Category: FIP

  • Այսուհետ դուք նույնպես կարող եք առաջարկել՝ ինչ ստուգի ՖԻՊ-ը։ Եթե սոցիալական ցանց…

    😉Այսուհետ դուք նույնպես կարող եք առաջարկել՝ ինչ ստուգի ՖԻՊ-ը։
    🙂Եթե սոցիալական ցանցերում կամ լրատվամիջոցներում հանդիպել եք կասկածելի պնդման, լուսանկարի կամ տեսանյութի, կարող եք այն ուղարկել «Փաստերի ստուգման հարթակին»։
    ✌️Մենք կուսումնասիրենք ձեր առաջարկը և, եթե այն հնարավոր է ստուգել, արդյունքները կներկայացնենք հոդվածի տեսքով։
    Իսկ ի՞նչ կարող եք ուղարկել մեզ։

  • Telegram-ում անանուն ալիքը մարդկանց լուսանկարներ էր հրապարակում՝ վիրավորական գրա…

    📛Telegram-ում անանուն ալիքը մարդկանց լուսանկարներ էր հրապարակում՝ վիրավորական գրառումներով, ապա դրանք հեռացնելու դիմաց գումար պահանջում։
    Հետագայում նույն ալիքում սկսեցին հայտնվել թմրանյութերի վաճառքի ու մարդկանց հավաքագրման հայտարարություններ և պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր։
    🤐Առաջին ալիքի հեռացումից հետո գործունեությունը տեղափոխվեց մեկ այլ ալիք։
    🔎 FIP.am-ն ուսումնասիրել է այս սխեման և Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության ղեկավարի հետ պարզել՝ ի՞նչ անել, եթե հայտնվել եք նման ալիքի թիրախում, ի՞նչ ապացույցներ պահպանել և ինչո՞ւ շանտաժի դեպքում չպետք է գումար վճարել։
    Մանրամասները՝ հոդվածում
  • Հայաստանը առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը, իսկ արդյունքները …

    👀Հայաստանը առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը, իսկ արդյունքները մտահոգիչ պատկեր են ցույց տալիս։
    🤼‍♀️Հայաստանի 15-ամյա աշակերտները ՏՀԶԿ երկրների միջինից զգալիորեն ցածր արդյունքներ են գրանցել՝
    🌵բնագիտությունից՝ 113 միավորով,
    👩‍🏫ընթերցանությունից՝ 113 միավորով,
    👨‍🏫մաթեմատիկայից՝ 87 միավորով։
    Հաշվողական խնդիրների լուծման գնահատման աղյուսակում Հայաստանը 354 միավորով հայտնվել է ստորին հատվածում։
    Միաժամանակ, հայաստանցի աշակերտների շրջանում արհեստական բանականության գործիքների օգտագործումը ՏՀԶԿ միջինից ավելի տարածված է։
    FIP–ի բացատրականի մանրամասները այստեղ
  • «TRIPP-ն Իրանի դեմ ուղղված ռազմաքաղաքական նախագիծ է» թեզը կրկին շրջանառվում է հ…

    🔎🔎 «TRIPP-ն Իրանի դեմ ուղղված ռազմաքաղաքական նախագիծ է» թեզը կրկին շրջանառվում է հայաստանյան տեղեկատվական տիրույթում։
    Այս անգամ այն տարածվել է երեք ճանապարհով՝
    1️⃣իրանցի գեներալին վերագրվող, բայց սկզբնաղբյուր չունեցող հայտարարությամբ,
    2️⃣ Թեհրանին վերագրվող անանուն «կոշտ պայմանով»,
    3️⃣ ռուսաստանցի պաշտոնյայի՝ փաստաթղթերով չհաստատվող պնդումներով։
    FIP.am-ը պարզել է, որ իրանցի գեներալ Ռահիմ Սաֆավիին վերագրվող խոսքերի միակ աղբյուրը ռուսալեզու ոչ պաշտոնական տելեգրամյան ալիք է։
    Մանրամասները այստեղ
  • Ոստիկանության գվարդիա՝ նախկին ոստիկանության զորքերի փոխարեն2025 թվականի նոյեմբե…

    🧑‍💻 Ոստիկանության գվարդիա՝ նախկին ոստիկանության զորքերի փոխարեն
    👨‍✈️2025 թվականի նոյեմբերից գործող կառույցում կենտրոնացվել են մի քանի ստորաբաժանումների գործառույթներ, վերացվել է նախկին ռազմական բաղադրիչը, իսկ օրինակ, հավաքներում ուժի կիրառման համար սահմանվել են նոր չափանիշներ և պատրաստության պահանջներ։
    🦾Գվարդիան նաև բանակցային խմբեր ունի, իսկ նրա գործառույթները չեն սահմանափակվում միայն հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանմամբ։
    👀2026 թվականի առաջին կիսամյակում Գվարդիայի ծառայողները հայտնաբերել և բացահայտել են հանցագործության շուրջ 600 դեպք։
    FIP.am-ը բացատրում է՝ ինչ է նորաստեղծ գվարդիան ու ինչ գործառույթներ ունի
    Մանրամասները՝ այստեղ
  • Կառավարությունը 2021-ին խոստացել էր Հայաստանի ամբողջ տարածքում ներդնել միասնակա…

