Category: Գեոպոլիտիկա

  • Հայաստանում օխլոկրատիա է. անգիտակից մասսան է, որ ընտրություն է կատարում:Միքայել…

    🇦🇲 Հայաստանում օխլոկրատիա է. անգիտակից մասսան է, որ ընտրություն է կատարում:
    Միքայել Սրբազան
    @armgeopolitic

  • Ռուբեն վարդապետ Զարգարյանը իմ ճանաչած լավագույն հոգևորականներից մեկն է՝ արդարամի…

    Ռուբեն վարդապետ Զարգարյանը իմ ճանաչած լավագույն հոգևորականներից մեկն է՝ արդարամիտ, շիտակ, գերգրագետ, պինդ մարդ✊🏻🇦🇲
    Հենց իր նմանները պետք է լինեն թեմերի առաջնորդներ ✊🏻
    Պինդ ու անսասան մնա մեր Մայր Աթոռը, չարը հալածվի, խավարը չքվի…
    Աստված օգնական, Հայր Սուրբ 🫂

  • Եթե կան ընդդիմադիրներ, որոնք կարծում են, որ եթե չստացվի ընտրություններով իշխանու…

    Եթե կան ընդդիմադիրներ, որոնք կարծում են, որ եթե չստացվի ընտրություններով իշխանությունը փոխել, իրենք գնալու են ԱԺ-ում մանդատ վայելեն, վոյաժներ անեն, աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանան ու մենք էլ էսպես սուս-փուս նայելու ենք ու դա հանդուրժենք, հստակ իմացեք, որ դա չի լինելու:
    Սև մանդատ կբերենք գլխներիդ: Չեք ունենալու մանդատ:
    @armgeopolitic

  • Մի էսպիսի «պարզունակ վարժություն»:Որքա՞ն փակ երկիր է Իրանը: Այդ փակ երկիր ներթա…

    🔥 Մի էսպիսի «պարզունակ վարժություն»:
    Որքա՞ն փակ երկիր է Իրանը: Այդ փակ երկիր ներթափանցել են մի շարք հատուկ ծառայություններ, իրենց գործակալական ցանցերը ձեւավորել, որոնք էլ աշխատում են ամեն մի պատեհ առիթով: Այն, ինչ տեղի է ունենում Իրանում, իհարկե մեկնարկել է սոցիալական դժգոհությունից, բայց այն ծավալվում է գործակալական ցանցերի հմուտ գործադրմամբ:
    Հիմա պատկերացրեք, եթե կա այդ աստիճանի ներթափանցում Իրանում՝ փակ Իրանում, ի՞նչ պատկեր է «բաց» Հայաստանում: Եվ առավել եւս վերջին տարիներին, երբ ակնհայտ է, աղաղակող է Հայաստանում անվտանգային այդ սեգմմենտը ապոհովող կառույցների դե ֆակտո ապամոնտաժումը, եւ առավել եւս ընդհանրապես պետական-իրավապահ համակարգի մեղմ ասած խիստ անարդյունավետ աշխատանքը:
    Տեխնոլոգիաների հարցում կարծում եմ որեւէ կասկած չկա, որ ընդամենը այսպես ասած՝ «տեխնիկայի» հարց է: Բոլորն էլ տիրապետում են ահռելի ռեսուրսների, հնարքների, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են գործի դրվել շատ դինամիկ ռեժիմում:
    Սա շատ լուրջ հարց է, շատ լուրջ հարց: Իհարկե սրա մասին հանրային խոսակցությունը պահանջում է շատ նրբություն ու զգուշություն, որպեսզի չվերածվի հանրության կամքի ջլատման, որպեսզի հանրությունը իրեն չընկալի անհույս մի ցանցում, մտածելով, որ վերածվել է ընդամենը աշխարհի չորս քամիների ձեռքին ինչ որ գործիքի:
    Բայց, խնդրի ընկալումը շատ կարեւոր է, որպեսզի զգալիորեն բարձրանա նաեւ ցանցային մանիպուլյացիաներից զերծ մնալու գործակիցը:
    Մինչդեռ Հայաստանի դեպքում իրավիճակը առավել խրթին է նաեւ նրանով, որ պետական կառավարման ղեկին գտնվող ուժը իր քաղաքական կենսունակությունն ու դիրքը պահպանելու միջոց դիտարկում է հենց այդ միջավայրը, եւ երկրում «խաչվում» են ամենատարբեր հատուկ ծառայություններ եւ դրանց «բախման» ալիքն է «բարձր» պահում կառավարող ուժին իր իշխանական դիրքում:
    Համեմատություններում հաճախ են Հայաստանը այսպես ասած դիտարկում «սիրիականացման» ռիսկով: Գործնականում, կարծում եմ, որ Հայաստանը շատ վաղուց ենթարկված է պայմանական ասած՝ «լիբանանյան ռիսկի»: Պետություն, որն ինքնին ավելի շուտ ցուցանակ է եւ ռեգիոնալ քաղաքականության հարցում աշխարհաքաղաքական խոշոր սուբյեկտների հատուկ ծառայությունների գործունեության «խոպան»:

