Category: Գեոպոլիտիկա

  • Սրանց լկտիության պատասխանը պետք է տալ հունիսի 7-ին։Իշխան Սաղաթելյան@armgeopolit…

    🇦🇲 Սրանց լկտիության պատասխանը պետք է տալ հունիսի 7-ին։
    Իշխան Սաղաթելյան

    @armgeopolitic

  • Լարսում կանգնած հայկական բեռնատարը պարզապես բեռնատար չէ, այլ Հայաստանի Հանրապետ…

    🇦🇲 Լարսում կանգնած հայկական բեռնատարը պարզապես բեռնատար չէ, այլ Հայաստանի Հանրապետության տնտեսությունն է։
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic

  • Իսկ նախկինում զինվորական շքերթի փորձերը երեկոյան 23:00-ից հետո էին անում, որ այս…

    Իսկ նախկինում զինվորական շքերթի փորձերը երեկոյան 23:00-ից հետո էին անում, որ այսպիսի կոլապս չառաջանար: Պարալիզացված է ողջ Երևանը, վաղը նույնն է լինուլու, գոնե ֆայմի գործակիցը միացնեն ու հասկանան , որ այսպես չի կարելի մարդկանց նյարդերի հետ խաղալ:
    Սրանք ինչ ցանում են, թարս է աճում:
    Հարություն Հարությունյան
    @armgeopolitic

  • Ռոբերտ Քոչարյան անձնավորության նկատմամբ ունեմ մեծ հարգանք, նա իսկապես տարբերվող …

    Ռոբերտ Քոչարյան անձնավորության նկատմամբ ունեմ մեծ հարգանք, նա իսկապես տարբերվող քաղաքական գործիչ է, կարգուկանոնի մարդ է, բայց որտե՞ղ է խնդիրը։ Խնդիրն այն է, որ նրա շուրջ միշտ եղել են մարդիկ, որ իրենց վարքով, մեծ-մեծ խոսելով այս մարդուն միայն վնաս են տվել ու հիմա էլ կարծես թե նման մարդիկ կան, որոնք իրենց արդեն նախարար են զգում։
    Շատ հստակ ասում եմ, որ թույլ չեմ տալու ու հենց Քոչարյանի թիմում շատ հստակ պետք է իմանան, որ ցանկացած նման քայլ շատ խիստ հակազդեցություն է ստանալու հենց իրենց նկատմամբ դրական տրամադրված մարդկանց կողմից։
    Կենտրոնացեք ընտրությունների վրա, մնացած հարցերը՝ միայն դրանից հետո, ընդ որում՝ այս պահին այս իշխանությանը ծառայող ոստիկանը ՉԻ ԿԱՐՈՂ լինել Քոչարյանի ՆԳ նախարարի թեկնածու։ Սա էլ հստակ իմացեք։
    Ռոբերտ Քոչարյանի թիմն ու այդ թիմից դուրս եկող արտահոսքները կրկին մեզ նյարդայնեցնում են։ Ինչ-որ մի հիմար ԶԼՄ տեղեկություն է հրապարակել, թե Քոչարյանը ՆԳՆ նախարարի թեկնածու ունի, որը գործող ոստիկան է։ Որտեղի՞ց սրանց այս տեղեկությունը։ Սա ի՞նչ տեղեկություն է։…

  • Աաա դե ծնգլ արիք։Արաբաթ Միրզոյանը՝ գերիների մասին հարցին ի պատասխան@armgeopolit…

    🇦🇲 Աաա դե ծնգլ արիք։
    Արաբաթ Միրզոյանը՝ գերիների մասին հարցին ի պատասխան
    @armgeopolitic

  • Նույն խնդիրը Տաշիրենց մոտ էլ կա, ի դեպ։ Այնտեղ էլ պաշտոնների բաժանում է սկսվելՈւ…

    Նույն խնդիրը Տաշիրենց մոտ էլ կա, ի դեպ։ Այնտեղ էլ պաշտոնների բաժանում է սկսվել
    Ուրեմն, բոլորդ ականջներիդ օղ արեք․ առուն կթռնեք, նոր կասեք՝ հոպ։ Քանի դեռ չեք թռել, ձեր խնդիրը ընտրությունների վրա կենտրոնանալն է, բացառապես ընտրությունների։
    @armgeopolitic
    Ռոբերտ Քոչարյանի թիմն ու այդ թիմից դուրս եկող արտահոսքները կրկին մեզ նյարդայնեցնում են։ Ինչ-որ մի հիմար ԶԼՄ տեղեկություն է հրապարակել, թե Քոչարյանը ՆԳՆ նախարարի թեկնածու ունի, որը գործող ոստիկան է։ Որտեղի՞ց սրանց այս տեղեկությունը։ Սա ի՞նչ տեղեկություն է։…

  • Ինչո՞ւ հունիսի 7-ին ընտրել համար 17-ինՈրպեսզի Հայաստանը մնա հայկական, մնա հայեր…

