Category: Գեոպոլիտիկա

  • 11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանա…

    🇦🇲 11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը, այս մասին ասված է Միքայել Սրբազանի ուղերձում

    «Սրանով ինձ փորձում են զրկել հոգևոր մխիթարությունից, սակայն Աստված ունի բազում ձևեր և միջոցներ մեզ իր մխիթարությունը բերելու»,-գրել է նա։
    @armgeopolitic

  • Եվ ահա, ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Կարապետյանը Նոր տարին դիմավորելու է տանը…

    Եվ ահա, ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Կարապետյանը Նոր տարին դիմավորելու է տանը, իսկ ահա մնացյալ հետապնդվողների մեծ մասը, այդ թվում եւ առավել հանրահռչակ մարդիկ, շարունակելու են մնալ բանտում՝ ինչպես օրինակ կալանավորված Սրբազանները, Մասիսի ՀՀԿ-ական համայնքապետը, արդեն կարծես թե նաեւ Հայրենիք կուսակցությունից Խաչիկ Գալստյանը, որին ձերբակալել են նախօրեին:
    Մարդկային իմաստով ողջունելով, որ Կարապետյանը կլինի տանը, ոչ թե բանտում, քաղաքական իմաստով այդուհանդերձ առնվազն հարց է առաջանում, թե նրան անհիմն ձերբակալած ու ամիսներ շարունակ կալանքի տակ պահող իշխանությունն ինչու՞ հանկարծ որոշեց Նոր տարվա շեմին փոխել խափանման միջոցը:
    Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան
    @armgeopolitic

  • Կարապետյան Սամվելը հայկական քաղաքականության մեջ ամենևին էլ նոր դեմք չէ։ Հիմա նա …

    Կարապետյան Սամվելը հայկական քաղաքականության մեջ ամենևին էլ նոր դեմք չէ։ Հիմա նա իր դեմքով է հայտ ներկայացրել, բայց Կարապետյանը 2016 թվականից ուղիղ կերպով է մասնակցել քաղաքական գործընթացներին, դրա ամենավառ արտահայտումը եղել է Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելը։
    Կարապետյան Սամվելը մարդ է, որը անմիջական մասնակցություն է ունեցել 2018-ի գործընթացներին, տեղյակ է, թե ինչ, ինչու ու ինչպես է եղել, տեղյակ է, թե ովքեր և ինչու տապալեցին Կարեն Կարապետյանին։ Եթե ավելի պրիմիտիվացնենք խոսույթը, ապա գիտի, թե «ով է բերել Նիկոլին»։
    Բնական է ու տրամաբանական է, որ մարդիկ ակնկալում են, որ Կարապետյան Սամվելը պետք է խոսի նաև այս ամենի մասին ու առկա հարցադրումներին տա պատասխաններ, իսկ նրան շատ հարցեր կան ուղղելու, քանի որ նա շատ բաներից է տեղյակ։
    Մարդը նոր է տուն գնացել, կես տարուց ավել կալանքի տակ է եղել, սպասենք տոները անցնեն, բայց հարցերը տրվելու են ու հստակ իմացեք, որ սրբացման գործընթաց չի լինելու, որ որևէ քաղաքական գործչի մասով ինչ-որ արգելք լինի հարցեր ուղղելու, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխման հետ կապված։

  • «Մեր Ձևով» շարժման որոշ անդամներ ընտրել են հարցադրումներին պատասխանելու փոխարեն …

    «Մեր Ձևով» շարժման որոշ անդամներ ընտրել են հարցադրումներին պատասխանելու փոխարեն այդ հարցադրումները հնչեցնողներին «Նիկոլական» պիտակավորելու ճանապարհը։
    Հիասթափեցնեմ․ այդ ճանապարհը տանում է անդունդ, որի մեջ գլորվելու եք դուք, եթե շարունակեք ձեր ընթացքը դրանով։
    Այս գրառումը բարի խորհուրդ է «Մեր Ձևով» շարժման պարագլուխներին, որ ձեր կողքին կանգնած մարդկանց զերծ պահեք այս ճանապարհով ընթանալուց, քանի որ եթե հնչում են օբյեկտիվ հարցադրումներ ու դրանց ի պատասխան՝ ձեր կողմից փորձ է արվում այդ հարցերը տվողներին «Նիկոլական» դարձնել, մեր արձագանքն էլ այդ տրամաբանության մեջ է լինելու, ավելին՝ լինելու է անհամաչափ։
    Դեռևս այսքանը։ Հուսանք՝ մեր ու արդեն շատ մարդկանց կողմից հնչեցվող հարցադրումները կստանան բովանդակային պատասխաններ։