  • Օրինակ ինչու՞ «միջին վիճակագրական հայ դեմոկրատը» Իրանի վարչակարգի հանդեպ զգայու…

    🔴 Օրինակ ինչու՞ «միջին վիճակագրական հայ դեմոկրատը» Իրանի վարչակարգի հանդեպ զգայուն է, իսկ՝ արաբական միապետությունների հանդեպ՝ ոչ այնքան:
    Որովհետեւ Իրանը մո՞տ է: Ոչ, որովհետեւ Իրանը «սրտին մոոտ» է, բայց ոչ թե իրենց, այլ՝ արեւմտյան դերակատարների: Արեւմտյան դերակատարներն Իրանը ընդունում են «սրտին մոտ», իսկ արաբական միապետությունների «դեմոկրատացման» հարց նրանց օրակարգում չկա, շահերն այլ են: Ըստ այդմ, միջին վիճակագրական հայ դեմոկրատի համար Իրանի դեմոկրատիան օրակարգ է, իսկ արաբական միապետությունների դեմոկրատացումը՝ ոչ:
    Սա շատ էական է, որովհետեւ ակնառու օրինակ է, որ «միջին վիճակագրական հայ դեմոկրատի» օրակարգը ձեւավորվում է ոչ թե ըստ արժեքների, ըստ գաղափարականության, ըստ Հայաստանի համար պետական նշանակության առաջնահերթությունների, այլ՝ ըստ ֆինանսական դոնորների:
    Ու քանի որ դոնորների օրակարգում «իրանյան հարցն է», այլ ոչ թե ուրիշ ամբողջատիրությունների, բնականաբար միայն այդ հարցի հանդեպ զգայուն «միջին վիճաակագրական հայ դեմոկրատը»:

  • Այն ինչ կատարվում է ներկայումս Իրանում, կարելի է անվանել քաղաքացիական պատերազմի …

    Այն ինչ կատարվում է ներկայումս Իրանում, կարելի է անվանել քաղաքացիական պատերազմի նախաշեմ։ Եթե իշխանությունները ու ուժային կառույցները մոտակա ժամանակներս կտրուկ բեկում չմտցնեն, Իրանի համար հետեւանքները կարող են շատ ծանր լինել…
    Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic

  • Ինֆոգրաֆիկա. Իրանի այն շրջանները, որտեղ տեղի են ունենում հակակառավարական ցույցե…

    🇮🇷 Ինֆոգրաֆիկա. Իրանի այն շրջանները, որտեղ տեղի են ունենում հակակառավարական ցույցերը։
    @armgeopolitic

  • Եթե դու գտնվում ես որևէ համակարգում, թիմում, կոլեկտիվում, հիերարխիկ կառավարման տ…

    Եթե դու գտնվում ես որևէ համակարգում, թիմում, կոլեկտիվում, հիերարխիկ կառավարման տրամաբանություն ունեցող որևէ միավորի մեջ, այդ թվում եկեղեցում, դու քո վերադասին երբեք չպետք է հարվածես ու թիկունքից խփես` անգամ եթե նրան չես սիրում կամ անհամաձայն ես նրա հետ։
    Սա, բացի նրանից, որ աշխատանքային ու գործնական հարաբերությունների խախտում է, այլև մարդկային անբարոյականության դրսևորում, իսկ նման անբարոներին միշտ օգտագործում են, այնուհետև դուրս շպրտում, որովհետև նրանց ասելու են, որ եթե դու քո տիրոջը դավաճանեցիր, մեզ կդավաճանես ու կդավաճանես։

  • Բայց մի պահ մեզ կողքից նայեք, մեզ բոլորիս։ Մի հատ նայեք, թե հիմա ինչով ենք զբաղվ…

    Բայց մի պահ մեզ կողքից նայեք, մեզ բոլորիս։ Մի հատ նայեք, թե հիմա ինչով ենք զբաղված։ Ահագնացող գեոքաղաքական իրավիճակում մեր պետությունը շենացնելու, զարգացնելու, մեր ու մեր երեխաների ապահով, անվտանգ, արդար ապագան կերտելու փոխարեն, ստիպված ենք հնարովի մի իրականության մեջ ժամանակն ու էներգիան վատնել ապացուցելու, որ մեր գաղափարներին հավատարիմ բանական մարդ ենք։
    Մենք պետք ունենք իրականություն վերադառնալու, մեր թշնամիները պետք ունեն մեզ ծուռ հայելիների աշխարհում պահելու, մինչև վերանանք ի սպառ։
    Փաստաբան Երվանդ Վարոսյան
    @armgeopolitic

  • Իրանում ընթացող անկարգությունների արդյունքում արդեն կա 200-ից ավել զոհ։@armgeop…

    🇮🇷 Իրանում ընթացող անկարգությունների արդյունքում արդեն կա 200-ից ավել զոհ։
    @armgeopolitic