🇦🇲🇦🇿 Երբ Ալիևը ասում է, որ միջազգային իրավունք չկա ու ամեն ինչ որոշվում է ուժով, նա դրանով ասում է, որ հայ — ադրբեջանական հարաբերություններում կանոն չկա, կանոն որոշողը ես եմ։ Սուրեն Սուրենյանց @armgeopolitic
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը բանավեճի է հրավիրել «Մեր Ձևով» շարժման փաստացի ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Կարծում ենք՝ սա լավ հնարավորություն է, որպեսզի Նարեկ Կարապետյանը ընդունի իրեն նետված ձեռնոցը, գնա բանավեճի և հաղթի այդ բանավեճում՝ ապացուցելով, որ ինքն ու իր թիմը ունակ են արժանի մրցակից լինել իշխանություններին։ @armgeopolitic
🇺🇸🇷🇺 Թրամփը կանաչ լույս է վառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու օրինագծին։ Փաստաթուղթը նախագահին թույլ կտա երկրորդական պատժամիջոցներ և մաքսատուրքեր կիրառել ռուսական նավթ և գազ գնող երկրներից՝ հիմնականում Չինաստանից, Հնդկաստանից և Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա։ @armgeopolitic
Ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանը շատ շռայլ է Սամվել Ալեքսանյանի ու նրա բիզնեսների նկատմամբ։ Ինչպես ժամանակին ասել է դասականը` Նիկոլը մեր ախպերն ա, ուղղակի չի ուզում ցույց տա… @armgeopolitic
Թրամփը Զավենիչիս տեղը չգիտի, թե չէ գիշերով կգա Նիկոլին կգողանա, Զավենիչին կկարգի վարչապետ։ Զավենիչն էլ հետո ժողովրդին կբացատրի, որ իրականում Նիկոլը ու՞մ ագենտն էր, ՊՈՒՏԻՆԻ…
Բազմաթիվ մարդիկ, փաստորեն, Էդմոն Մարուքյանի խոսքից են տեղեկացել, որ Հ1-ի Պետրոսի ԱՄԵՆ ԱՄՍՎԱ աշխատավարձը կազմում է 4 միլիոն դրամ։ Մեկնաբանություններն եմ կարդում, մարդիկ զարմացած հարց են տալիս, որ ո՞նց, Պետրոսը 4 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում։ Այո, սիրելիներ…