Category: Գեոպոլիտիկա

  • Ուկրաինական կոնֆլիկտը կարող է ավարտվել 2026 թվականին` Ուկրաինայի համար ծայրահեղ…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինական կոնֆլիկտը կարող է ավարտվել 2026 թվականին` Ուկրաինայի համար ծայրահեղ անբարենպաստ պայմաններով։
    Politico
    @armgeopolitic

  • Փակե՛ք․ ձևը գտեք՝ փակե՛ք… ժողովրդավարության մահը Բաժանորդագրվե’ք YouTube՝ …

    Փակե՛ք․ ձևը գտեք՝ փակե՛ք… ժողովրդավարության մահը ☑️ Բաժանորդագրվե’ք YouTube՝ 👉🏻 https://clck.ru/3Pkakr VK՝ 👉🏻 https://clck.ru/3QGvcB Telegram՝ 👉🏻 @EDMARUKYAN 👉🏻 @EDMARUKYAN_RU

  • ԲՈՅԿՈՏ Միանում ենք բոյկոտի կոչին և հորդորում մեր հայրենակիցներին որևէ պարագայու…

    ԲՈՅԿՈՏ
    Միանում ենք բոյկոտի կոչին և հորդորում մեր հայրենակիցներին որևէ պարագայում չլիցքավորել իրենց մեքենաները Ran Oil և Gulf բենզալցակայաններում։
    Կներեք, բայց մի քիչ արժանապատվություն ունենալը լավ բան է։
    @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում շնորհակալություն է հայտնում Պուտինին՝ Հայաստանի եւ Ա…

    🔥 Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում շնորհակալություն է հայտնում Պուտինին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությանն աջակցելու համար: Հետո ասում, որ օգոստոսի 8-ի համաձայնությունը նոր հնարավորություն է բացել հայ-ռուսական հարաբերության համար:
    Իսկ հիշու՞մ եք, թե օգոստոսի 8-ից հետո քանի՞ անգամ են տարատեսակ խմբեր, անհատներ, ուժեր, ձեր «գլուխը տարել» այն հավաստիացումով, թե օգոստոսի 8-ի Հայաստանը Ռուսաստանից ազատելու ինչ ֆունդամենտալ մի քայլ էր: Ավելին, այդ «ավետաբերների» մի զգալի մասը պարզապես համեստությունից ելնելով էին վարանում ասել, որ անձնապես իրենք են նպաստել, որ Թրամպը անի իր քայլը:
    «Եվ ինչպես մենք քննարկել ենք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, և դա արդեն տեղի է ունեցել, քանի որ գնացքներն արդեն տարանցիկ ճանապարհով անցնում են Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանով»: Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, ուղղված ՌԴ նախագահ Պուտինի:
    Ես այս մասին խոսում եմ ավելի քան երկու տարի, բացատրելով, թե ինչ է տեղի ունենում հայ-ռուսական հարաբերությունում, թե ինչ տրանսֆորմացիա է ապրում այդ հարաբերությունը, ինչ «իմաստ» ունի այդ տրանսֆորմացիայի շիրում Նիկոլ Փաշինյանի «եվրաինտեգրման» քաղաքականությունը:
    Ես, հարգելի հետեւորդներ, ընթերցողներ, ունկընդիրներ, ձեզ հետ չեմ խոսում այն կատեգորիայով, թե Փաշինյանը գնում է Եվրոպա ու խաբում եւ ձեւանում եվրոպամետ, իրականում լինելով «պուտինամետ»:
    Ես փորձում եմ բացատրել իրավիճակը շահերով, մոտիվներով, հարգելի հետեւորդներ: Ծիծաղելի է մտածել, թե Փաշինյանը կարող է խաբել Պուտինին կամ Եվրամիությանը, կամ Թրամպին: Խաբում են ձեզ, հարգելի ընթերցողներ, խաբում են ներքին հակառուսական եւ այսպես կոչված եվրոպամետ կացնային քարոզներով ու օրակարգերով: Խաբում են ձեզ՝ Հայաստանի քաղաքացիներին, սառնասրտորեն իրենց շահութաբեր խաղը խաղալով հանրային էմոցիաների դաշտում:

  • Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազր…

    🇦🇲🇷🇺 Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը։
    @armgeopolitic

  • Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ դեմ…

    🇺🇸 Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ դեմոկրատները կարող են նախաձեռնել Դոնալդ Թրամփի իմփիչմենթ, եթե 2026 թվականի ընտրություններից հետո ստանան մեծամասնություն Կոնգրեսում։
    @armgeopolitic

  • «Ինչպես Զելենսկու կատակերգական խումբը դարձավ քաղաքական բեռ». «The Times»-ում հր…

    🇺🇦 «Ինչպես Զելենսկու կատակերգական խումբը դարձավ քաղաքական բեռ». «The Times»-ում հրապարակված հոդվածը՝ Ուկրաինայի կոռուպցիայի մասին
    Հոդվածում նշվում է, որ «Զելենսկու կախվածությունը իր կատակերգական կարիերայի ժամանակվա դաշնակիցներից վերածվում է նրա դեմ գործոնի», իսկ ամենամոտ շրջապատի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալները «սպառնում են վերածվել աղետի նրա նախագահության և ռազմական ջանքերի համար»։
    @armgeopolitic

  • ԱՊՀ երկրների ղեկավարների համար Վլադիմիր Պուտինը էքսկուրսիա է կազմակերպել․ Նիկոլ…

    🇷🇺🇦🇲 ԱՊՀ երկրների ղեկավարների համար Վլադիմիր Պուտինը էքսկուրսիա է կազմակերպել․ Նիկոլ Փաշինյանը կլանված լսում է։
    @armgeopolitic

  • Մոտ ապագայում Վարդան Ղուկասյանը (Դոկ) կհայտնվի ազատության մեջ։Այս մասին News.am…

    🇦🇲 Մոտ ապագայում Վարդան Ղուկասյանը (Դոկ) կհայտնվի ազատության մեջ։
    Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտարարել է Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
    @armgeopolitic

  • 24News-ի տեղեկությունների համաձայն, դեկտեմբերի 28-ին՝ առաջիկա կիրակի օրը, Նիկոլ…

    🇦🇲 24News-ի տեղեկությունների համաձայն, դեկտեմբերի 28-ին՝ առաջիկա կիրակի օրը, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է վերջնական «լուծել» Մայր Աթոռի հարցը ու արդեն այս հարցով հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին։ Այսպես, այդ սցենարի համաձայն, նա ծրագրում է իր կողմնակիցների, տիրադավ եպիսկոպոսների, ինչպես նաև կարգալույծ նախկին հոգևորականների ուղեկցությամբ մտնել Մայր Աթոռ, մասնակցել պատարագի ու հասնել նրան, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա Վեհարանից և «հանգստի կոչվի»։ Ընդ որում, մեր տեղեկությունների համաձայն, քննարկվում են այս խնդրին հասնելու ամենատարբեր սցենարներ, այդ թվում և Ամենայն Հայոց կաթողիկոսին կալանավորելու հնարավորությունը։
    Ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 28-ին «հաջողության» հասնելու համար հնարավոր է, որ ուժայինները մի քանի օր առաջ սկսեն գործողություններ՝ փակեն Մայր Աթոռի տարածքը, խուզարկություններ իրականացնեն, տարբեր պատրվակներով ձերբակալեն Վեհափառին հավատարիմ հոգևորականներին։ Մոտավորապես այնպես, ինչպես տեղի ունեցավ դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեպքում։
    @armgeopolitic