    🇦🇲 Ինչո՞ւ հունիսի 7-ին ընտրել համար 17-ին
    Որպեսզի Հայաստանը մնա հայկական, մնա հայերին, լինի անվտանգ, կայուն և զարգացող։
    @armgeopolitic

  • Հայաստանի ՊՆ-ն, որը զինտեխնիկան հանել է Երեւանի փողոցներ եւ պատրաստում է մայիսի…

    💥 Հայաստանի ՊՆ-ն, որը զինտեխնիկան հանել է Երեւանի փողոցներ եւ պատրաստում է մայիսի 28-ի շքերթին, հորդորում է քաղաքացիներին, որ չլուսանկարեն ու տարածեն: Պատկերացնու՞մ եք. զինտեխնիկան ու սպառազինությունը լայնորեն «սփռված» է մայրաքաղաքի փողոցներում՝ այդ թվում հարյուր հազարավոր զբոսաշրջիկների առաջ, որոնցից՝ ով ով է, հազիվ թե պարզ լինի, բայց հորդորում են չլուսանկարել ու չտարածել: 🙂

  • Ռուբիոյի այցի առանձնահատկությունները1. Նախ, այս այցը կդառնա առաջին պետքարտուղարի…

    Ռուբիոյի այցի առանձնահատկությունները
    1. Նախ, այս այցը կդառնա առաջին պետքարտուղարի այցը Հայաստան՝ Հիլարի Քլինթոնի 2014 թվականի այցից հետո։
    2. Սա կարծես կարճատև, առանց գիշերակացի «տրանզիտ» այց է․ պետքարտուղարը վերադառնում է Հնդկաստանից և, Դոնալդ Ռամսֆելդի 1999 թվականի այցի օրինակով, մի քանի ժամ կանցկացնի Երևանում։ Այն ժամանակ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը հանդիպեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ապա՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նախագահական նստավայրում, և գոհ մնաց երկու բանակցություններից էլ։
    3. Ռուբիոն հայաստանյան իր գործընկերոջ հետ 30 րոպեյով կհանդիպի օդանավակայանում, հետո փոխըմբռնման հուշագիր կստորագրի, հետո, միգուցե վարչապետի հետ հանդիպում կունենա կառավարությունում։ Եթե նման հանդիպում չլինի, դա իհարկե էական նշանակություն ունեցող հանգամանք կլինի:
    4. Ամերիկյան օրակարգը Հարավային Կովկասում ունի երկու հիմնական առաջնահերթություն՝ TRIPP նախագծի կյանքի կոչումը և Իրանի շուրջ օղակի սեղմումը։ Ի դեպ, TRIPP-ը նույնպես դիտարկվում է Իրանի նկատմամբ քաղաքականության համատեքստում։
    5. Ռուբիոյի՝ Բաքու չմեկնելը, իմ կարծիքով, այս տեսանկյունից պատահական չէ․ TRIPP-ը անցնում է Հայաստանի տարածքով և առավելապես հայ-ամերիկյան նախագծի բնույթ ունի։ Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է ամերիկացիներին թե՛ TRIPP-ի, թե՛ Իրանի հարցերում, ուստի լրացուցիչ պարզաբանումների կարիք գրեթե չկա։ Հետևաբար, բանակցությունների հիմնական ուշադրությունը, կարծում եմ, կարող է կենտրոնանալ Իրանի շուրջ զարգացումների և TRIPP-ի ապագայի վրա։
    6. Վստահ եմ՝ շատերին հետաքրքրում է նաև՝ արդյոք Ռուբիոն ընտրություններին ընդառաջ ուղիղ ձևով կաջակցի գործող իշխանությանը։ Ես դա հնարավոր եմ համարում, սակայն միայն այդ նպատակով Երևան հաստատ չէր այցելի աշխարհի ամենազբաղված մարդկանցից մեկը։ Այլ հարց է, որ իշխանությունը այս այցը կօգտագործի PR նպատակներով՝ նույնիսկ եթե Ռուբիոն հրապարակային որևէ ուղերձ չհնչեցնի։
    7. Ավելի գլոբալ առումով՝ ԱՄՆ-ն Հայաստանում, բնականաբար, աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը՝ անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը։
    8. Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները հակաիրանական որևէ արկածապնդրության մեջ չեն ներքաշվի, քանի որ նույնիսկ Թրամփի վարչակազմը ներքաշվելուց հետո իրավիճակին համահունչ “exit strategy” չի գտնում։
    Սուրեն Սարգսյան
    @armgeopolitic

  • Ընդդիմության լիդերները այսքան ինքնավստահ ու լափառոշ խոսալուց հետո եթե պարտվեն ըն…

    Ընդդիմության լիդերները այսքան ինքնավստահ ու լափառոշ խոսալուց հետո եթե պարտվեն ընտրություններում, ապա ավելի լավ ա մի բան բզբզեն ու զոհվեն բարիկադների վրա, քան թե գնան տուն ու տնեցիքին պատմեն, որ այսքանից հետո Նիկոլը իրենց գուտա արեց…
    Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic