP.am-ի ուսումնասիրությունում 👇
📌 Հասմիկ Հակոբյանը պնդել է, թե ՔՊ-ն 2026-ին ստացել է իր «պատմական մաքսիմումը»։ ՔՊ-ի ամենաբարձր արդյունքը գրանցվել է 2018-ին՝ 884,864 ձայն։ Փաստերը՝ հոդվածում👇
⚠️ Չնայած ադրբեջանական ռեսուրսներն ու պաշտոնյաները նախկինում առաջարկել են ապամոնտաժել «Տատիկ-պապիկ» հուշարձանը, այս պահին հուշարձանի քանդման մասին տեղեկությունը չի հաստատվում։ 📌 Տարածվող լուսանկարը ունի թվային մանիպուլյացիայի հետքեր, իսկ սկզբնաղբյուրը ադրբեջանական էջ է։