  • Նպատակը՝ իշխանափոխությու՞ն, թե՞ ընդդիմափոխություն։Ահա այս է խնդիրը։@armgeopoliti…

    Նպատակը՝ իշխանափոխությու՞ն, թե՞ ընդդիմափոխություն։
    Ահա այս է խնդիրը։
    @armgeopolitic

  • 2026-ը մեր պետության համար վճռորոշ տարի է լինելու։ 2026-ին յուրաքանչյուրս պետք է…

    2026-ը մեր պետության համար վճռորոշ տարի է լինելու։ 2026-ին յուրաքանչյուրս պետք է որոշենք՝ մենք, որ ապրում ենք այս երկրում, այս հողի վրա, անտարբե՞ր ենք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր շուրջ, մեզ համար միևնու՞յն է մեր երկրի վաղվա օրը, հա՞շտ ենք այն ներքին թշնամանքի, արհեստական բաժանումների հետ, որ այսօր մեզ պարտադրվում է, թե՞ պատրաստ ենք մեր չափով պատասխանատվություն ստանձնել ինչ-որ բան դեպի լավը փոխելու, ավելի լավ երկիր ու համերաշխ ժողովուրդ ունենալու համար։
    Հուսով եմ, որ գալիք տարի մենք կտեսնենք այն փոփոխությունը, որը նորից դրականի հույս կարթնացնի մարդկանց մեջ, իսկ որպեսզի դա տեղի ունենա, յուրաքանչյուրս մեր մասով պետք է պատասխանատվություն վերցնենք ու աշխատենք։
    Ընկերներիցս մեկը օրերս լավ համեմատություն արեց, այդ համեմատությունը դուրս շատ եկավ, որ երբ մարդ տոքսիկ հարաբերությունների մեջ է լինում, շատ ժամանակ մինչև վերջ չի գիտակցում այդ ամենը ու երբ վերջապես ձերբազատվում է դրանից, ասում է՝ խի կյանքը կարար այսքան հանգիստ ու լավ էլ լինե՞ր։ Իսկապես ցանկանում եմ, որ հաջորդ տարի այս օրերին մենք դա արձանագրենք երկրի մասշտաբով, որ այո, մեր երկրում ամեն ինչ կարող է հանգիստ, լավ, դրական, առանց ներքին թշնամանքի, ինտրիգների ու պառակտման լինել։ Գոնե ես իմ մասով դրա համար ամեն ինչ անելու եմ, ես այդ պատասխանատվությունը պատրաստ եմ վերցնել։
    Գալիք տարում լավագույնը ձեզ, ձեր ընտանիքներին, մեր պետությանը ու ժողովրդին։

  • Տեսնու՞մ եք, թե ինչերի են հասնում ՔՊ պատգամավորները, սիրելի հետևորդներ Իրենք իրե…

    Տեսնու՞մ եք, թե ինչերի են հասնում ՔՊ պատգամավորները, սիրելի հետևորդներ 🙂
    Իրենք իրենց գլխում հաղթահարել են աղքատությունը 😉
    @armgeopolitic

  • Պուտինի նստավայրը գրոհելու Կիևի փորձը ահաբեկչություն է, որն ուղղված է բանակցայի…

    🇷🇺🇺🇦 Պուտինի նստավայրը գրոհելու Կիևի փորձը ահաբեկչություն է, որն ուղղված է բանակցային գործընթացի տապալմանը։ ՌԴ զինվորականները գիտեն, թե ինչպես, ինչով և երբ պատասխանել այս հարձակմանը։
    Դմիտրի Պեսկով
    @armgeopolitic

  • Կիևին խաղաղություն պետք չէ, Արևմուտքը նրան վճարում է միայն ահաբեկչությունների և…

    🇷🇺🇺🇦 Կիևին խաղաղություն պետք չէ, Արևմուտքը նրան վճարում է միայն ահաբեկչությունների և պատերազմի շարունակման համար:
    Մարիա Զախարովա
    @armgeopolitic

  • Իրանի կենտրոնական բանկի նախագահը հրաժարական է տվել ազգային արժույթի արժեզրկման …

    🇮🇷 Իրանի կենտրոնական բանկի նախագահը հրաժարական է տվել ազգային արժույթի արժեզրկման և թանկացումների ֆոնին:
    @armgeopolitic