Category: FIP

  • Առյուծների պահման թույլտվությունը եղե՞լ էԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը հայտա…

    🦁 Առյուծների պահման թույլտվությունը եղե՞լ է
    ԲՀԿ ներկայացուցիչ Իվետա Տոնոյանը հայտարարել էր, թե առկա են եղել «բոլոր տեսակի թույլտվությունները» և կենդանիների համար ապահովվել են լավագույն պայմանները։
    📌 Շրջակա միջավայրի նախարարությունը, այնուամենայնիվ, այլ բան է հայտնում։ Ի՞նչ է պարզել FIP.am-ը՝ կարդացեք հոդվածում։
  • «Վովանի և Լեքսուսի շոուի»՝ Հայաստանին նվիրված թողարկումը չի սահմանափակվել միայ…

    📺 «Վովանի և Լեքսուսի շոուի»՝ Հայաստանին նվիրված թողարկումը չի սահմանափակվել միայն տնտեսական պնդումներով։
    Եթերում նաև՝
    🔺 2018-ի Թավշյա հեղափոխությունը ներկայացվել է որպես «բեմականացում»
    🔺 Փաշինյանի 20 տարվա վաղեմության հոդվածը մեջբերվել է առանց համատեքստի
    🔺 Ռուսաստանում բնակվող հայերի միակողմանի կարծիքները ներկայացվել են որպես «հայերի» դիրքորոշում
    FIP.am-ը ստուգել է այս պնդումները և համեմատել փաստերի հետ. կարդացեք՝ հոդվածում:
  • Ռուսական Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուի»՝ Հայաստանին նվիրված թողարկման ըն…

    Ռուսական Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոուի»՝ Հայաստանին նվիրված թողարկման ընթացքում հնչել են պնդումներ երկրի տնտեսության, արտաքին առևտրի, էներգետիկայի և ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
    FIP.am-ը ստուգել է դրանցից չորսը և պարզել՝
    📌 Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունում Ռուսաստանին վերագրվող 36% մասնաբաժինը չի համապատասխանում 2026-ի ամենաթարմ վիճակագրությանը։
    📌 «Հայաստանը կորցրել է 5 մլրդ դոլար» ձևակերպումը մանիպուլյատիվ է․ խոսքը հայ-ռուսական փոխադարձ առևտրաշրջանառության նվազման մասին է։
    📌 ՔՊ-ի մանդատների թիվը ներկայացվել է ոչ ճշգրիտ։
    📌 «Հայաստանի էներգետիկայի 84%-ը կախված է Ռուսաստանից» պնդումը պաշտոնական տվյալներով չի հաստատվում։
    Մանրամասները՝ հոդվածում։
  • Ինչո՞ւ են հայաստանյան բանկերը սահմանափակում կամ թանկացնում ռուսական ռուբլու կան…

    💸 Ինչո՞ւ են հայաստանյան բանկերը սահմանափակում կամ թանկացնում ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրումը։
    Վերջին օրերին մի շարք բանկեր բարձրացրել են ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման միջնորդավճարները կամ ժամանակավորապես դադարեցրել ծառայությունը, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացրել։
    📌 FIP.am-ը ուսումնասիրել է՝
    • ինչ են պարզաբանում ՀՀ Կենտրոնական բանկն ու Հայաստանի բանկերի միությունը,
    • ինչ փոփոխություններ են կիրառել հայկական բանկերը,
    • ինչ իրավիճակ է ԵԱՏՄ մյուս երկրներում,
    • և արդյոք ռուբլու կանխիկ հոսքը աճել է
    Մանրամասները 👉 այստեղ

    Ռուսական ռուբլու սահմանափակումները Հայաստանում․ ինչ են ասում պաշտոնական պարզաբանումներն ու թվերը — FIP.AM

    Վերջին օրերին Հայաստանի մի շարք բանկեր փոփոխել են ռուսական ռուբլու կանխիկ մուտքագրման պայմանները՝ բարձրացնելով միջնորդավճարները կամ ժամանակավորապես դադարեցնելով ծառայության մատուցումը։ Բանկերի հաճախորդները ստացել են իրազեկող հաղորդագրություններ, որոնցով տեղեկացվել…

  • ԱԺ 8-րդ գումարման ընթացքում պատգամավորների նիստերին մասնակցության տվյալներն ամփ…

