🛡🔊 Արտահոսած փաստաթղթերը բացահայտում են Կրեմլի հետ կապվող հիբրիդային արշավների լայն ցանցը՝ ուղղված Հայաստանի և եվրոպական մի շարք երկրների դեմ։ Կարդացեք ավելին՝ https://fip.am/48699
Կրեմլի օպերացիաները՝ գաղտնի փաստաթղթերում ‼️ Արտահոսած փաստաթղթերը բացահայտում են Կրեմլի համակարգված հիբրիդային արշավները Հայաստանի և եվրոպական երկրների դեմ։ Կեղծ լուրեր, «կեղծ դրոշների» ներքո գործողություններ, doppelgänger կայքեր, սոցցանցային մանիպուլյացիաներ և ներքաղաքական լարվածություն հրահրելու փորձեր․ նույն գործիքակազմը կիրառվել է 🇦🇲 Հայաստանում, 🇫🇷 Ֆրանսիայում, 🇩🇪 Գերմանիայում, 🇺🇦 Ուկրաինայում, 🇲🇩 Մոլդովայում և այլուր։ Մանրամասները՝ հոդվածում։
📌 ՀՀ 2-րդ նախագահ Ռ․ Քոչարյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ պնդել է՝ իր իշխանության տարիներին մեկ ցույց է ցրվել, ու ոչ մի ցուցարար հիվանդանոց չի դիմել։ Սակայն փաստերը այլ բան են ասում: Կադրերը՝ Ա1+-ի, Ազատության, Հ1-ի:
‼FIP.am-ի հետաքննությունը ցույց է տալիս, որ Քանաքեռ-Զեյթունում ապօրինի քարոզչություն է իրականացվում՝ թաղապետի անուղղակի ու թաղապետարանի աշխատակիցների անուղղակի մասնակցությամբ: Գաղտնի նկարահանումների ընթացքում աշխատակիցները պատմել են, որ պաստառները փակցրել են թաղապետարանի աշխատակիցները՝ աշխատանքային ժամերին, երբեմն՝ իրենց կամքին հակառակ։ 📌 Մինչդեռ Ընտրական օրենսգիրքն արգելում է քարոզչական նյութերի տեղադրումը առևտրային օբյեկտներում կամ դրանց վրա։
⚠️ Քոչարյանի պնդումը, թե իր իշխանության տարիներին Հայաստանում ոչ մի սփյուռքահայ խնդիր չի ունեցել, արխիվային նյութերով չի հաստատվում։ Փաստերը ցույց են տալիս՝ եղել են թե՛ հաջողված ներդրումներ, թե՛ սեփականության, դատական ու բիզնես միջավայրի լուրջ խնդիրներ։ ⬇️ Ի՞նչ են պատմում այդ տարիների հրապարակումները՝ կարդացեք նյութում:
🚔 Մեկ տարում Հայաստանում շուրջ 9500 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից։ Վերջին տարիներին նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը։ ‼️ Ինչպե՞ս են փոխվել վերահսկողության մեխանիզմները, և ինչ են ցույց տալիս թվերը՝ կարդացեք նյութում։
🔹 Երեխաները քաղաքական պայքարի գործիք չպետք է դառնան։ Նոր ուսումնասիրությամբ «Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է, թե ինչպես են հայաստանյան քաղաքական ուժերը երեխաների մասնակցությամբ տեսանյութերն ու կադրերը օգտագործում հանրային վերաբերմունքի վրա ազդելու համար՝ ընտրարշավից մինչև սոցիալական ցանցերի քարոզչություն։ ‼️ Ի՞նչ ռիսկեր ու իրավական խնդիրներ կան, և որտե՞ղ է անցնում էթիկական սահմանը․ կարդացեք հոդվածում։
🔹 Ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերն ու մեդիա ռեսուրսները շրջանառում են «300 000 ադրբեջանցիների» և «ուկրաինական ճակատ զորակոչվող 300 000 հայ տղամարդու» մասին աղմկոտ պնդումներ։ Մենք ուսումնասիրել ենք՝ որտեղից են գալիս այս նարատիվները և արդյոք դրանք հիմնավորված են։
✅ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական երկու կազմակերպության դեմ՝ Հայաստանի ընտրություններին և ներքին քաղաքականությանը միջամտելու մեղադրանքով։ FIP.am-ն ամփոփել է՝ ովքեր են այս կառույցների ետևում և ինչպես են կապված ապատեղեկատվական արշավների հետ։ 🔽