Category: Գեոպոլիտիկա

  • Мишик закидывает своих прокси ))) Экс-мэр Еревана Айк Марутян анонсировал свое …

    Мишик закидывает своих прокси )))
    Экс-мэр Еревана Айк Марутян анонсировал свое участие в парламентских выборах 2026 года

    В них будет участвовать возглавляемая им партия “Новая сила”, о чем бывший градоначальник сообщил в прямом эфире соцсетей.
    @SputnikARM

  • Ամաչու՞մ եք ասել, որ միակողմանի զիջումներն են բերել ադրբեջանական բենզինը…Ֆեյսբ…

    Ամաչու՞մ եք ասել, որ միակողմանի զիջումներն են բերել ադրբեջանական բենզինը…
    Ֆեյսբուքում շատ մարդիկ, այդ թվում նաև հայտնի և հարգված փորձագետներ, գրում են, որ «Խաղաղությունը հնարավորություն տվեց, որպեսզի Հայաստան մտնի ադրբեջանական բենզինը։ Տեսնես «խաղաղության դարաշրջանի» հաջորդ «նվաճումը» ո՞րն է լինելու՝ ադրբեջանցիների բնակեցո՞ւմը Հայաստանում։»
    Ադրբեջանական բենզինի հայտնվելը Հայաստանում խաղաղության տված հնարավորություններից չէ, այլ մեր պարտությունը անդադար միակողմանի զիջումների տանող և բոլորիս անինքնասեր դարձնող իշխանություն ունենալու արդյունքն է։
    Հակառակ դեպքում 1994-ից մինչև 2020 թվականը Ադրբեջանը մեզ բենզին կվաճառեր կամ մեզնից որևէ ապրանք կգներ։
    Ակնհայտ է, որ սա Հայաստանի և հայ ժողովրդի նվաստացմանն ուղղված Ադրբեջանի հերթական քայլն է, որը սատարում է ստացել ՀՀ իշխանությունների կողմից։
    Մեր պետական և ազգային շահերը ներկայացնող իշխանություն չունենք և մեզ պարտադրում են դառնալ ադրբեջանական ապրանքը սպառող փոքր շուկա։

  • Պուտինի և Թրամփի հեռախոսազրույց դեռևս չի պլանավորվում։Դմիտրի Պեսկով@armgeopolit…

    🇷🇺🇺🇸 Պուտինի և Թրամփի հեռախոսազրույց դեռևս չի պլանավորվում։
    Դմիտրի Պեսկով
    @armgeopolitic

  • Տեր Վրթանեսը դուրս գրվեց հիվանդանոցից@News_5TV…

    ❗️Տեր Վրթանեսը դուրս գրվեց հիվանդանոցից
    @News_5TV

  • Լավրովը բանակցություններ է անցկացրել Սիրիայի ԱԳ նախարարի հետՌԴ արտաքին գործերի …

    🇷🇺🇸🇾 Լավրովը բանակցություններ է անցկացրել Սիրիայի ԱԳ նախարարի հետ
    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ նախօրեին Վլադիմիր Պուտինը և Ասադ Աշ-Շեյբանին քննարկել են երկկողմ հարցեր և իրավիճակը տարածաշրջանում։
    Նախարարի խոսքով՝ տեղի է ունեցել լավ զրույց։
    @armgeopolitic

  • Անհրաժեշտ է, որ ընդդիմադիր ուժերը գիտակցեն, որ Ռուսաստանի հետույքը պահող կեցվածք…

