Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերություններում սկսվել է նոր փուլ՝ վիզաների ազատականացման գործընթացը, որը ապագայում կարող է թույլ տալ Հայաստանի քաղաքացիներին առանց վիզայի այցելել Շենգենյան գոտու երկրներ։ 🇪🇺🌍
⛔️ ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ. Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ ունեցել է ՌԴ քաղաքացիություն այն ժամանակ, երբ ՀՀ-ում երկքաղաքացիությունն արգելված էր ⚠️ FIP.am-ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը ցույց են տալիս, որ գործարար և քաղաքական գործընթացներում ներգրավված Սամվել Կարապետյանը դեռևս 1993-ից փաստաթղթավորվել է որպես ՌԴ քաղաքացի, իսկ 1998-ին ստացել է ՌԴ ներքին անձնագիր։ 🔺 Սակայն այդ ժամանակահատվածում Հայաստանի Սահմանադրությունն ու «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքը հստակ արգելում էին երկքաղաքացիությունը։
🤔 Դեպի Եվրոպա առանց վիզայի՞ Վիզաների ազատականացման գործընթացը կարող է ապագայում ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան գոտի մեկնելը դարձնել ավելի հեշտ ու հասանելի՝ առանց երկար փաստաթղթային քաշքշուկի։ Ի՞նչ փուլում է այժմ գործընթացը, ի՞նչ է անհրաժեշտ դրա հաջող ավարտի համար, և ի՞նչ կփոխվի քաղաքացիների համար՝ մանրամասները՝ նյութում։ 🇦🇲🇪🇺
🔻 Աշխատատեղերի խոստումներ․ թվեր, ծրագրեր ու իրատեսականություն Ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերը քաղաքացիներին խոստանում են տարեկան 25 000-ից մինչև 60 000 նոր աշխատատեղ: ✅ Ո՞ր քաղաքական ուժն ինչ է խոստանում, և որքանո՞վ են այդ թվերը համադրելի պաշտոնական տվյալների հետ։
⚠️ Սոցցանցերում տարածվող Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութը կեղծ է։ Խմբագրված տեսանյութը համակարգված կերպով տարածվել է X-ում, TikTok-ում և սունկ կայքերում՝ քարոզչական էջերի միջոցով։
🗣️ Հայկական մի շարք կայքեր տարածել էին կեղծ լուր, թե Ուկրաինայում նախապատրաստվում է նախագահի կնոջ՝ Օլենա Զելենսկայի ձերբակալությունը։ 📍 Ընդգծենք, որ լուրի սկզբնաղբյուրը ռուսաստանյան պետական «ՌԻԱ Նովոստի»-ն է։
❌ Ամերիկաբնակ Վարդան Հակոբյանը TikTok-ում և YouTube-ում քաղաքական «վերլուծություններ» է արել կեղծ տեղեկության հիման վրա։ The New York Times-ը Փաշինյանի վարկանիշի մասին հոդված չի հրապարակել: ‼ Կարդացեք փաստերի ստուգումը և մի տարածեք չճշտված տեղեկություն։
🛡🔊 Արտահոսած փաստաթղթերը բացահայտում են Կրեմլի հետ կապվող հիբրիդային արշավների լայն ցանցը՝ ուղղված Հայաստանի և եվրոպական մի շարք երկրների դեմ։ Կարդացեք ավելին՝ https://fip.am/48699
Կրեմլի օպերացիաները՝ գաղտնի փաստաթղթերում ‼️ Արտահոսած փաստաթղթերը բացահայտում են Կրեմլի համակարգված հիբրիդային արշավները Հայաստանի և եվրոպական երկրների դեմ։ Կեղծ լուրեր, «կեղծ դրոշների» ներքո գործողություններ, doppelgänger կայքեր, սոցցանցային մանիպուլյացիաներ և ներքաղաքական լարվածություն հրահրելու փորձեր․ նույն գործիքակազմը կիրառվել է 🇦🇲 Հայաստանում, 🇫🇷 Ֆրանսիայում, 🇩🇪 Գերմանիայում, 🇺🇦 Ուկրաինայում, 🇲🇩 Մոլդովայում և այլուր։ Մանրամասները՝ հոդվածում։
📌 ՀՀ 2-րդ նախագահ Ռ․ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ պնդել է՝ իր իշխանության տարիներին մեկ ցույց է ցրվել, ու ոչ մի ցուցարար հիվանդանոց չի դիմել։ Սակայն փաստերը այլ բան են ասում: Կադրերը՝ Ա1+-ի, Ազատության, Հ1-ի: