Category: Գեոպոլիտիկա

  • Հենց նոր Համայնքային ոստիկանության գլխ. վարչության կենտրոնական բաժին այ այսպես …

    ‼️ Հենց նոր Համայնքային ոստիկանության գլխ. վարչության կենտրոնական բաժին այ այսպես տեղափոխեցին Դավիթ Մինասյանին` այսօր սրբ. Աննա եղեկեցում տեղի ունեցած միջադեպի մասնակցին:
    Վերջինիս հայրը պնդում է, որ Դավիթի խոսակցությունը եկեղեցում եղել է ոչ թե Փաշինյանի, այլ նրա անվտանգության աշխատակցի հետ:
    Աղբյուր`
    FrontTV

  • «Մի՛ տարեք տղուս». քաղաքացիական հագուստով քրեականի աշխատողները բերման են ենթար…

    🇦🇲 «Մի՛ տարեք տղուս». քաղաքացիական հագուստով քրեականի աշխատողները բերման են ենթարկում Փաշինյանի հետ վիճած երիտասարդին. տեսանյութը՝ Լիա Սարգսյանի էջից:
    @armgeopolitic

  • Ոստիկանները եկեղեցու բակից ուժով բերման ենթարկեցին Փաշինյանին հարվածել փորձող ք…

    🇦🇲 Ոստիկանները եկեղեցու բակից ուժով բերման ենթարկեցին Փաշինյանին հարվածել փորձող քաղաքացուն:
    Տեսանյութը՝ news.am
    @armgeopolitic

  • Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պատերազմի 30-րդ օրվա կապակցութ…

    Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պատերազմի 30-րդ օրվա կապակցությամբ ուղերձ է հրապարակել։
    Երկու դիտարկում՝
    1) Դա խորհրդարանի նախագահի ուղերձ չէր, այլ պատերազմի դե ֆակտո հրամանատարի (եթե ոչ ավելին)։
    2) Իրանը հանրությանը նախապատրաստում է երկարատև պատերազմի։
    📌Մեջբերում ուղերձից.
    «Մենք համաշխարհային մեծ պատերազմի մեջ ենք, և մինչև գագաթին հասնելը մեզ պետք է պատրաստենք առջևում սպասվող ոլորապտույտ ու դժվարին ճանապարհին։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք այս պատերազմից դուրս կգանք հաղթանակով, որի նշաններն արդեն երևում են։ Այս պատերազմը չենք ավարտի առանց հաղթանակի և թույլ չենք տա, որ, առանց Իրանի հզորության ամրագրման, թշնամին դուրս գա այս պատերազմից։ Այս պատերազմը մեծ դաս է լինելու բոլոր ագրեսորների համար։ Խնդրում եմ ձեզ՝ մի՛ լքեք փողոցները*։ Հրթիռը, նեղուցը և փողոցը սեղմել են թշնամու կոկորդը։ Պահպանեք միասնությունն ու համախմբվածությունը»։
    *Նկատի ունի ամենօրյա հավաքներն ու երթերը։
    @IRI2day

  • Վաղարշապատ խոշորացված համայնքում Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության …

    🇦🇲 Վաղարշապատ խոշորացված համայնքում Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Հարություն Մկրտչյանը մեղադրել է Զավենիչին ռուսամետ ու բելառուսամետ գործիչների հետ համագործակցելու մեջ։
    Արդյո՞ք Արամ Զավենիչը արևմտամետ է ձևանում, բայց իրականում խորը համագործակցության մեջ է հենց Ռուսաստանի հետ։ Այս հարցը լուրջ վերլուծության պետք է արժանանա, որովհետև մեր հիշողություններում թարմ է նաև, թե ինչպես էր Արամ Զավենիչը իրեն պատռում հանուն ռուսների և հայհոյում ցանկացած մեկի, որը կհամարձակվեր խոսել ռուս սահմանապահների հեռանալու մասին։
    @armgeopolitic
    🇦🇲 Արամ Զավենիչանց տունը կռիվ է ընկել․ Էջմիածնում Զավենիչի քաղաքապետի թեկնածու, հայտնի շուն ստերջացնողը մեղադրել է Զավենիչին «Պուտինիստ» լինելու մեջ ու դուրս եկել կուսակցությունից։ Զավենիչ, ասում ես՝ ո՞վ է մեղավոր 🤣 @armgeopolitic

  • Եկեղեցուց դուրս գալուց քաղաքացին փորձեց հարվածել Փաշինյանին. սկսվեց քաշքշուկ։@a…