    Անհրաժեշտ է, որ ընդդիմադիր ուժերը գիտակցեն, որ Ռուսաստանի հետույքը պահող կեցվածքը իրենց որևէ լավ տեղ չի տանելու։ Եթե դա լավ տեղ տանող ճանապարհ լիներ, Նիկոլը ինքը դա կաներ։
    Ու խոսքը նաև հակառուսականություն սրելու մասին չէ։ Մեր հասարակությունը իր աչքերով շատ բան տեսել ու զգացել է ու դու չես կարող խաբել այդ հասարակությանը։ Պետք է բաց ու անկեղծ նաև ընդդիմության կողմից խոսվի նույն ՀԱՊԿ-ի մասին, Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագրերի մասին ու մարդկանց ասվի, որ կա խնդիր ու իշխանության գալու դեպքում իրենք պատրաստվում են բաց ու անկեղծ խոսակցություն ունենալ Մոսկվայի հետ։
    Մարդիկ չպետք է Նիկոլին այլընտրանք տեսնենք խիստ ռուսամետ ուժերի, պետք է տեսնեն ուժերի, որոնք հարցին մոտենում են պրագմատիզմի տեսանկյունից, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում կան խնդիրներ, որոնք կապված չեն Փաշինյանի անձի հետ ու հայ — ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակի ու ապագայի հետ կապված անհրաժեշտ է ուղիղ և անկեղծ խոսակցություն ունենալ Մոսկվայի հետ, այլ ոչ թե Նիկոլի պես դատարկ խոսել ու գործնական որևէ հարց չլուծել։

  • Ովքեր համարում են, որ Ռուսաստանը դեմ է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ու քայլեր է …

    Ովքեր համարում են, որ Ռուսաստանը դեմ է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ու քայլեր է անելու, աջակցելու է ինչ-որ ընդդիմադիրների, որ նրանք հաղթեն Փաշինյանին, քաղաքական իմպոտենտներ են, քաղաքական տխմարներ են։
    Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի կողմից ունի այն, ինչ իրեն պետք է՝ նեյտրալություն ներհայաստանյան գործընթացների նկատմամբ։
    Մարդիկ համառորեն չեն հասկանում, որ եթե դու ինչ-որ օլիգարխի ներկայացնում ես «Պուտինի մարդ» ու Նիկոլը նրան 7 ամիս է մտցրել է ԿԳԲ-ի պադվալը ու չի հանում, դու դրանով ցույց ես տալիս, թե ինչ ուժեղ տղա է Նիկոլը, որ «Պուտինի մարդուն» ծակն է մտցրել, իսկ իրականության մեջ Հայաստանում «Պուտինի մարդ» չկա։ ՉԿԱ։

  • Մեր տեղեկություններով՝ հաջորդ տարվա սկզբին Հայաստան է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ …

    🇺🇸🇦🇲 Մեր տեղեկություններով՝ հաջորդ տարվա սկզբին Հայաստան է ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի գլխավորած պատվիրակությունը
    Այցի նպատակը լինելու է TRIPP-ի հետ կապված պայմանավորվածությունները գործնական փուլ մտցնելը։
    Իշխանությունները Վենսի այցը լավագույնս օգտագործելու են նախընտրական տրամաբանության մեջ։
    @armgeopolitic

  • Տաշիր Սամոյի տղեն Էդմոն Մարուքյանի կոֆե դնողի հետ ա հաքել, ընդ որում, թուրք-մուր…

    Տաշիր Սամոյի տղեն Էդմոն Մարուքյանի կոֆե դնողի հետ ա հաքել, ընդ որում, թուրք-մուրք անիմաստ լեքսիկոնով, որը լեզու է դնելու իշխանության բերանը:
    Կարծում ենք, որ վաղուց ժամանակն է, որ Կարապետյաններին զգաստացնող հորդոր արվի այս երիտասարդի մասով:
    @armgeopolitic

  • Տպավորություն է, որ որպես խոշոր ընդդիմություն դիրքավորված ուժերը շարունակում են …

    Տպավորություն է, որ որպես խոշոր ընդդիմություն դիրքավորված ուժերը շարունակում են չհասկանալ, թե ով է իրենց մրցակից Նիկոլ Փաշինյանը։
    Սիրելիներ, դուք տեղյա՞կ եք, թե նա ինչ թիմ է հավաքում։ Հասկանու՞մ եք, որ եթե չկարողանաք հաղթել ընտրություններում, ԱԺ-ում ձեզ ամբողջ օրը փչացնելու են ու իրենց ոտքերը սրբեն ձեր վրա, ինչպես փաստացի ներկայիս ընդդիմության հետ են անում։
    Քաղաքականությամբ զբաղվող ընդդիմություն ես այս պահին չեմ տեսնում։ Երգի, պարի ինչ-որ անսամբլներ տեսնում եմ, տռճիկ են տալիս ինչ-որ բեմերում, բայց ընդդիմություն չեմ տեսնում։