🇦🇲 Եթե առաջին տեղը չզբաղեցնենք, ապա ես որևէ պաշտոնի հավակնություն չեմ ունենալու, վարչապետ թող առաջադրի այն ուժը, որը ավելի շատ ձայներ կհավաքի։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան @armgeopolitic
🇦🇲 Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ մի կարգախոսով, որ ժողովրդին է սիրում, հետո պարզվեց, որ իրականում փող է սիրում։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան @armgeopolitic
🇹🇷🇮🇷🇺🇸 Էրդողանը Թրամփին առաջարկել է Իրանի հարցով եռակողմ գագաթնաժողով անցկացնել՝ Իրանի, Թուրքիայի ու ԱՄՆ-ի առաջնորդների մասնակցությամբ։ Հաղորդվում է, որ Թրամփը դրական է վերաբերվել առաջարկին։ @armgeopolitic
🇦🇲 «Դիրքը հանձնողի…». Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան 147 դպրոցում այսօր տեղադրվեց նրա արձանը Ռոբերտ Աբաջյանը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի առաջին զոհերից մեկն էր։ Նա ծառայել է կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարությամբ, որի մահից հետո ստանձնել է հրամանատարությունը։ Գումարտակի հրամանատարին տեղեկատվությունը փոխանցելուց հետո Աբաջյանը պայթեցրել է իր ձեռքի նռնակը, երբ թշնամին մոտեցել է։ Նրան հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում և Հայաստանի Մարտական խաչի 1-ին աստիճանի շքանշան։ @armgeopolitic
🇺🇸🇮🇷 Թրամփի ուլտիմատումը Իրանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին վերջնագիր է ներկայացրել՝ հասնել համաձայնագրի, որը ներառում է միջուկային և հրթիռային ծրագրերի լիակատար հրաժարում։ Վերջնաժամկետը 24 ժամ է։ Ըստ Թրամփի` դա չկատարելը կհանգեցնի լայնածավալ հարվածի: @armgeopolitic
Viva ընկերության կապրիզները և շարունակվող անհիմն թանկացումները դառնում են անտանելի։ Տպավորություն է, որ չկա վերահսկողություն ու, օգտվելով դրանից, ինչ ուզում, անում են։ Սա չի կարող շարունակվել ու այս ընկերությամբ պետք է զբաղվել։ Մեր քաղաքացիները կրակը չեն ընկել սրանց ձեռքը, որ ամեն օր նոր անհարմարություններ կրեն։ Զգուշացնում ենք տվյալ ընկերության ղեկավարությանը, որ չափերը մի անցեք, ձեզ ձեր չափերի մեջ պահեք, քաղաքացիների հետ գործ ունեք։ @armgeopolitic
🇺🇸🇮🇷 Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է արագ կատարել իր առաքելությունն՝ անհրաժեշտության դեպքում՝ բռնությամբ: Դոնալդ Թրամփ @armgeopolitic
Ասելիք ունեցող լուսանկար։ Պարտադիր տարեք ձեր երեխաներին Եռաբլուր ու բացատրեք այդ վայրի նշանակությունը, խորհուրդը, որպեսզի մեծանան հայրենասիրական ոգով, դառնան ՀԱՅՐԵՆԻՔԻՆ արժանի զավակներ։ Ամեն ինչ այսպես չի մնալու ու մենք ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ենք ունենալու !