    🚍 Կառավարությունը 2021-ին խոստացել էր Հայաստանի ամբողջ տարածքում ներդնել միասնական երթուղային ցանց։ Հինգ տարի անց խոստումը կրկին հայտնվել է կառավարության նոր՝ 2026–2031 թթ. ծրագրում։
    Իսկ ի՞նչ է արվել անցած հինգ տարիներին։
    🔹 10 մարզից միասնական երթուղային ցանցն ամբողջությամբ ներդրվել է միայն Կոտայքում և Արագածոտնում։
    🔹 Արմավիրի մարզում այն գործում է միայն Վաղարշապատի տարածաշրջանում։
    🔹 Մյուս մարզերում ներդրումը դեռ չի ավարտվել։
    🔹 Նախատեսված էլեկտրոնային տոմսավորման համակարգը նույնպես չի գործարկվել։
    FIP.am-ի ուսումնասիրությունը՝👉 https://fip.am/51316
  • ՈւՇԱԴՐՈւԹՅՈւն․ Սոցիալական ցանցերում տարածվում է այսպես կոչված Սահմանադրության նա…

    ☝️ՈւՇԱԴՐՈւԹՅՈւն․ Սոցիալական ցանցերում տարածվում է այսպես կոչված Սահմանադրության նախագծի մի տեքստ, որը կեղծ է, պաշտոնական չէ:
    FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել նաև մի շարք ուշագրավ հանգամանքներ:
    Ավելին՝ https://fip.am/51286

  • Ընդամենը 5 օր առաջ ստեղծված կայքում հայտնվել է այսպես կոչված Սահմանադրության նախ…

    ‼Ընդամենը 5 օր առաջ ստեղծված կայքում հայտնվել է այսպես կոչված Սահմանադրության նախագծի մի տեքստ, որը պաշտոնական փաստաթուղթ չէ։
    🔎 FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել նաև մի շարք ուշագրավ հանգամանքներ․ կայքի դոմեյնը գրանցվել է միայն սեպտեմբերի 3-ին, իսկ այնտեղ հրապարակված տեքստի առանցքային դրույթները զգալիորեն նման են Արտաշես Իկոնոմովի և «ՆԺԱՐ» շարժման՝ դեռ 2025-ին ներկայացրած սահմանադրական մոդելին։
    Հենց Իկոնոմովն էլ այն ներկայացրել է որպես «սենսացիոն հայտնագործություն» և կոչ արել տարածել։ Տեղեկությունը տարածել է նաև «Մեդիամաքսը», որի իրական շահառուներից Իկոնոմովն է՝ 40% մասնակցությամբ։
    Մանրամասները՝ 👉 https://fip.am/51286
  • ԵԱՏՄ ընդհանուր բյուջեում Հայաստանի 1.220% բաժնեմասն, իսկապես, ամենափոքրն է անդամ…

    ‼ԵԱՏՄ ընդհանուր բյուջեում Հայաստանի 1.220% բաժնեմասն, իսկապես, ամենափոքրն է անդամ պետությունների շարքում։
    Սակայն այս փոքր չափաբաժինը չի նշանակում, որ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ֆինանսական մասնակցությունը փոքր է․ հատկապես վերջին տարիներին մաքսատուրքերի բաշխման համակարգ Հայաստանը զգալիորեն ավելի շատ գումար է փոխանցում, քան ստանում է։
    Ավելին՝ https://fip.am/51186

  • Կեղծ մեջբերում՝ Փաշինյանից․ նա Տոկաևի մասին կոշտ հայտարարություններ չի արել իր …

    ❌ Կեղծ մեջբերում՝ Փաշինյանից․ նա Տոկաևի մասին կոշտ հայտարարություններ չի արել իր ճեպազրույցում
    https://fip.am/51240

    Կեղծ մեջբերում՝ Փաշինյանից․ նա Տոկաևի մասին կոշտ հայտարարություններ չի արել իր ճեպազրույցում — FIP.AM

    Սոցիալական ցանցերում շրջանառվում է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող մեջբերում։  Համաձայն տարածվող պնդման՝ Փաշինյանն անդրադառնալով Ռուսաստանի կողմից Եվրոպական միությանը անդամակցության հանրաքվե անցկացնելու…