    🔴🇦🇲 Եկեղեցուց դուրս գալուց քաղաքացին փորձեց հարվածել Փաշինյանին. սկսվեց քաշքշուկ։
    @armgeopolitic

  • «Ամեն տեղ եք պատրաստվում պղծե՞լ, չկպնեք ինձ». հավատացյալը՝ Փաշինյանին@armgeopol…

    🇦🇲 «Ամեն տեղ եք պատրաստվում պղծե՞լ, չկպնեք ինձ». հավատացյալը՝ Փաշինյանին
    @armgeopolitic

  • ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են` ընդդեմ Դոնալդ Թրամփի ու նրա քաղաքականության:@armgeop…

    🇺🇸 ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են` ընդդեմ Դոնալդ Թրամփի ու նրա քաղաքականության:
    @armgeopolitic

  • Մի քանի դիտարկում ընթացող փաստացի նախընտրական քարոզարշավի մասին.Նիկոլ Փաշինյանը …

    Մի քանի դիտարկում ընթացող փաստացի նախընտրական քարոզարշավի մասին.
    ▪️Նիկոլ Փաշինյանը փորձում է բյուրեղացնել ու պահել իր էլեկտորատը, նա շատ լավ ճանաչում է այդ էլեկտորատին ու աշխատում է բացառապես այդ էլեկտորատի հետ: Նրա գերխնդիրն է պահել եղած քվեները, ինչը այս պահի դրությամբ նրա մոտ ստացվում է` լավ թե վատ: Փաշինյանը, այնուամենայնիվ, թույլ է տալիս սխալներ, բայց ունի արագ կողմնորոշվելու կարողություն ու դրա հաշվին կարողանում է նվազեցնել դրանց հետևանքները:
    ▪️Ընդդիմության առաջնորդ Սամվել Կարապետյանի թիմը գերակտիվ աշխատանք է կատարում, բայց ունի ավելիին հասնելու պոտենցիալ: Կան ընթացիկ սխալներ, որոնք որոշակի վնաս տալիս են ուժին, հատկապես կադրային մասով, անփորձությունը զգացնել է տալիս, արտաքին տարբեր դերակատարներ փորձում են իրենց ազդեցությունը հաստատել այդ թիմում: Այս ուժի հաջողելու համար Սամվել Կարապետյանի ուղիղ մասնակցությունը գործընթացներին ինչ-որ պահի ուղղակի անհրաժեշտություն է լինելու:
    ▪️Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն մյուս ընդդիմադիրների, աստիճանաբար սրում է խաղը, ցույց է տալիս, որ զգույշ չի խաղալու ու պատրաստ է լինելու ձեռնոց նետել: Միակ ընդդիմադիր առաջնորդն է, որը հստակ խոսում է այս իշխանություններին պատժելու ու պատասխանատվության ենթարկելու մասին, սրանով իսկ ավելի ռադիկալ տրամադրված ընդդիմադիր շերտին կոնսոլիդացնում է իր շուրջ: Քոչարյանը ևս ճանաչում է իր էլեկտորատին ու փորձում է հնարավորինս պահել այն: Նկատելի է ակտիվ աշխատանք երիտասարդների հետ:
    ▪️Գագիկ Ծառուկյանը ճիշտ մարտավարություն է ընտրել ու շրջում է մարզերում, դա անում է իր ոճին համահունչ` անմիջական կերպով: Տեսանելի է, որ նրա մոտ հաջողվում է ստեղծել էլեկտորատ ու նրա այս մարտավարությունը հատկապես մարզերում կարող է լուրջ հարված հասցնել իշխանությանը:
    ▪️Ընդդիմության ներսում կան կոնկրետ շրջանակներ, որոնք լծված են գլխավոր ընդդիմադիրների միջև «կռիվ գցելու» գործին, ակնհայտ աշխատանք է գնում Քոչարյանի անձի դեմ, փորձ է արվում մարդկանց հիասթափեցնել ու նվազեցնել ընտրություններին մասնակցության թիվը: Ստացվու՞մ է դա անել: Տեսանելի է, որ ոչ, այդ թեզերը պոպուլյար չեն դառնում ու, ըստ էության, անտեսվում են:
    @armgeopolitic

  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր եղել է Հրազդանում, հանդիպում ունեցել …

    🇦🇲 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր եղել է Հրազդանում, հանդիպում ունեցել համակիրների հետ, շրջել քաղաքում:
    @armgeopolitic