Category: Գեոպոլիտիկա

  • Ինչպես հայտնում են Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունի…

    🇦🇲 Ինչպես հայտնում են Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունից՝
    Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Մի քանի օր առաջ էլ ադրբեջանցիները քանդել էին նույն Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին։
    Այս գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, թե ինչպես է վերաբերվում Հայաստանի հետ նախաստորագրված փաստաթղթին, ՀՀ իշխանություններին և, ընդհանրապես, հայ ժողովրդին, որը, ըստ իշխանությունների, անհամբեր սպասում է Ադրբեջանի հետ մասշտաբային առևտրին։
    Միևնույն ժամանակ, երբ իսրայելցի զինվորը Լիբանանի տարածքում կոտրել էր Հիսուս Քրիստոսի արձանը, և այդ լուսանկարը տարածվեց, Իսրայելի բոլոր պաշտոնյաները ներողություն խնդրեցին քրիստոնյա աշխարհից, քանի որ հարցը բարձրաձայնվեց ինչպես քրիստոնյա պետությունների, այնպես էլ Լիբանանի կողմից, որի բնակչության մոտ 35–40 տոկոսն է քրիստոնյա։
    Իսկ ՀՀ իշխանությունները՝ Արտգործնախարարությունը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք բաց բերանով գնում են Բաքու և նույն կերպ ժպիտներով վերադառնում, ոչինչ չեն ասում այս ամենի վերաբերյալ։ Ամոթ ձեզ։
    Հայկական Քրիստոնեական մշակույթը ոչնչացվում է պետական մակարդակում, ինչու՞ եք լռում։
    Լավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու, և ադրբեջանական վանդալիզմը շարունակելու է ծավալվել արդեն այսօրվա Հայաստանի տարածքում։ Հունիսի 7-ին այդ արհավիրքը կանգնեցնելու շանս ունենք:
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic

  • Այդ փախածները տարիներ շարունակ որտեղ փայ էին մտնում, տարածում էին, թե Քոչարյանի…

    🇦🇲 Այդ փախածները տարիներ շարունակ որտեղ փայ էին մտնում, տարածում էին, թե Քոչարյանինն է ու տարիներ շարունակ աշխատել ու աշխատում են Քոչարյանի դեմ․ Աղվան Վարդանյանը՝ Միքայել Մինասյանի մասին
    «Փոխանակ այսօր պայքարեն Նիկոլ Փաշինյանի չարիքի իշխանության դեմ, թիրախավորում են դարձյալ մեր ուժին, Քոչարյանին։ Սա նորություն չէ, որևէ բանի չեն հասնի։ Ի տարբերություն փախած, այլ տեղերից կաղկանձողների՝ Քոչարյանը տղամարդու նման եկել, կանգնել է, հարկ է եղել՝ բանտ է նստել 500 օրից ավելի և շարունակում է պայքարել երկիրը այս վիճակից հանելու, այս չարիքի իշխանությունը հեռացնելու համար։ Նրանք ի՞նչ են արել։
    Տասնյակ տարիներ ի՞նչ են արել այդ մարդիկ։ Իրենք որտեղ փայ էին մտնում, ասում էին՝ Քոչարյանինն է, հետո պարզվեց՝ Քոչարյանինը չէ, իրենցն է։ Քոչարյանը հայտարարել է, որ այս հանցագործությունները կատարածները պատժվելու են, և բացահայտվելու է նաև այս բոլոր թիրախավորումների բուն նպատակը, այս մարդկանց բուն էությունը։ Այս իրավիճակում թիրախավորել Ռոբերտ Քոչարյանին՝ նշանակում է պաշտպանել Նիկոլ Փաշինյանին»,- հայտարարել է Վարդանյանը։
    @armgeopolitic

  • Iran Air-ը վերսկսում է ներքին չվերթները 50-օրյա դադարեցումից հետո։@armgeopoliti…

    🇮🇷 Iran Air-ը վերսկսում է ներքին չվերթները 50-օրյա դադարեցումից հետո։
    @armgeopolitic

  • Ինձ երկար ժամանակ կհետապնդի այն փաստը, որ ես դեր եմ խաղացել Թրամփի ընտրության գ…

    🇺🇸 Ինձ երկար ժամանակ կհետապնդի այն փաստը, որ ես դեր եմ խաղացել Թրամփի ընտրության գործում։ Եվ ուզում եմ ասել, որ զղջում եմ մարդկանց մոլորեցնելու համար։
    Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոն
    @armgeopolitic

  • Ապրիլի 18-ին Ավստրիայում տեղի ունեցած մենամարտում Հայաստանը ներկայացնող բռնցքամ…

    🇦🇲 Ապրիլի 18-ին Ավստրիայում տեղի ունեցած մենամարտում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը հաղթել է Գերմանիան նեկայացնող Ռոբերտ Տլատլիկին՝ դառնալով WBՕ վարկածով Եվրոպայի չեմպիոն 69 կգ քաշային կարգում։
    @armgeopolitic

  • Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր հայտարարելու է առա…

    🇦🇲 Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն այսօր հայտարարելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժին աջակցելու մասին։
    Կուսակցության համահիմնադիրներ Մեսրոպ Առաքելյանն ու Մանե Թանդիլյանը չեն լինի «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակում, սակայն ցուցակում ներգրավված կլինեն «Ապրելու երկրի» մարզային կառույցների պատասխանատուներ։
    Ինչ վերաբերում է «Հայաքվե» կուսակցությանը, այդ կուսակցությունը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, աջակցություն կհայտնի Սամվել Կարապետյանին, բայց ներկայացուցիչ չի ունենա «Ուժեղ Հայաստան» դաշինքում։
    @armgeopolitic

  • Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ԱԺ-ում Օնիկ Գասպարյանի հետ փակ հանդիպում անց…

    Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ԱԺ-ում Օնիկ Գասպարյանի հետ փակ հանդիպում անցկացնելու իմաստ չեն տեսնում:
    Տեսնու՞մ ես, Օնիկ ջան, ինչ պետք է, արդեն ստացել են քեզնից, այդ թվում` լռությունդ:
    Գնա ու ականջդ դինջ ապրի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը կլինի իշխանության:
    @armgeopolitic

  • Հայաստանում չի եղել հեղափոխություն. եղել է իշխանության փոխանցում նախապես պլանավ…

    🇦🇲 Հայաստանում չի եղել հեղափոխություն. եղել է իշխանության փոխանցում նախապես պլանավորված սցենարով:
    @armgeopolitic

  • «Իմ սրտի ցանկությամբ արել եմ Հայաստանի համար». Սամվել Կարապետյանի բարեգործությո…

    🇦🇲 «Իմ սրտի ցանկությամբ արել եմ Հայաստանի համար». Սամվել Կարապետյանի բարեգործությունների մասին պատմող կարճ տեսանյութ:
    @armgeopolitic

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ժամանակավոր հրադադարը չի ե…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ ժամանակավոր հրադադարը չի երկարաձգվի։
    @armgeopolitic