    📍 ԱԺ 8-րդ գումարման ընթացքում պատգամավորների նիստերին մասնակցության տվյալներն ամփոփել ենք ինֆոգրաֆիկայում։
    Ներկայացնում ենք ամենաշատ անհարգելի բացակայություններ ունեցող պատգամավորների թոփ 🔟-ը։
  • FIP.am-ն ամփոփել է ԱԺ պատգամավորների նիստերին մասնակցության տվյալները։ Ամենաշատ …

    ❗️FIP.am-ն ամփոփել է ԱԺ պատգամավորների նիստերին մասնակցության տվյալները։
    👀 Ամենաշատ անհարգելի բացակայած պատգամավորների ցանկը գլխավորում է Իշխան Սաղաթելյանը։
    🔍 Ովքե՞ր են հաջորդում նրան․ ամբողջական ցանկը՝ հոդվածում։
  • Ի՛նչ ֆուտբոլի աշխարհի առաջնություն՝ առանց փաստերի ստուգման Ֆուտբոլային կրքերը …

    Ի՛նչ ֆուտբոլի աշխարհի առաջնություն՝ առանց փաստերի ստուգման 🙂
    🔥 Ֆուտբոլային կրքերը շարունակում են բորբոքվել ոչ միայն խաղադաշտում, այլ նաև դրա սահմաններից դուրս։ Աշխարհի առաջնության ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հեռախոսազրույցը։
    🟥 ԱՄՆ ազգային թիմի հարձակվող Ֆոլարին Բալոգանը Բոսնիա-Հերցեգովինայի դեմ խաղում կարմիր քարտ էր ստացել և որակազրկվել։ Սակայն Թրամփի և ՖԻՖԱ-ի նախագահի հեռախոսազրույցից հետո ՖԻՖԱ-ի անկախ կարգապահական հանձնաժողովը վերացրել է ամերիկացի հարձակվողի որակազրկումը՝ նրան թույլ տալով մասնակցել հաջորդ հանդիպմանը։
    🔎 «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սա աննախադեպ չէ, և ՖԻՖԱ-ի պատմության մեջ նման դեպք տեղի է ունեցել հեռավոր 1962 թվականին։
    Մանրամասները՝ այստեղ
  • ՍԴ-ում հնչել էր պնդում, որ «Քաղաքացու օրվա» 10 հազար կրծքանշանները միջոցառումն…

    📌 ՍԴ-ում հնչել էր պնդում, որ «Քաղաքացու օրվա» 10 հազար կրծքանշանները միջոցառումներում չեն երևացել։
    FIP.am-ը պարզել է՝ դրանք չեն պատրաստվել ու չեն մատակարարվել։
    💰 Ի՞նչ է որոշվել հետո, կարդացեք հոդվածում:
  • Կառավարության հունիսյան արտահանման կանխատեսումները չեն իրականացվել. արտահանման …

    🔍 Կառավարության հունիսյան արտահանման կանխատեսումները չեն իրականացվել. արտահանման փաստացի ծավալները զգալիորեն զիջել են նախնական սպասումներին։

  • MediaNews-ի մանիպուլյացիան՝ «մեկ դրամով աշխատելու» խոստման մասինMediaNews կայքը,…

    MediaNews-ի մանիպուլյացիան՝ «մեկ դրամով աշխատելու» խոստման մասին💡
    MediaNews կայքը, որը իշխանական քարոզչական ռեսուրս է, պնդել է, թե «Ուժեղ Հայաստանը» նախընտրական խոստում է տվել իշխանության գալու դեպքում պետական պաշտոններ զբաղեցնել մեկ դրամ աշխատավարձով։
    Ավելին՝ կայքը նույնիսկ կոչ է անում, որ հիմա ժամանակն է «սեփական օրինակով ապացուցելու», թե այդ խոստումները պարզապես գեղեցիկ կարգախոսներ չէին։
    🤔 Բայց կա մի փոքր «մանրուք»․ նման խոստում երբեք չի տրվել։
    Իրականում, «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ իրենց քաղաքական ուժի հաղթանակի դեպքում վարչապետը կստանա մեկ դրամ աշխատավարձ։ Խոսքը վերաբերում էր բացառապես վարչապետի աշխատավարձին, ոչ թե այլ՝ այդ թվում պատգամավորի պաշտոնին։
    Այսպիսով, կայքը մանիպուլացրել է Կարապետյանի՝ վարչապետի համար մեկ դրամ աշխատավարձ սահմանելու հայտարարությունը՝ այն վերագրելով պետական այլ՝ այդ թվում նաև պատգամավորի պաշտոնին։